Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԱՇԽԱՐՀ


Ռազմավարական ակնարկ Իրանին

ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու խոստման ֆոնին Վաշինգտոնը որոշել է «B-52H Stratofortress» ռազմավարական ռմբակոծիչները տեղափոխել Մերձավոր Արեւելք: Վերջին անգամ ԱՄՆ-ը այդ ինքնաթիռները տարածաշրջան է ուղարկել ձմռանը՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) «Ալ-Քուդս» հատուկ ջոկատի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիին ոչնչացնելուց հետո:
Այս անգամ ռմբակոծիչների տեղափոխումը համընկավ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Մերձավոր Արեւելք կատարած այցի հետ:
«Հյուսիսային Դակոտա նահանգի Մայնո ռազմաօդային բազայում տեղակայված 5-րդ էսկադրիլիայի «B-52H Stratofortress»-ի անձնակազմը նոյեմբերի 21-ին օպերատիվ թռիչք կատարեց Մերձավոր Արեւելք՝ ագրեսիայի զսպման եւ ԱՄՆ գործընկերների ու դաշնակիցների աջակցությունը հաստատելու համար»,- նշված է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ առաքելությունը կոչված է «ցուցադրել ԱՄՆ-ի զինված ուժերի՝ աշխարհի ցանկացած կետում մարտական ինքնաթիռներ օպերատիվորեն տեղակայելու եւ դրանք օպերացիայի ընթացքում ինտեգրելու ունակությունը»: «Սա է հավանական ագրեսիան զսպելու բանալին»,- նշել է 9-րդ օդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գրեգ Գիլլոն:
Մերձավոր Արեւելք նետված ինքնաթիռների քանակը հայտնի չէ: Վերջին անգամ ռազմավարական կործանիչների՝ դեպի Մերձավոր Արեւելք թռիչքն իրականացվել է տարեսկզբին: Խոսքը 6 «B-52H Stratofortress» ռազմավարական ռմբակոծիչների՝ Հնդկական օվկիանոսի բրիտանական Դիեգո Գարսիա կղզու ավիաբազա հունվարի վերջին տեղափոխման մասին է, Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ ռազմական գործողությունից մի քանի շաբաթ անց, որի ընթացքում սպանվել են իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) «Ալ-Քուդս» հատուկ ջոկատի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանին եւ իրաքյան շիա ժողովրդական աշխարհազորայինների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» խմբի փոխղեկավար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը: Այդ ժամանակ իրաքցի խորհրդարանականները պահանջեցին երկրից դուրս բերել օտարերկրյա զինվորականներին: Միեւնույն ժամանակ իրաքյան շիական խմբավորումների կողմից այդ երկրում ավելացան ԱՄՆ զինուժի դեմ հարձակումները, եւ մտավախություն կար, որ ԱՄՆ-ը եւ Իրանը կարող են գնալ բաց բախման:
Համավարակի ֆոնին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան գարնանն սկսեց աստիճանաբար կրճատել Իրաքում գտնվող իր զինվորականների թիվը: Առաջին հերթին խոսքն ամերիկյան զինվորականների մասին է. կես տարվա ընթացքում նրանց թիվը գրեթե 2 անգամ կրճատվեց՝ 5200-ից հասնելով 3000-ի: Սակայն դա սահմանը չէ: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը հայտարարեց, որ մինչեւ հաջորդ տարվա հունվարի 15-ը Աֆղանստանում եւ Իրաքում զինվորականների քանակը կկրճատվի՝ երկու երկրներից յուրաքանչյուրում հասնելով 2,5 հազարի: Եվ եթե Իրաքում խոսքն ընդամենը 500 հոգու կրճատման մասին է, ապա Աֆղանստանում՝ 2000-ի: Միլլերի խոսքերով՝ այդ որոշումն անակնկալ չէր ոչ Իրաքի, ոչ էլ Աֆղանստանի համար, քանզի համաձայնեցված էր այդ երկրների ղեկավարությունների հետ: Նա վստահ է, որ ահաբեկչության դեմ պայքարում նրանց հետ Վաշինգտոնի համագործակցությունը կշարունակվի: Միեւնույն ժամանակ վերջերս Իրաքում ահաբեկչական ակտիվությունը մեծացել է: Միայն շաբաթ օրը երկրի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է ութ մարդ: Տեղական իշխանությունները մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, որի դեմ հաղթանակի մասին Բաղդադը հայտարարել է 2017 թ.: ԻՊ-ը Իրաքում եւ Սիրիայում դեռեւս 10 հազար կողմնակից ունի, եւ այդ խմբավորումը շարունակում է մնալ որպես իրական սպառնալիք: Միաժամանակ նա նշել է, որ Իրաքի անվտանգության ուժերի աշխատանքի բարելավումն է ԱՄՆ-ին հնարավորություն տվել կրճատել իր ուժերը: Նա նաեւ շեշտել է, որ ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը տարածաշրջանում ավելի զուսպ է. դադարեցրել է հարձակումները Պարսից ծոցի շրջանում գտնվող նավերի վրա եւ սահմանափակել Իրաքում իր հետ կապված խմբերի ակտիվությունը:
Միացյալ Նահանգները, չնայած տարածաշրջանում իր զինվորականների թվի կրճատմանը, չի պատրաստվում հայացքը շրջել Իրանից գոնե մինչեւ այն պահը, քանի դեռ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ Սպիտակ տանը:
Ինչպես Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, Վաշինգտոնը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ հաշվի առնելով Իրանից բխող վտանգը: Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է «իրանական սպառնալիքից» պաշտպանել իր, ինչպես նաեւ տարածաշրջանում իր դաշնակիցների հետաքրքրությունները: Հատկանշական է, որ ռազմավարական ռմբակոծիչների՝ Մերձավոր Արեւելք գործուղումը համընկել է պետքարտուղարի՝ տարածաշրջանային երկրներ կատարած շրջայցի հետ: Իսրայելում գտնվելիս «Jerusalem Post»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները, պատժամիջոցներից բացի, Իրանին ճնշելու տարբեր տարբերակներ էլ է քննարկում: «Չկա պատճառ, որ այսօր կամ վաղը ինչ-որ բան կփոխվի»,- շեշտել է նա: Ավելի վաղ ամերիկյան «The New York Times» թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հաղորդել էր, որ ոչ վաղ անցյալում Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել է Իրանի միջուկային օբյեկտի վրա հարձակման հնարավորությունը, բայց վերջիններս պնդել են, որ դա անտեղի է, քանի որ հարձակումը կարող է վերաճել ավելի լայն հակամարտության: Այդուհանդերձ, թերթը նշում է, որ Դոնալդ Թրամփը «գուցե դեռ ուղիներ է որոնում իրանցիների եւ նրանց դաշնակիցների թիրախներին հարվածելու համար, այդ թվում՝ Իրաքում գտնվող աշխարհազորայիններին»:
Իր ռազմավարական կործանիչները նետելով Մերձավոր Արեւելք՝ Վաշինգտոնը ցանկանում է վախեցնել Իրանին: Դա տարածաշրջանային երկրներին ուղղված յուրահատուկ ակնարկ է զենքի հնարավոր կիրառման մասին, չնայած զինվորականների թվաքանակի կրճատմանը:
Հարկ է ավելացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Իսրայելին զգուշացրել է այլեւս հարձակումներ չգործել Սիրիայի ռազմական օբյեկտների վրա:
«Սիոնիստական ռեժիմը շատ լավ գիտակցում է, որ դարաշրջանը, երբ կարելի է հարվածել ու փախչել, ավարտվում է: Ուստի նրանք շատ զգույշ են... Սիրիայում Իրանի ներկայությունը խորհրդատվական բնույթ է կրում: Բնականաբար, եթե ինչ-որ մեկը սպառնա մեր խորհրդականներին, Իրանի պատասխանը կործանարար կլինի»,- նշել է Խաթիբզադեն մամուլի ասուլիսում:
Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգային կենտրոնի տեղեկություններով՝ իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 5 իրանցի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանումից: «Ես չեմ հաստատում Սիրիայում իրանցի զինվորականների տանջալից մահը»,- ճշտել է Խաթիբզադեն:
Իսրայելը եւ ԱՄՆ-ը պլանավորում են ուժեղացնել ճնշումն Իրանի վրա գաղտնի օպերացիաների ու տնտեսական պատժամիջոցների միջոցով մինչեւ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Այս մասին հայտնել է «Times of Israel»-ը:
Ենթադրվում է, որ հենց իսրայելցիներն ու ամերիկացիներն են կանգնած իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումների թիկունքում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

25-11-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO