Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԶԱՆԱԶԱՆ


Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը

Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել համագործակցությունը Հենրիխ Մխիթարյանի հետ:
«La Gazzetta Dello Sport» պարբերականի հաղորդմամբ՝ ակումբի ղեկավարությունը, տպավորվելով հայ ֆուտբոլիստի վերջին արդյունավետ ելույթներից, ցանկանում է մեկ տարով երկարաձգել նրա հետ պայմանագիրը եւ այդ մասին պաշտոնապես հայտարարել մինչեւ կաթոլիկների կողմից նշվող Սուրբ Ծննդյան տոնը՝ դեկտեմբերի 25-ը: Հռոմեական ակումբն առայժմ հանդես չի եկել համապատասխան հայտարարությամբ: Ըստ այդմ՝ հայտնի չեն նաեւ հնարավոր նոր համաձայնագրի մանրամասները: «Ռոմայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, սակայն կողմերի փոխհամաձայնությամբ դրա դրույթները կարող են վերանայվել: 31-ամյա հայ կիսապաշտպանը վարձակալության սկզբունքով Հավերժ քաղաքի թիմ էր տեղափոխվել անցյալ տարվա ամռան վերջին՝ Լոնդոնի «Արսենալից»: 2020 թ. օգոստոսին նա ազատ գործակալի կարգավիճակում լիարժեք պայմանագիր կնքեց հռոմեացիների հետ: Շուրջ 1,5 տարում Մխիթարյանը «ջալոռոսիների» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 15 գոլի եւ 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Սեպտեմբերի 19-ից մեկնարկած նոր մրցաշրջանի 13 հանդիպումում նա իր հաշվին գրանցել է 7 դիպուկ հարված եւ դարպասի գրավմանը հանգեցրած 5 փոխանցում: Այդ գոլերից 6-ը Հենրիխը խփել է վերջին 3 խաղում:
Ի դեպ, Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Պարմայի» հետ մրցավեճում հեղինակած երկու գոլի շնորհիվ մեր մարզիկն արտասահմանյան առաջնություններում իր կատարած դիպուկ «կրակոցների» քանակը հասցրեց 100-ի, իսկ այլ երկրների ակումբներում խփած գոլերի ընդհանուր թիվը՝ 150-ի (ներառյալ հաջողություններն ազգային գավաթների, սուպերգավաթների, եվրագավաթների եւ միջազգային այլ խաղերում խփածները): Տեղին է հիշեցնել, որ Երեւանի «Փյունիկից» հեռանալուց հետո եւ մինչ «Ռոմային» միանալը Մխիթարյանը հանդես է եկել ուկրաինական Դոնեցկ քաղաքի «Մետալուրգ» եւ «Շախտյոր» թիմերում, գերմանական Դորտմունդի «Բորուսիայում», ինչպես նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում»: Իսկ իտալական մամուլը հաղորդում է մեր հայրենակցի եւս մեկ նվաճման մասին. պարզվում է 1994/95 թթ. մրցաշրջանից ի վեր նա 5-րդ արտասահմանցի խաղացողն է, ով առնվազն երկու գոլ է խփել 2 անընդմեջ խաղում:

25-11-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO