Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության
Պատերազմի օրերից սկսած մինչ այսօր տարբեր երկրների քաղաքային եւ նահանգային իշխանությունների կողմից ճանաչվում է Արցախի անկախությունը։ Այսօր Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագիծ է քննարկվելու Ֆրանսիայի Սենատում։ (Այս հարցին «ՀՀ»-ն մանրամասն անդրադարձել է նոյեմբերի 21-ի համարում)։ Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձեւերը կրում են խորհրդատվական բնույթ, եւ գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն։
Արցախի անկախության ճանաչման գործընթացի քաղաքական-իրավական արդյունքների թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Մասնագետի հետ զրույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանից 50 մլրդ դոլարի փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայտարարությանը եւ դրա հնարավորություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից տասնյակ տարիներ շարունակ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությանը, դրա իրավական հետեւանքներին, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների ընթացքում եւ դատական գործընթացներում Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած օրինական հիմքերին, Ադրբեջանի կողմից պատերազմական մեթոդներին եւ այլն, ինչին առանձին հրապարակումներով կանդրադառնանք։
Արա Ղազարյանի խոսքերով՝ Արցախի անկախության ճանաչումը քաղաքային եւ նահանգային իշխանությունների կողմից առավելապես քաղաքական գործընթաց է։ «Միջազգային իրավունքի տեսակետից Արցախն իր անկախությունը հռչակել է իրավական գործընթացների արդյունքում դեռ 1992թ. սեպտեմբերի 2-ին։ Որեւէ երկիր դա կասկածի տակ չի դնում, որովհետեւ իրավական գործընթացի արդյունքում ապահովվել են մարդու հիմնարար իրավունքները՝ արտահայտվելու ազատությունը, հավաքների իրավունքը եւ այլն։ Արդյունքում՝ Արցախի բնակչությունն ազատորեն իր կամքն է արտահայտել, ինչն էլ ընդունվում է միջազգային հանրության կողմից։ Երբեւիցե չենք տեսնի մեկին, որն այդ գործընթացը կասկածի տակ դրած լինի»,- ասաց զրուցակիցս։
Արցախի անկախության ճանաչման համար կարեւոր է, որ ձեւավորվի համընդհանուր կոնսենսուս։ Երբ առանձին համայնքների կողմից՝ կլինեն քաղաքներ կամ ռեգիոնալ մարմիններ, ճանաչվում է Արցախի անկախությունը, ապա, զրուցակցիս խոսքերով, դա չի վերագրվում պետությանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի։ Սակայն այդ ամբողջ գործընթացը ձեւավորում է ընդհանուր մտայնություն, որ արդեն հասունացել է Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը ոչ միայն այն պատճառով, որ ունեն պետության ատրիբուտները կամ անկախություն են հռչակել օրենքով սահմանված կարգով ժողովրդավարական սկզբունքներին համաձայն, այլ նախեւառաջ այն հիմքով, որ անկախության հռչակումը մարդու հիմնարար իրավունքն է։
Հայկական կողմը շրջանառության մեջ դրեց փրկվելու նպատակով անկախության գաղափարը։ Դրա վերաբերյալ խոսակցություններն այս ընթացքում ավելի են շատացել եւ կոնկրետացել։ Այստեղ կա երկու պատճառ, մեկը՝ քաղաքական, այն է՝ զսպելու Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումները, այսինքն՝ երբ քողարկված սպառնալիքի դեպքում կարող ենք ճանաչել անկախությունը, երկրորդը՝ մարդու իրավունքների խախտումներով, հաշվի առնելով պատերազմի մեթոդները, այսինքն՝ երբ այն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով։ «Սրանով կարծես թե սկսել է աշխատել այն մտայնությունը, որ միայն անկախությունը, այսինքն՝ ՄԱԿ-ի անդամ պետություն, այլ կերպ ասած՝ սուբյեկտ լինելը կարող է երաշխիք դառնալ արցախահայության անվտանգության համար»,- նշեց նա։
Նկատենք, որ մինչ այսօր Արցախի Հանրապետության ճանաչված չլինելը թույլ չէր տալիս, որպեսզի միջազգային կազմակերպություններն այնտեղ ներկայացված լինեին։ Բոլոր միջազգային մարմինները, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում, Արցախում ներկայացված չեն. «Հայաստանը ներգրավված է բազմաթիվ ծրագրերում, սակայն երբ խոսք է լինում այդ ծրագրերն Արցախում եւս տարածելու մասին, ապա միջազգային կառույցները զգուշանում են, քանի որ իրենց մանդատը դա թույլ չի տալիս։ Մեծ զգուշությամբ են թեմաներ շոշափում Արցախի հետ կապված։ Մյուս կողմից՝ այդ կազմակերպությունները՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունները, ԵԽ գրասենյակը կամ միջազգային իրավապաշտպան կառույցները, կարող են հայտնվել միջազգային սկանդալներում։ Միայն, երբ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են տեղի ունենում, ընդամենը արձագանքում են եւ մտահոգություն հայտնում»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ 25-11-2020
|

փակել >>
|