Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԼՂՀ


Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն

ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին

Չնայած ընդամենը երկու շաբաթ է անցել եռակողմ հայտարարության ընդունման օրից, բայց բազմաթիվ են դրա դրույթներն աղճատելու եւ գործընթացները նախանշված ձեւաչափերից շեղելու փորձերը:
Վերոնշյալ փաստն արձանագրեց նաեւ հայտարարության նախաձեռնող կողմի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Ցավոք, միտում կա: Մենք զգում ենք դա, որ փորձում են կանգնեցնել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կատարումը, փորձում են թույլ չտալ, որ այդ հայտարարությունն ամբողջությամբ կատարվի, թեեւ բոլորը ստիպված են ընդունել, որ այն հաջողությամբ իրականացվում է: Խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձերը մենք նույնպես տեսնում ենք, դեռ թաքուն, բայց դրանք նույնպես տեղի են ունենում»,- խորհրդակցության ժամանակ նկատել է Լավրովը:
Նույն օրը «Reuters»-ը տեղեկություն տարածեց, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ են առաջացել՝ կապված Արցախում խաղաղապահների տեղակայման հետ։ Ըստ լրատվական գործակալության՝ թուրքերը ցանկանում են ռուս-թուրքական միասնական համակարգող կենտրոնից բացի բացել նաեւ մեկ այլ՝ անկախ դիտակետ։
Սա նշանակում է, որ Թուրքիան ցանկանում է խաղաղապահ գործընթացներում հանդես գալ որպես առանձին կողմ: Վերջինիս այս ձգտումը հակասում է հրադադարի հաստատման եւ խաղաղապահների ներգրավման հիմնական սկզբունքին, այն է՝ դրանք պետք է ընդունելի լինեն հակամարտության երկու կողմի համար: Այն, որ հայկական կողմը երբեք չի համաձայնի կարգավորման գործընթացում թուրքական առանձին մանդատի գոյության հետ՝ անքննելի է: Թուրքիան այդ ձգտումները վերջնականորեն խորտակեց պատերազմ հրահրելով եւ դրանում անմիջական մասնակցություն ունենալով: Այս կետի վրա վերջինիս պնդումները եւ պարտադրող քայլերը կարող են դիտարկվել միայն որպես ագրեսիայի դրսեւորում, քանի որ դրան ակնհայտորեն հակադրվելու է հայկական կողմը:
Ռուսաստանի իշխանությունները բարձրագույն մակարդակով շեշտում են, որ հայտարարության դրույթներից շեղման այլընտրանքը պատերազմն է լինելու: Պարզ է, որ այդ խոսքերի հասցեատերերը Ադրբեջանն ու Թուրքիան են, քանի որ այս պահի դրությամբ միայն վերջիններս են փորձում հայտարարության դրույթները ձեւափոխել կամ սեփական շահերի դիրքերից մեկնաբանել: Առաջին հայացքից թվում է, թե պատերազմի վերսկսումը ձեռնտու է վերջիններիս: Սակայն նման զարգացման խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ պատերազմի հնարավոր վերսկսումը Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ բոլորովին այլ բան է նշանակում, ինչը եւ փորձում է հասկացնել ռուսական կողմը:
Այդ դեպքում այլ իրավիճակ կլինի նաեւ հայկական բանակի համար, որն ստացել է իր ուժերը վերախմբավորելու եւ համալրելու այնքան անհրաժեշտ ժամանակը, ինչն այդպես էլ չունեցավ պատերազմի ողջ ընթացքում:
Բայց մյուս կողմից էլ, չնայած պարբերաբար նկատվող նմանատիպ փորձերին, խաղաղապահ բուն գործընթացներն Արցախի Հանրապետության տարածքում հարթ են ընթանում: Սա խոսում է այն մասին, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, իսկ այդ գործընթացում թուրքական կողմի՝ ավելիին հասնելու պարբերական ձգտումներին կհակադրվեն եռակողմ հայտարարության հիմքում դրված փաստարկները:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

25-11-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO