Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»

Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում է մեծերին եւ իր հովանու տակ առնում նրանց: Անտարակուսելիորեն այդպես է գոնե հայ գեղանկարչության ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի պարագայում:
Գյումրիում ծնված Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտը, հազարավոր հայորդիների նման, մասնակցում է Հայրենական մեծ պատերազմին, արհավիրքի երկրորդ տարում ծանր վիրավորվում եւ գումարտակների հետ նահանջելիս գերի է ընկնում Կիզելում: Իսկ այստեղից նրան սպասում էր Մալովի աղյուսի գործարանի տարածքում ստեղծված համակենտրոնացման ճամբարը, որտեղից դուրս գալը հրաշքի նման մի բան կլիներ:
Եվ տեղի է ունենում այդ հրաշքը. վիրավոր հայ զինվորը ճարպկության եւ անկոտրում կամքի շնորհիվ կարողանում է փախչել մահվան ճամբարից՝ կառչելով դեպի Կրասնոդար սլացող գնացքից: Այստեղ ներկայանում է զինկոմիսարիատ, որտեղից նրան ուղարկում են Դոնի Ռոստով՝ Հյուսիս-կովկասյան զինօկրուգի տրամադրության տակ: 1943-ին, դեռ լիովին չապաքինված, կրկին ուղարկվում է ռազմաճակատային գիծ, մասնակցում Պրախլադնիի, Կազբեկի, Մինվոդիի արյունալի մարտերին, որոնցից մեկի ժամանակ նորից է վիրավորվում եւ ուղարկվում հոսպիտալ: 1944 թ. ենթարկվում է պարտադիր զորացրման՝ հրաժեշտ տալով պատերազմական խրամատներին ու զենքին: Եվ մահաբեր զենքին փոխարինելու է գալիս կենսատու վրձինը, մղձավանջային ապրումներին՝ արարման ոգին: Մեկը մյուսի հետեւից ծնվում են գրաֆիկական ինքնատիպ աշխատանքներ, նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ:
Գեղանկարչի ստեղծագործական առաջին մեծ նվաճումը պայմանավորվում է սիրո անմահ երգչի՝ Սայաթ-Նովայի 150-ամյակին նվիրված մրցանակաբաշխությունում առաջին մրցանակի շահումով: Խստապահանջ ժյուրին, որի կազմում էին Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Նաիրի Զարյանը, սքանչացած Սայաթ-Նովայի ռուխկյանական աննախադեպ վրձնումով, նրան է արժանացնում հաղթողի տիտղոսին: Ավելին՝ հայ վրձնի նահապետը պատգամում է մրցանակակիր նկարչին շարունակել ազգանվեր իր գործը եւ ստեղծել հայ հանճարների դիմանկարները: «Դու դա կարող ես,-հորդորում է Մ. Սարյանը,-դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»:
Անսալով վարպետաց վարպետի խորհրդին՝ Հրաչյա Ռուխկյանը հոգու կանչով սկսում է երկնել հայ հանճարների դիմաշարքը՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ: Ստեղծում է նաեւ լուսամիտ Վռամշապուհ արքայի դիմանկարը, արքա, ով քաջ գիտակցելով ազգային գրերի դերն ու առաքելությունը՝ զորավիգ է եղել հայոց այբուբենի ստեղծմանը: Այնքան խորը, արտահայտիչ ու խոսուն են այս մեծերի վրձնակերպարները, որ նրանով հիացել են նաեւ օտարազգի մտավորականներ, արվեստի մարդիկ: Ասվածի վկայություններից մեկն այն է, որ երբ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժան Պիեռ Մահեն տեսնում է Նարեկացու դիմանկարը, անմիջապես բարձրաձայնում է. «Սա շեդեւր է, ես անպայման «Նարեկացի» գրքիս շապիկը կզարդարեմ Ռուխկյանի ստեղծած դիմանկարով…»:
Ասենք, որ մարդկային եսի ու հոգու թարգման գեղանկարիչը պատկերել է նաեւ Խաչատուր Աբովյանին՝ «Հավերժի ուղեւորը»՝ Տարտուի համալսարան, Հովհաննես Թումանյանին՝ խճանկար ժայռի վրա, Ալավերդի, Ստեփան Շահումյանին, Սուրեն Սպանդարյանին: Վրձնել է «2000 տարեկան սոսին՝ Արցախում»,«Ինքնանկար» եւ այլ կտավներ: Գրել եւ նկարազարդել է «Քսան տարի վարպետի հետ» հուշապատումը՝ նվիրված վարպետին եւ ճեպանկարների շարքը՝ բանաստեղծի քառատողերով:
Հավելենք, որ դիմանկարչության վարպետն իր ստեղծագործական հունձքում ունի նկարած 120 եկեղեցի, սահմանին մոտ պատկերված Անիի ավերակները՝ «Անփարատ վիշտ» խորագրով, «Հայրենի ծուխ.1915 թ. ապրիլ» գրաֆիկական աշխատանքը: Իսկ 1961-ի եգիպտական շրջագայությունից հետո ստեղծել է «Երկու շաբաթ Մերձավոր Արեւելքում» նկարաշարը եւ կազմակերպել դրա ցուցահանդեսը Երեւանում: Ունեցել է 30 անհատական ցուցահանդես հայրենիքում, նրա սահմաններից դուրս:
Նրա շատ աշխատանքներ իրենց մշտական հանգրվանն են գտել հայոց ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արեւելյան երկրների, Թբիլիսիի եւ այլ քաղաքների թանգարաններում:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

28-11-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO