Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիայի հիմնական շեշտը դրվում է Ադրբեջանի վրա

Կրեմլի առաջնահերթ խնդիրը ռուսական խաղաղապահ առաքելության պահպանումն է Ղարաբաղում

Պատերազմական գործողություններն Արցախում ավարտվել են, եւ ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը նաեւ հստակ ուրվագծել է Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության սահմանները: Ամերիկյան «The National Interest»-ի թղթակից Մարկ Էպիսկոպոսը համարում է, որ անհասկանալի է մնում մի հարց՝ արդյոք Ռուսաստանը Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտա՞, կխաղա՞ բաստիոնի դեր, որը կհակազդի տարածաշրջանում թուրքական ազդեցության ընդլայնմանը:
Ադրբեջանը մինչեւ վերջերս համարվում էր Ռուսաստանի գործընկերն Անդրկովկասում, սակայն այժմ փորձում է հաստատվել Անկարայի ազդեցության գոտում: Այն բանից հետո, երբ ՌԴ-ի միջնորդությամբ հրադադար հաստատվեց Արցախում՝ հակամարտության վերջնական լուծման նպատակով, նոր վկայություններ են հայտնվում, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը շատ ավելի ամուր է, քան հաստատում էին զանգվածային լրատվամիջոցները:
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում, մեծ հաշվով, վարել են մարտական անօդաչուները: Բոլորովին վերջերս ռուսական «Վզգլյադը» հետաքննություն է իրականացրել ու պարզել, որ հայկական նպատակակետերին «Բայրաքթար» անօդաչուներով հարվածները ղեկավարել է թուրք գեներալ-մայոր, որը նվազագույնը հուլիսից գտնվել է Բաքվում: Առայժմ պարզ չէ՝ արդյոք այդ ԱԹՍ-ները գաղտնի՞ են արտահանվել Ադրբեջան, թե՞ այսօր էլ պատկանում են թուրքական բանակին: Ռուսական ռազմական փորձագետները հանգում են նույն կարծիքին, որ անօդաչուների օպերատորները եղել են թուրք զինվորականները: «Վզգլյադի» աղբյուրները հաստատում են, որ ադրբեջանական բանակը ենթարկվել է 200 թուրք զինվորական խորհրդականների, որոնք հակամարտության ժամանակ անմիջականորեն զեկուցել են Անկարային: «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին,- «Վզգլյադի» թղթակցին ասել է ադրբեջանական բանակի պահեստազորի փոխգնդապետ Օլեգ Գուլիեւը:- Ադրբեջանը պետք է լիովին վերադարձնի Ղարաբաղը, դա ճիշտ է եւ արդար: Բայց մենք ինքներս պետք է վերադարձնենք Ղարաբաղը: Եթե այն վերադարձնենք Թուրքիայի միջոցով, ապա կվերադարձնենք Ղարաբաղը, բայց կկորցնենք մեր մնացած երկիրը»:
Թուրքիան ոչ միայն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կիրառելով անօդաչուներ, ինչպես նաեւ Ադրբեջանին տրամադրելով ռազմական խորհրդականներ, հատուկ ստորաբաժանումների զինվորներ ու սիրիացի վարձկաններ: Ի հայտ են գալիս ավելի շատ վկայություններ, որ Անկարան շատ ակտիվ դեր է խաղացել Բաքվի կողմից հարձակման վերաբերյալ որոշման կայացման հարցում: Թուրքական բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներ ամռան ընթացքում հանդիպել են ադրբեջանցի գործընկերների հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Իսկ սեպտեմբերյան հարձակումից առաջ կտրուկ ավելացել էին Ադրբեջանին թուրքական զենքի մատակարարումները:
Այս իրադարձություններն արդեն վաղուց էին հասունացել: Մի քանի տարվա ընթացքում խորհրդային շրջանում կրթություն ստացած սպայական կազմը փոխարինվեց այն զինվորականներով, ովքեր ուսում էին ստացել Թուրքիայում եւ շարունակում են սերտ համագործակցել թուրք զինվորականների հետ: Անկարան գրեթե բացարձակ վետոյի իրավունք ստացավ պաշտոններում Ադրբեջանի կադրերի նշանակման հարցում: Իսկ վերջերս Բաքուն Թուրքիայի խնդրանքով պաշտոնից հեռացրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, իբր, Կրեմլի հետ նրա կապերի համար: Ադրբեջանական մեկ այլ զորահրամանատարի՝ Նաջմեդին Սադիգովին պաշտոնապես մեղադրեցին դավաճանության մեջ, երբ վերջինս քննադատության ենթարկեց Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությունում: «Եթե մենք բանակը հանձնենք թուրքերին, գուցե մեր կանա՞նց էլ տանք»,- ասել է Սադիգովը հոկտեմբերի սկզբին, եւ այդ բառերը նրա համար ճակատագրական են եղել:
Բաքվի վրա Թուրքիայի ազդեցությունը չի սահմանափակվում ռազմական հարցերով: Թուրքական ղեկավարությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ առանց հոգնելու ներդրվում է ադրբեջանական քաղաքական կուլտուրայի մեջ իր պանթուրքական «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կոնցեպցիայով: Այն հաստատում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կապված են ընդհանուր ճակատագրով, որի հիմքում ընկած է միասնական էթնոկուլտուրական ինքնություն: Թուրքիան նման գաղափարներ տարածում է նաեւ հետխորհրդայիին մյուս թյուրքալեզու ժողովուրդների շրջանում, սակայն ամենաուժեղ շեշտը դրվում է Ադրբեջանի վրա:
Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսմամբ Բաքվի աստիճանական աշխարհաքաղաքական շեղումը հասել է գագաթնակետին: Այս նախկին խորհրդային հանրապետությունը, իսկ հետագայում՝ Ռուսաստանի տարածաշրջանային կարեւոր գործընկերն ավելի ու ավելի շատ է հանդես գալիս որպես Անդրկովկասում թուրքական հետաքրքրությունների խողովակ: Բաքվում քաղաքական տեղաշարժերն աննկատ չմնացին ռուս քաղաքական գործիչների եւ մեկնաբանների կողմից, բայց Մոսկվայում միասնական կարծիք չկա այն հարցում, թե ինչպես կարելի է լավագույնս կառուցել հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը դարձել է Թուրքիայի դաշնակիցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կայացած մամուլի ասուլիսում ամենեւին էլ մեծ հաճույքով չի ընդունել այն փաստը, որ Բաքուն թեքվել է դեպի Անկարա: Ադրբեջանին Թուրքիայի օգնությունն անվանելով «Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետեւանք»՝ Պուտինը նշել է. «Ադրբեջանն անկախ պետություն է: Ադրբեջանն իրավունք ունի ընտրել դաշնակիցներ այնպես, ինչպես հարմար է համարում: Բացի այդ, դրանում ո՞վ կարող է մերժել նրան»:
Հիմա Կրեմլի առաջնահերթ խնդիրը ռուսական խաղաղապահ առաքելության պահպանումն է Ղարաբաղում եւ Թուրքիայի համար կարմիր գծերի անցկացումը, որոնք նա իրավունք չի ունենա հատել իր ռազմական ոտնձգություններում: Քաղաքական մեկնաբանները զգուշացնում են, որ Կրեմլի տրամադրության տակ շատ քիչ գործիքներ ու միջոցներ կան՝ խանգարելու ՆԱՏՕ-ի անդամին՝ ադրբեջանական տարածքում ստեղծելու ռազմածովային կամ ռազմաօդային բազաներ, իսկ հետո վիճարկել Ռուսաստանի ներկայությունը Կասպիայում: Անհանգստություն հայտնելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա Անկարայի զանգվածային ազդեցության առիթով՝ ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Կրեմլին կոչ է արել կոշտ եւ ակտիվ դիրքորոշում որդեգրել Ղարաբաղում թուրքերի ռազմական ներկայության դեմ:
Չնայած Մոսկվան Հայաստանի հետ պաշտպանական նույն բլոկի՝ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ է, արդեն վաղուց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ: Հավանաբար, նման մոտեցումն արդեն սպառել է իրեն: Հիմա ի՞նչ է լինելու: «Մեր հարաբերությունների հիմքում մշակութային, կրոնական մոտիկությունն է,- վերջերս ասել է Պուտինը ռուսական զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում:- Դա նույնիսկ ավելի կարեւոր է, քան կոնկրետ մարդկանց միջեւ հարաբերությունները: Մենք դա հիշում ենք եւ երբեք չենք մոռանում: Դա ընկած է Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցության հիմքում»:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

21-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO