Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԱՇԽԱՐՀ


Պատմական հետաքրքիր դրվագ

Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին հետախուզության պատմության մեջ հայկական անունները բավականին շատ են: Լավագույնների անունները բառացիորեն ոսկե տառերով են գրված արտաքին հետախուզության թանգարանում գտնվող հուշատախտակին: Նրանցից մեկը Հովհաննես Հովհաննեսի Աղայանցն է: Քչերը գիտեն, որ նրա անմիջական մասնակցությամբ, երաշխավորությամբ է տեղի ունեցել գեներալ Դը Գոլի ու Ստալինի հանդիպումը եւ դրա արդյունքում՝ Ֆրանսիա-ԽՍՀՄ կապերի հաստատումը:
1941 թվականից Իրանում խորհրդային ռեզիդենտուրայի ղեկավար 30-ամյա Աղայանցն աշխատում էր ԽՍՀՄ դեսպանատանը՝ որպես խորհրդական: Գործում էր Իվան Ավալով անունով: 1943 թ. օգոստոսի 1-ին «խորհրդական Իվան Ավալովը» Թեհրանից մեկնում է Ալժիր: Պետք է կատարեր ընկեր Ստալինի անձնական հանձնարարությունը: Ալժիրում սկսել էր գործել գեներալ Դը Գոլի ստեղծած Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն, որի գործունեությունը ԽՍՀՄ-ի համար այնքան էլ հասկանալի չէր: Դը Գոլը Կրեմլի համար առեղծվածային կերպար էր: Ավելին անգլիացի ու հատկապես ամերիկացի դաշնակիցները գեներալի հասցեին գովասանական խոսքեր չէին շռայլում: Ու Մոսկվայում մտմտում էին, որ ֆրանսիացի գեներալը կարող է յուրատեսակ հակակշիռ դառնալ Մոսկվայի ու արեւմտյան դաշնակիցների միջեւ ընթացող վեճերում եւ քննարկումներում: Բայց նրա մասին տվյալները չափազանց սուղ էին: Ուստի Աղայանցին հանձնարարվում է անձնական շփում հաստատել գեներալի հետ եւ հասկանալ՝ ինչն ինչոց է:
Պատմությունից հայտնի է, որ նախքան ալժիրյան հանդիպումն Աղայանցն ու Դը Գոլը ծանոթ են եղել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք հանդիպել են Թեհրանում: Ավելին հայտնի չէ: Եվ ահա արդեն Ալժիրում Աղայանցը վերականգնում է իր անձնական շփումները գեներալի հետ:
ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությանն անհրաժեշտ էր հասկանալ, թե իրենից ի՞նչ է ներկայացնում այդ մարդը, արդյոք կարո՞ղ էր դառնալ ազգային առաջնորդ: Այդ հարցերի պատասխանը Կենտրոնը կարող էր ստանալ եւ ստացավ Աղայանցից: Դը Գոլի հետ հանդիպումները փորձառու հետախույզին թույլ տվեցին ճիշտ եզրակացություններ անել ամերիկացիների ու անգլիացիների նկատմամբ գեներալի վերաբերմունքի մասին: Աղայանցն իմացավ ֆաշիզմի դեմ պայքարի նրա դիրքորոշման մասին: Հասկացավ, թե ֆրանսիացի գեներալն ինչպես է պատկերացնում հետպատերազմյան Եվրոպան:
Դը Գոլը վստահեց Աղայանցին: Նրանց հանդիպումներն ու զրույցները բավականին երկար էին տեւում: Աղայանցը ծանոթացավ նաեւ գեներալի մերձավոր օգնականների հետ, լսեց նրանց գնահատականները, իմացավ ծրագրերի մասին: Պարզեց, որ ամերիկյան ու անգլիական հատուկ ծառայությունները Դը Գոլին ու նրա կողմնակիցներին բացասաբար են վերաբերվում, նրա կոմիտեի նկատմամբ որեւէ հավատ չեն տածում:
Իր հերթին՝ Դը Գոլն էլ լավ ուսումնասիրեց իր զրուցակցին, գնահատեց նրա անկեղծությունը եւ հենց նրա միջոցով հարց բարձրացրեց Մոսկվա այցելելու ու Ստալինի հետ բանակցելու մասին: Ֆրանսիացուն դուր էր եկել Մոսկվայի ուղարկած մարդը՝ կիրթ էր, հիանալի ուսում ստացած, խորապես տիրապետում էր իր երկրի արտաքին քաղաքական սկզբունքներին: Եվ Աղայանցը կազմակերպեց Դը Գոլի ու խորհրդային ղեկավարության հանդիպումը: Պատմության գիտակները կհիշեն, որ այդ հանդիպումը տեւեց նախատեսվածից ավելի երկար եւ գոհացրեց երկու կողմին էլ:
Աղայանցի ու Դը Գոլի հանդիպումները շարունակվեցին նաեւ պատերազմից հետո: 1946-ին Աղայանցը կնոջ եւ 3 երեխաների հետ կրկին մեկնում է Փարիզ: Այն ժամանակ գեներալն արդեն ղեկավարում էր Ֆրանսիան: Տարիքային տարբերությունը խոչընդոտ չէր. Դը Գոլը 56 տարեկան էր, Աղայանցը՝ 20 տարով երիտասարդ: Բայց հրաշալի հասկանում էին միմյանց:
Ֆրանսիայում Աղայանցի գործողությունները նպաստեցին միջազգային ասպարեզում ԽՍՀՄ դիրքերի ուժեղացմանը: Ռեզիդենտուրայի աշխատանքի շնորհիվ մեծացավ գործակալների թիվը, ովքեր աշխատում էին պետական բարձր պաշտոններում, օրինակ, Ֆրանսիայի հակահետախուզությունում, դրա՝ ԽՍՀՄ հարցերով զբաղվող բաժնում: Դա թույլ տվեց կանխել խորհրդային գործակալների ձախողումները, բացառեց նրանց դեմ սադրանքները: 1947 թվականին Աղայանցը վերադառնում է Մոսկվա:
Իսկ արդեն 1959-ին ստեղծվեց հատուկ ստորաբաժանում՝ «Դ» բաժինը, որը կատարում էր արտաքին հետախուզության կազմակերպչի եւ համակարգողի դեր՝ ակտիվ միջոցառումների մշակման ու իրականացման բնագավառում: Բաժնի ղեկավար է նշանակվում Աղայանցը:
Այդ տարիներին «Դ» բաժինն իրականացնում է գործողություններ, որոնք բացահայտում են ԱՄՆ-ի ծրագրերը: Դրանք ուղղված էին ազդելու հակառակորդների կառավարությունների, գլխավոր շտաբների ու հետախուզությունների վրա: Տապալվել էին ԱՄՆ-ի միլիտարիստական ծրագրերը Կուբայի, Կոնգոյի ու Լաոսի դեմ: Հետաքրքիր է, որ այդ տարիներին «New York Herald Tribune» թերթում հոդված է տպագրվում ԱՄՆ Կոնգրեսում ԿՀՎ-ի զեկույցի մասին, որտեղ ներկայացվում էին այն մեծ խնդիրները, որոնք առաջացել էին ԿՀՎ-ի հետախուզական ծրագրերն իրականացնելիս գեներալ Աղայանցի գլխավորած բաժնի գործունեության հետեւանքով: Ամերիկացիները չգիտեին, որ այդ ժամանակ փորձառու հետախույզը դեռ գնդապետ էր: Միայն 1965 թվականին է նրան շնորհվում գեներալ-մայորի կոչում:
Հովհաննես Աղայանցը վաղ մահացավ՝ 57 տարեկանը չբոլորած: Պատճառը դեռ Իրանում ձեռք բերած տուրբերկուլյոզն էր: «Times» թերթի 1968 թ. մայիսի 12-ի՝ մահացածների մասին պատմող բաժնում երկու տեղեկություն կար՝ մահացել էին Ռոբերտ Քենեդին եւ ԱԱԾ գեներալ Հ. Աղայանցը:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

28-11-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO