Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել մարդկանց մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները, օգտվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, որոշեցին Ֆրանսիայի հայերին հիշեցնել ֆրանսիական հողում գտնվելու իրենց՝ ահազանգ առաջացնող ներկայության մասին: «Le Figaro»-ի հեղինակ Ժան-Լուի Թրամբլեն անդրադարձել է այդ իրադարձություններին:
Ֆրանսիան միգրանտների ու ստորջրյա խութերի երկիր է: Ֆրանսիայի 600 հազար հայերը, որոնցից 400000-ը ծնվել է ֆրանսիական տարածքում, այսօր ծանր փորձ են ձեռք բերում: Այո, նրանց նախնիներն այնտեղ են մեկնել 100 տարի առաջ՝ փրկվելով 1915 թ. ցեղասպանությունից, եւ նրանք ինտեգրացիայի օրինակ են համարվում: Բայց ոչ բոլոր միգրանտների համար է այդպես: Որովհետեւ Ֆրանսիայում ապրում է նաեւ 600000-800000 թուրք (կեսը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի), որոնց գերակշիռ մեծամասնությունը 2018 թ. նախագահական ընտրություններում պաշտպանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եւ գրեթե բոլորը մահմեդական են: Եթե հավատանք Ռուան-Նորմանդիայի համալսարանի պրոֆեսոր Մեհմետ-Ալի Ակինչիի հոդվածին, այդ խմբի բնակչության (թվաքանակով երկրորդը՝ Եվրոպայում, Գերմանիայից հետո) ինքնությունը կառուցվում է այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են կրոնը, ազգայնականությունը եւ կարոտախտային կապվածությունը հայրենիքին:
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, որը Թուրքիայի հրահրմամբ ու աջակցությամբ սանձազերծել է Ադրբեջանը, պատճառ է ծառայել ֆանատ թուրքերի համար, որպեսզի հակամարտությունը տեղափոխվի Ֆրանսիա: Եվ խոչընդոտներն աստիճանաբար նվազում են, քանի որ նրանց ղեկավարը վիրավորում է Էմանուել Մակրոնին եւ հրամայում է բոյկոտել Ֆրանսիայում արտադրված ապրանքները:
Բռնության ամենադաժան դեպքերը կատարվել են հոկտեմբերի վերջին, Լիոնի շրջանում, որտեղ երկու համայնք լայնորեն են ներկայացված (150000-ական): Հոկտեմբերի 28-ի առավոտյան մոտ 100 հայ ցուցարարներ փակել են A7 մայրուղին, որի ընթացքում բախում է եղել թուրքերի հետ: Արդյունքում՝ 4 վիրավոր:
Նույն օրվա երեկոյան Վիեննում, այնուհետեւ՝ Դեսին Շարպյեում թուրք ծայրահեղականները դուրս են գալիս փողոց՝ «Ալլահ Աքբար», «Որտե՞ղ են հայերը», «Մենք այստեղ տանն ենք» վանկարկումներով: Այդ շրջանը պատահաբար չէր ընտրված: «Այն անվանում են փոքր Հայաստան,-բացատրել է Սառա Տանզիլլին՝ տեղի Հայկական մշակույթի տան նախագահը:- Այնպես որ, դա խորհրդանշական էր: Գործնականում մեզ վրա հարձակվել են արդեն հուլիսի 24-ին, խաղաղ եւ թույլատրված միտինգի ժամանակ, որը կազմակերպվել էր ի աջակցություն Հայաստանի: Մենք տեսանք, թե ինչպես հավաքվեցին մոտ 100 թուրք ակտիվիստներ, որոնք իրենց անվանում են «Գորշ գայլեր»: Նրանք զինված էին երկաթյա ձողերով եւ սառը զենքերով: Նախ կողոպտեցին խանութները, ապա սկսեցին որսալ մարդկանց: Այս գործողության մեջ ինքնաբուխ ոչինչ չկար. այն սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել էր իրավապահ համակարգին հայտնի թուրք ծայրահեղական Ահմեթ Չեթինը»:
Հոկտեմբերի 28-ի դեպքերը կարող էին ավարտվել այդքանով: Բայց դա տեղի չունեցավ: Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նույն Դեսին-Շարպյեում Հայկական հիշողության ազգային կենտրոնի ճակատին «հայտնվեցին» գրառումներ՝ «Գորշ գայլը» եւ RTE (Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբնատառերը):
Նոյեմբերի 4-ին, տեսնելով, թե որքան վտանգավոր են նրանց գործողությունները, կառավարությունը լուծարեց «Գորշ գայլերը»՝ որպես «դե ֆակտո խմբավորում» եւ «կիսառազմական շարժում»:
«Սադրիչ որոշում է»,- հայտարարել են Թուրքիայի արտգործնախարարությունում: Եվ դա պատահական չէ, քանի որ խոսքն «Ազգայնական շարժում» ծայրահեղական կուսակցության երիտասարդական կազմակերպության մասին է, իսկ այդ կուսակցությունն Էրդողանի կոալիցիայի անդամ է եւ թուրքական նախագահի նեոիմպերիալիստական քաղաքականության ամուր կողմնակիցը:
Ինչ վերաբերում է Ահմեթ Չեթինին, նոյեմբերի 5-ին նա պայմանականորեն դատապարտվել է 4 ամսվա բանտարկության «բռնության կամ ռասայական ատելության հրահրման» համար: Բայց նույն այդ Չեթինը այն տեսանյութի հեղինակն է, որը տեղադրված է ինստագրամում եւ ուղղված է նրա 1000 հետեւորդին: Այդ տեսանյութում նա հպարտորեն հռչակում է. «Եթե թուրքական կառավարությունն ինձ 2000 եվրո տա եւ զենք, ես Ֆրանսիայի ցանկացած անկյունում կանեմ այն, ինչ պետք է»:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Նովոստի Արմենիի» տնօրեն Արա Թորանյանը կրկին մղձավանջ է ապրում. «Մենք մի քանի սերունդ է՝ ապրում ենք այս երկրում: Մեր պատկանելությունն ու հավատարմությունը Ֆրանսիայի Հանրապետությանն այլեւս կասկածի տակ չեն դրվում: Եվ հանկարծ, հանկարծակի հարյուր տարի հետ ենք շպրտվում՝ օսմանյան եւ քեմալական հետապնդումների ժամանակաշրջան: Մեր ֆրանսիացի հայրենակիցները չպետք է հավատան, որ խոսում ենք հասարակ միջհամայնքային բախումների մասին. այս բոլոր իրադարձություններում միշտ կան նույն ագրեսորներն ու նույն զոհերը: Կարեւոր է իմանալ, որ հակահայկական ռասիզմը եւ ցեղասպանության ժխտումը թուրքերին սերմանվում են վաղ մանկությունից: Եվ, իհարկե, երբ նրանք արտագաղթում են, իրենց հետ բերում են այդ գաղափարախոսությունը: Բարեբախտաբար, նրանցից ոչ բոլորը. ես նկատի ունեմ ալեւիներին (քանի որ նրանք փոքրամասնություն են կազմում իսլամում) կամ Էրդողանի հակառակորդներին, որոնք բացառություն են»:
Սխալ կլինի կարծել, որ «Գորշ գայլերի» կամ ցանկացած այլ ծայրահեղական խմբավորման լուծարումը կլուծի իրավիճակը: Թուրքիան ունի ասոցիատիվ, կրթական եւ հումանիտար կառույցների մի ամբողջ համաստեղություն, որոնց մեծ մասը վերահսկվում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից, եւ որոնք օրինականորեն ներառվում են ցանկացած կառույցում: Սա հատկապես նկատելի է կրոնական ոլորտում:
Ֆրանսիա ուղարկված 300 իմամից 151-ը թուրք են (մյուսները ժամանել են Մարոկկոյից ու Ալժիրից՝ միջպետական համաձայնագրերի շրջանակներում): Նրանք պետական ծառայողներ են, որոնք վերապատրաստվել են ու վարձատրվում են (ինչպես նաեւ նրանց 56 ժամանակավոր օգնականները) Թուրքիայի կրոնական գործերի գրասենյակի արտաքին գործակալության կողմից, որը վերահսկում է 250 մզկիթ Ֆրանսիայի տարածքում: Դրանց պետք է ավելացնել 70 մզկիթ, որոնք ղեկավարում է «Իսլամական եղբայրներին» մոտ կանգնած մի կազմակերպություն` «Միլլի Գերյուշ» թուրք-իսլամական միությունը` վերոհիշյալ գործակալության հետ ձեռք ձեռքի տված: Ընդհանուր առմամբ, այդ արդյունավետ եւ փոխլրացնող ցանցի շնորհիվ Անկարան վերահսկում է 2600 մզկիթից 320-ը, այսինքն՝ մահմեդական բոլոր աղոթատեղիների մեկ վեցերորդը…
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 25-11-2020
|

փակել >>
|