ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար եւ արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
«Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, եւ իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաեւ կարեւոր եմ համարում, որպեսզի մենք ամենեւին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտ: Կարծում եմ նաեւ, որ մենք այս հարցը, ընդհանուր առմամբ, պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին եւ շահերին, եւ, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձեւակերպում ենք»,-իր խոսքում նշել է երկրի վարչապետը:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձեւավորվել է եւ գտնվում է աշխատանքային լավ վիճակում: Նրա խոսքերով՝ պատերազմի ընթացքում, Covid-ի ժամանակ ստեղծված իրավիճակին արձագանքը եղել է համապատասխան, եւ դա տեղի է ունեցել այս գերատեսչությունում աշխատող մարդկանց շնորհիվ: Ա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին նախարարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար եւ նշել. «Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար եւ դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է, շարունակական լինեն»: ԿԳՄՍ նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կուտակած փորձը եւ տեղեկատվությունը փոխանցել նորանշանակ նախարարին՝ ի աջակցություն բարեփոխումների գործընթացի:
Իր հերթին՝ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով. «Լիովին պատասխանատու ձեւով ես համաձայնել եմ ընդունել առաջարկը եւ զգացված եմ վստահության համար: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով, ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին եւ այս ոլորտում անել առավելագույնը»: Նա շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին՝ համագործակցության պատրաստակամության համար:
Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ: 25-11-2020
|

փակել >>
|