Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը

Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր եւ աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը, չեն համապատասխանում իրականությանը»,- նոյեմբերի 26-ի ՀՀ Պն տարածած այս հաղորդագրությունը չհանգստացրեց հանրությանը, որովհետեւ համացանցում դեպքի վայրից տեսանյութեր ու հարակից գյուղերի համայնքների ղեկավարների հարցազրույցներ էին հայտնվում։ Հետո ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ասուլիսում հայտնեց, որ ոչ ոք չի խախտել Հայաստանի պետական սահմանը եւ չի ներխուժել Սոթքի հանքավայրի վարչական շենք, պարզապես «պայմանավորվածության համաձայն՝ բնակչությունն ու բանակը մինչեւ նոյեմբերի 25-ը լքել են Քարվաճառի տարածքը: Բանակը դուրս է բերվել պլանի եւ ժամանակացույցի համաձայն: Սահմանը որոշվում է նախկին սահմանով, որը բաժանում էր միութենական հանրապետությունները: Հիմա այն անցնում է մոտավորապես հանքավայրի մեջտեղով... Այսինքն, կեսը գնում է Ադրբեջանին»...
Երբ նայում ենք մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների արտադրական լցակույտերի եւ փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազան, տեսնում ենք առաջացած պոչամբարը, Սոթքի փորձարարական հարստացման արտադրամասն ու բոլորը՝ ՀԽՍՀ տարածքում: Մենք այս թեման դեռ կբացենք...
Հիմա չենք քննարկի, թե հապա հանքավայրը շահագործողը որ պետությանն է հարկատու լինելու եւ նմանատիպ այլ հարցեր։ Մենք ուշադրություն կհրավիրենք այլ հանգամանքի. այն է՝ թշնամին հստակ գիտի՝ ինչ է ուզում եւ ինչու։ Գուցե սա մեզ ստիպի հասկանալու, թե մեր ամեն սմ հողն ինչ արժեք ունի...
Սոթքի ոսկու հանքավայրը ՀՀ Գեղարքունիքի մարզում է՝ Արեւելյան Սեւանի լեռնաշղթայի հյուսիսում, Սոթքի լեռնանցքի մոտ, Վարդենիսից Արցախ՝ Քարվաճառի շրջան տանող ճանապարհին։ Սոթքի ոսկու հանքավայրը հայտնի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում եւ ընդմիջումներով մշակվել է մինչեւ 4-րդ դար։ Հիմա ուշադրություն դարձնենք այս փաստին. ըստ ԽՍՀՄ գիտական շրջանակների ներկայացրած տեղեկատվության` ՀԽՍՀ տարածքում էր Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Եվ առաջնային հենց Սոթքի հանքավայրն էր: Ուշադրություն դարձնենք՝ ԽՍՀՄ տեղեկատվությունը հենց ՀԽՍՀ մասով:
Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով: Սոթքի հանքադաշտում նաեւ ոսկեբեր ցրոններ են հայտնաբերվել։ Հասկանալու համար, թե ինչ ասել է ոսկեբեր ցրոն, մեկ այլ տեղեկություն տանք։ Ցրոնը հայկական հին տոմարի ամիսների 25-րդ օրվա անվանումն է։ Այն նաեւ Ծիր կաթինի օր են համարում։ Նշանակում է՝ ցրված, սփռված, տարածված։ Բայց միայն ոսկի ու ոսկեբեր սփռվածքներ չէ, որ կան։ Այստեղ նաեւ արդյունաբերական նշանակության արծաթ եւ ուղեկից այլ տարրեր կան։ Իսկ ոսկին, ինչպես մասնագետներն են ասում, բնածին վիճակում է՝ տարաչափ հատիկների ձեւով եւ սուլֆիդային միացությունների մեջ՝ ցրված, մանրացված ոսկու ձեւերով։ 1976-ից շահագործվում է բաց եւ ստորգետնյա եղանակներով։
Ըստ մեր երկրաբանական ֆոնդի` Սոթքի մետաղական հանքավայրում ոսկուց ու արծաթից բացի կան նաեւ սելեն եւ թելուր։
Հիմա՝ այս օրերի համար կարեւոր մի բան շեշտենք. ԽՍՀՄ տարիներին հանքը միշտ շահագործվել է միայն Խորհրդային Հայաստանի կողմից («Հայոսկի» ՊՓԲԸ)։ Հայաստանում ամենամեծ ոսկու հանքավայրը հենց Սոթքինն է։ Վերջին անգամ այս հանքավայրի ոսկու պաշարները գնահատվել են 8 տարի առաջ։ Հանքավայրի անձնագրի տվյալներով` այստեղ 133,5 տոննա ոսկի կա։
Եվ այսօր այս հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը: Սա, նշանակում է, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքերով, վտանգված է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը: «Այս հանքավայրի նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունի,-ասաց նա «ՀՀ»-ի հետ զրույցում,- Սոթքի հանքը շահագործող ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատու է եւ մեծաթիվ աշխատատեղեր ունեցող ընկերություններից մեկը։ Միայն 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 16,3 մլրդ դրամի հարկեր (34 մլն դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 30,4 տոկոսով կամ 3,8 մլրդ դրամով։ Կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել Սոթքի հանքավայրի անխափան գործունեությունն ապահովելու ուղղությամբ, յուրաքանչյուր չաշխատած օրը մեծ եւ անդառնալի վնասներ է հասցնում մեր երկրի տնտեսությանն ու ազգաբնակչությանը։ Բացի այդ, հարկային եկամուտների նվազումը լուրջ խնդիրներ կառաջացնի հետագայում վարկեր ներգրավելու ժամանակ, ինչի կարիքը շատ ունենք»։
Ըստ ՊԵԿ-ի տվյալների` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը չորրորդ տեղում է, այդ թվում 2020 թ. եռամսյակային հաշվետվությամբ։
Բացի այդ ինչպես պարզաբանեց մեր զրուցակիցը, այս հանքավայրը մեր երկրի տնտեսությունը դոլարով է ապահովում, ինչի կարիքը մենք հիմա շատ ունենք՝ մանավանդ դրամի արժեզրկման այս օրերին: Սրանից բացի, հասկանալի է՝ հանքավայրի չաշխատելու պարագայում երկիրը բյուջեի մուտքի նվազում կունենա: Իսկ սա, իր հերթին, մեկ այլ մեծ խնդիր էլ առաջ կբերի՝ պետության վարկունակության նվազում: Ածանցյալ այլ խնդիրներ էլ կան:
Հայաստանի տնտեսական կառուցվածքային տրամաբանությունից ելնելով՝ կարող ենք ասել նաեւ, որ եթե Սոթքի հանքավայրը չաշխատեց, ապա Արարատի ոսկու կորզման գործարանի «օդը» կփակվի, եւ այս գործարանի ապագան էլ արդեն հարցական կլինի: Նաեւ՝ եթե Սոթքի հանքավայրը չաշխատեց, ապա մեր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հավանականությունը կզրոյանա՝ առանց չափազանցության: Որովհետեւ կստացվի, որ ՀՀ-ն չի կարողանում պաշտպանել իր ներդրողներին: Եթե այս ամենին հավելենք նաեւ Սյունիքի ճանապարհահատվածների՝ թշնամու վերահսկողությանն անցնելու պարագան, ապա դժվար չէ պատկերացնել այս մարզի հանքարդյունաբերական կոմբինատների գործունեության ապագան: Այլ կերպ տեսնում ենք թշնամու քաղաքականությունը, այն է՝ զրկել Հայաստանի տնտեսությունը սնող հզորություններից: Դրա համար հույժ կարեւոր է, որ պետությունը սա հստակ պատկերացնի ու ամեն ջանք ու քայլ գործի դնի՝ խնդիրը լուծելու համար:
Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ մենք կհետեւենք ծավալումներին…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

28-11-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO