Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի պատերազմից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով: Այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ կյանքի համար պայմանների ձեւավորմամբ: Հուսով ենք, որ միջազգային պրոֆիլային կազմակերպությունների կողմից այս ջանքերին ծանրակշիռ մասնակցություն կունենանք: Գտնում ենք, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության տեւական եւ լիարժեք կարգավորման համար` արդար հիմքի վրա եւ ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերին կաջակցեն նաեւ միջազգային կառույցները:
«Ռուսաստանում վերջին շրջանում ձեռնարկվում են մի շարք միջնորդական ջանքեր ամենահին հակամարտություններից մեկի կարգավորման համար: Մենք ձեռնարկել ենք քայլեր, որպեսզի դադարեցնենք ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որը հանգեցրել է հազարավոր մահերի մեր բարեկամական Ադրբեջանում եւ Հայաստանում: Դրա հետ մեկտեղ, մենք հետեւել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված կարեւոր պայմանավորվածություններին: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է»,- շեշտել է Պուտինը: 25-11-2020
|

փակել >>
|