Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԼՂՀ


Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը

Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ հանցագործները

Այս պատերազմի ընթացքում ականատես եղանք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված մի շարք ռազմական հանցագործությունների։ «Դրանց մասով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն, հավաքվում են փաստեր, որոնք ամրագրվում են ապացույցի աստիճանի»,-«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Գործընթացն իրականացվում է մի քանի մակարդակում՝ պետական եւ ոչ պետական մարմինների կողմից։ Ոչ պետական մարմիններից զրուցակիցս առանձնացրեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը, համագործակցելով Արցախի Հանրապետության ՄԻՊ-ի հետ, փաստահավաք գործունեություն է ծավալել եւ ներկայացրել միջազգային հանրությանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, սահմանադրական օրենքով ամրագրված նրա կարգավիճակը եւ, ընդհանրապես, միջազգային հանրության կողմից օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունը հաշվի առնելով՝ որեւէ մեկը կասկածի տակ չի դնում այդ փաստերը եւ դրանց ճշմարտացիությունը»,-ասաց նա։
ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ գրասենյակներից բացի կան, նաեւ մասնավոր խմբեր (այդ թվում զրուցակցիս եւ իր գործընկերների կողմից), որոնք մասնավոր գործունեություն են ծավալում՝ միջազգային դատարաններ ներկայացնելով տարբեր անհատական գանգատներ։ Ա. Ղազարյանի խոսքերով՝ այդ ամբողջը հետագայում մեզ պետք է գալու ինչպես առանձին մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու, այնպես էլ Ադրբեջան պետությանը միջազգային պատասխանատվության կանչելու համար։ Այդ փաստերը կարող են օգտագործվել նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում։
Հայաստանից ներկայացված դիմումներն իրենց բովանդակությամբ գերակայում են, որովհետեւ փաստում են Ադրբեջանի կողմից թույլ տրված այնպիսի խախտումների մասին, որպիսիք Հայաստանի զինվորական ստորաբաժանումները չեն արել։ Խոսքը վերաբերում է ոչ միայն այս պատերազմին, այլեւ 2016 թ. ապրիլյան դեպքերին։ «Միջազգային սոցիալական ցանցերը հեղեղված են պատերազմական հանցագործությունների վերաբերյալ դրվագներով, որոնք բոլորը վերագրվում են ադրբեջանցիներին եւ Ադրբեջան պետությանը։ Դրա դիմաց Ադրբեջանը ոչինչ չի կարող բերել։ Չի կարող ասել, որ եթե հայերը չդիմադրեին, այդպես չէր լինի, քանի որ անկախության ձգտումը մարդու հիմնարար իրավունքներից է»,-պարզաբանեց փաստաբանը։ Ընդհանրապես՝ ՄԱԿ-ի կանոնադրութամբ արգելվում է պատերազմը. եթե անգամ ունես արդարացի վեճ, իրավունք չունես պատերազմելու, քանի դեռ ինքնապաշտպանության նպատակով չի արվում, այսինքն՝ չեն հարձակվել։ Պատահական չէր, որ պատերազմի սկզբնական օրերին Ադրբեջանը փորձում էր զարգացնել այն թեզը, իբրեւ թե հայկական զորքերն են հարձակում գործել, եւ իրենք ինքնապաշտպանվել են։
Ադրբեջանը չի կարող հիմնավորել, որ իր վարած պատերազմն արդարացի է եղել։ Թե ինչ իրավական հետեւանքներ կարող է ունենալ այդ հանգամանքը, միջազգային իրավունքի մասնագետը նկատեց, որ իրավական հետեւանքների մասին խոսելու համար նախ պետք է իրավական գործընթաց լինի։ Ներկայումս իրավական գործընթաց չկա, կա միայն քաղաքական գործընթաց։ Դրանցից մեկը Արցախի անկախության ճանաչման հնարավորությունն է, որից սարսափում է Ադրբեջանը, որովհետեւ եթե մեկը ճանաչեց, ապա շղթայական ձեւով մյուս պետություններն էլ կճանաչեն։ «Անկախության ճանաչումը պետք է ունենա իրավական ամուր հիմքեր, որպեսզի պետությունները վստահ լինեն Արցախի անկախությունը ճանաչելու հարցում։ Արցախն այդ հիմքերն ունի, որոնց գումարվեցին նաեւ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կիրառած անմարդկային մեթոդները։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ արցախահայությունը իսկապես գոյության պահպանման խնդիր ունի, որը բխում է իր էթնիկ պատկանելությունից եւ կրոնական համոզմունքներից։ Ադրբեջանի կողմից անհանդուրժողականությունն ուղղված է մարդու իրավունքների ամբողջ համակարգի հիմքում ընկած այս երկու արժեքներին։ Չմոռանանք, որ դրա հիման վրա էր ստեղծվել ՄԱԿ-ը, որպեսզի թույլ չտա նման անմարդկային պատերազմներ վարելու մեթոդներ»,- մանրամասնեց զրուցակիցս։
Իրավական առումով Արցախը հիմքեր ունի՝ վերադարձնելու մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ այն սահմանների շրջանակներում, որով 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել էր անկախությունը։ Անդրադառնալով այն հարցին, թե պատերազմի ընթացքում թշնամու կողմից անմարդկային վերաբերմունքն արդյոք հիմք չէ՞, որպեսզի ԼՂԻՄ-ի շուրջ եղած շրջանները շարունակեն անվտանգության գոտի լինել Արցախի բնակչության համար, Ա. Ղազարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված կլինի խաղաղության պայմանագրից։ Զինադադարի վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ի վերջո, պետք է ճանապարհ բացի խաղաղության պայմանագրի համար, որի ընթացքում շատ կետեր կարող են ձեւափոխվել։
«Դեռ շատ հարցեր կան, այդ թվում՝ հարցերի հարցը՝ Մեղրիի տարածքով հաղորդակցության ուղի ապահովելը, բայց դրա փոխարեն Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Հայաստանը»,-ընդգծեց նա։ Մեր այն դիտարկմանը, որ հայտարարության 9-րդ կետը խնդիր է առաջացնում ՀՀ Սահմանադրության հետ, մասնագետը նշեց, որ առանց հանրաքվեի այդ հարցը չի կարող լուծվել, հակառակ դեպքում փաստաթուղթը լեգիտիմ չի լինի, իսկ դա երկարատեւ գործընթաց է նախատեսում։ «Շարունակությունը պետք է լինի միջազգային պայմանագրի ստորագրումը, որը պետք է վավերացվի երկու պետությունների խորհրդարանների կողմից, իսկ ամբողջ բնակչությունն արտահայտի իր կարծիքը, այլ ոչ թե միայն պետությունների ղեկավարները։ Սա վերջնական ակտ չէր, եւ պատերազմը, ըստ էության, դեռ շարունակվում է»,-շեշտեց Ա. Ղազարյանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

28-11-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO