Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՇԽԱՐՀ


Եվրոպայի հերթական վերջնագիրը Թուրքիային

Երեք աշխարհամասում ավելանում է անկայուն շրջանների թիվը

Արցախում պատերազմ հրահրելով եւ հիմնական ռեսուրսներով՝ վարձկաններով ու ԱԹՍ-ներով որոշիչ ազդեցություն ունենալով դրա ընթացքի վրա, լիովին կանխատեսելի էր, որ Թուրքիան թանկ գին էր պահանջելու Ադրբեջանից: Սպասելի էր, որ հակամարտության գոտի տեղափոխված ջիհադիստ ծայրահեղական վարձկանները պատերազմի ավարտից հետո շուտ դուրս չէին բերվելու այնտեղից, բայց պարզվում է՝ Թուրքիան ավելի հեռուն գնացող նպատակներ ուներ: Արդեն տեղեկություններ կան, որ վերջինս նախատեսում է իր եւ Ադրբեջանի զինված ուժերով համատեղ գրաված տարածքներ տեղափոխել Սիրիայի հյուսիսում բնակվող «Սուլթան Մուրադ» եւ «Սուլեյման շահ» խմբավորումների զինյալների ընտանիքներին: Նման տեղեկություն է տարածել Թուրքիայի ազդեցության տակ գտնվող Աֆրինի «Human Rights» կազմակերպությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի հետախուզական ծառայությունները նման առաջարկ արել են թուրքմեն զինյալներին՝ հիմնավորելով, որ իրենց արմատները գալիս են Անդրկովկասից, եւ ճիշտ կլինի, որ նրանք բնակվեն այնտեղ:
Վերաբնակեցման նման քաղաքականությունը եւ գործողությունները լիովին տեղավորվում են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նեոօսմանյան եւ ծավալապաշտական քաղաքականության մեջ: Այս երկիրը նաեւ ՆԱՏՕ-ի օգնությամբ տարիների ընթացքում ձեւավորելով ռազմական որոշակի հզորություններ՝ այսօր սկսել է այն օգտագործել իր դարերի անփոփոխ քաղաքականությունը շարունակելու համար: Վերջին զարգացումների համատեքստում լիովին կանխատեսելի են նաեւ դեպի հյուսիս նմանատիպ գործողությունները, մասնավորապես՝ Ղրիմի ուղղությամբ՝ Դոնբասում անկայունություն հրահրելուց հետո:
Թուրքիան շարունակում է իր ագրեսիվ քայլերը նաեւ դեպի արեւմուտք: Վերջինիս զավթողական գործողությունների հետեւանքով չի թուլանում լարվածությունը միջերկրածովյան տարածաշրջանում: Եվրամիությունն արդեն բաց տեքստով վերջին նախազգուշացումն է անում Թուրքիային՝ հորդորելով փոխել իր քաղաքականությունը, այլապես կզրկվի միության երկրների հետ հարաբերվելու ձեւաչափերից:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հերթական անգամ հիշեցրեց, որ հոկտեմբերի 2-ին միության անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել էին վերջին անգամ Թուրքիային կոչ անել՝ վերադառնալու երկխոսության եւ հարաբերությունների նորմալացման, հակառակ դեպքում դեկտեմբերի 11-12-ը նախատեսված համաժողովի ժամանակ դիտարկելու են Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների վերանայման հարցը:
Անտեսելով այդ կոչերը՝ մեր հարեւան պետությունը շարունակում է ագրեսիվ գործողությունները Միջերկրական ծովում, մասնավորապես՝ Հունաստանի եւ Կիպրոսի հանդեպ: Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդոիլիդիսը մտահոգություն է հայտնել, որ 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակին, վերջինս կարող է անեքսիայի ենթարկել հյուսիսային Կիպրոսի թուրքաբնակ հատվածը: Հատկանշական է, որ Արցախում հրադադարի հաստատումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 15-ին, Էրդողանը ցուցադրական այց կատարեց Կիպրոսի հյուսիսային՝ թուրքաբնակ հատված: Բռնակցման ենթակա տարածքներից են նաեւ Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային հատվածները, որոնք արդեն թուրքամետ զինված ծայրահեղական ուժերի ազդեցության տակ են:
Իր հիվանդագին ձգտումներին հագուրդ տալու համար Էրդողանը չի խորշի նաեւ Եվրոպայի հետ պատերազմելուց: Դրա համար ունի արդեն ձեւավորված լծակներ եւ միջոցներ: Կարող է բացել իր երկրի սահմանները եւ Եվրոպա ուղարկել Սիրիայից եւ Իրաքից իր մոտ ապաստանած 3 միլիոն փախստականներին, որոնց զգալի մասը ծայրահեղ իսլամիստական հայացքներ ունեցող գրոհայիններ են: Վերջիններս կմիանան արդեն եվրոպական երկրներում գտնվող 10-13 մլն թուրքերին եւ հին աշխարհամասը կներքաշեն հիբրիդային պատերազմի մեջ:
Ժամանակին սահմանները չբացելու համար Թուրքիան ԵՄ-ից կարողացավ պոկել 6 մլրդ եվրո, դա 2016 թվականին էր, իսկ հիմա այդ երկրի քայլերն ավելի անկանխատեսելի են դարձել՝ ղեկավարության ոչ ադեկվատ գործողությունների պայմաններում: Առկա իրողություններում Եվրոպան ստիպված է մեծ ռեսուրսներ եւ դիվանագիտական լծակներ գործադրել Թուրքիային զսպելու համար, հակառակ դեպքում խաթարվելու է միության անվտանգության համակարգը՝ առաջացնելով այլ կործանարար հետեւանքներ նաեւ տնտեսական ոլորտում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

21-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO