Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԼՂՀ


Դիվանագիտական ճակատ

Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված է, եռակողմ համաձայնագիրը` կնքված, մնում է առաջնորդվել խաղաղության թելադրանքով, սակայն, պարզվում է, խաղաղությունն այնքան էլ հեշտ չի գալիս, քանզի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության խարդավանքները շարունակում են հետապնդել եւ ոտք դնել տարածաշրջան առավել նենգորեն ու սպառնալի…
Հավանաբար, ավելի հեշտ է վայր դնել զենքը, քան դավադրության առջեւն առնել դիվանագիտորեն, մի ճակատ, որտեղ անթաքույց շարունակում են սուր ճոճել սուտն ու կեղծիքը, երեսպաշտությունը, խարդավանքն ու նենգությունը, ոտնձգությունն ու սպառնալիքը, ուժեղի անամոթ թելադրանքը…
Այսօր արդեն իսկ չափազանց մտահոգիչ են դառնում տարածաշրջանում Թուրքիայի հաստատման միտումների վտանգավոր հետեւանքները եւ թուրքական իշխանությունների ակտիվ գործողություններն Արցախի բնակեցման հարցում, որչեղ, կարծես «փախստական» ադրբեջանցիներն ամենեւին էլ մտադրություն չունեն տեղափոխվել, ինչի համար այնքան «մտահոգվում» էր Ալիեւը` տասնամյակներով թմբկահարելով «սեփական» տարածքների ու «փախստականների» խնդիրը` պարբերաբար սանձահարելով մեծ ու փոքր պատերազմներ Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ: Ի վերջո, սույն տարվա սեպտեմբերի 27-ին ծավալեց ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի համար աննախադեպ դաժան, անմարդկային եւ միջազգային բոլոր նորմերի անտեսումով ու արհամարհանքով նմանը չունեցող պատերազմ, Թուրքիայի ու Իսրայելի անմիջական օգնությամբ ու ռազմական միջամտությամբ։ Ալիեւը «հաղթանակ» գրանցեց իր օգտին, սակայն ո՛չ Ալիեւը, ո՛չ էլ «փախստական» ադրբեջանցիները չեն շտապում տեր կանգնել, այսպես կոչված, «օկուպացված» տարածքներին, որ կրկին զավթեցին այս պատերազմի արդյունքում` ստանալով նաեւ չնախատեսված բոնուսներ` հավելյալ շրջաններ, այդ թվում եւ իրենց համար մարգարիտ համարվող Շուշին, սակայն ջանադրորեն հայաթափ են անում վերոհիշյալ տարածքները, այն դեպքում, երբ հայտարարում էին, թե իրենց իշխանության ներքո հայերը «լավ» կապրեն, մինչդեռ այսօր նրանք հայերից ազատվում են` ծաղրուծանակի ենթարկելով իրենց պապական հողի վրա ապրող բնակիչներին, թալանում ու անգամ գողանում քաղաքացիների։
Ալիեւն ու իր մերձավորները, հատկապես Թուրքիան, որն ամենեւին էլ պասիվ դերակատարություն չուներ այս պատերազմում, շատ լավ գիտեին, որ իրենց կռիվը այսպես կոչված «օկուպացված» տարածքների ազատագրման ու «փախստականների» վերաբնակեցման համար չէ ու ոչ էլ իրենց մտահոգությունն է այն, քանզի այդ «փախստականները» տասնամյակներ ի վեր այլեւս փախստական չեն եւ արդեն իսկ բնավորված-տնավորված են իրենց իսկական պետության մեջ ու հայրենիքում` Ադրբեջանում, եւ նրանք կրկին իրենց տունը քանդելու եւ այս անգամ իսկապե՛ս փախստականի ճամփան բռնելու ցանկություն չունեն ու չեն ունենա եւ այդ պատճառով էլ կռիվ էին տալիս ոչ թե տարածքներ ազատագրելու, այլ բնաջնջելո՛ւ համար, միտումնավոր ավերելու եւ անբնակ դարձնելու, այն աստիճան, որ ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները ցանկություն ու հնարավորություն չունենան այնտեղ ապրելու, մի դարում, երբ մարդիկ ձգտում են առավել բարեկեցության, քան գլխին տանիք ունենալու, եւ ի տարբերություն հայերի, որոնց ուղղակիորեն զրկեցին այդ տանիքից, ադրբեջանցիներն առավել եւս չեն ցանկանա լքել իրենց բարեկեցիկ տներն ու բռնել գաղթի ճամփան դեպի անտանիք Արցախ, որն իրենցն էլ չէ ու իրենց խնդիրն էլ չէ։ Ահա սա է պատճառը, որ Ալիեւն ընտրել էր այնպիսի զինատեսակներով պատերազմական գործողություններ, որոնք միտված կլինեն ոչ թե տարածքների նվաճման, այլ հատկապես բնաջնջման, եւ նրա կռիվը ոչ միայն այդ տարածքներում ապրող բնակիչների դեմ էր, այլեւ այն տարածքների, որտեղ ապրում էին նրանք` հնարավորինս այդ տարածքները դարձնելով բնակության համար ոչ պիտանի, որպեսզի պատերազմից հետո արդարանալու տեղ ունենա, թե տարածքներն ականապատված են այն աստիճան, որ դրանք ականազերծելու եւ այնտեղ բնակություն հաստատելու համար առնվազն 13 տարի է պետք, եւ, ուստի, վտանգավոր է այս վիճակում ադրբեջանցի «փախստականների» վերաբնակեցումը այդ տարածքներում:
Ի վերջո, Ալիեւի ինչի՞ն էր պետք մի պատերազմ, որ ոչ միայն հայկական կողմի բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այլեւ առավել` ադրբեջանական կողմի, պատերազմ, որից կորզված «հաղթանակը», ըստ էության, հաղթանակ չբերեց իրեն։ Խնդիրը, իհարկե, նախ եւ առաջ ներքաղաքական էր եւ տասնամյակների ընթացքում այդ ինքնակենտրոն ու ինքնամեծար քաղաքականության ու սեփական ժողովրդին թալանելու մեղքը շարունակ հարեւանների վրա գցելու, նրանց հանդեպ թշնամանք սերմանելով իր խախուտ աթոռը մի կերպ պահելն էր` հասարակության միտքը բեւեռելով «արցախյան» խնդրի ու դրանից ազատվելու վրա։ Իսկ պատերազմ սկսելու երկրորդ պատճառն էլ հենց, բխելով սրանից, Թուրքիայի «եղբայրական» սերն էր Ալիեւի հանդեպ, որ, օգտվելով Ադրբեջանում տիրող անառողջ մթնոլորտից, փոքր «եղբորը» համոզեց պատերազմի մեջ մտնել Հայաստանի դեմ` անվերապահորեն խոստանալով թիկունք կանգնել նրան բոլոր առումներով եւ հատկապես զենքի ու խորհրդատվական մակարդակով, եւ փոքր «եղբայրը» հաճույքով կուլ տվեց մեծ «եղբոր» խայծը` ամենեւին պատկերացում չունենալով դրա հետեւանքների մասին, եւ թուրք-իսրայելական զինտեխնիկան անարգել ուղղվեց Արցախի վրա` դարձնելով այն իրենց հզորության փորձադաշտ` թիրախավորելով տարածաշրջանի ժողովուրդներին ու նախ եւ առաջ` հայերին ու ադրբեջանցիներին, ովքեր էլ ամենաշատ զոհերը տվեցին այս անմարդկային եւ մարդկության դեմ սանձազերծված պատերազմում։
Ավարտվա՞ծ է, արդյոք, պատերազմն այս դրությամբ… Իհարկե, ո՛չ, քանի որ այն սոսկ զինավարժություն էր Թուրքիայի, Իսրայելի ու նրանց համախոհների համար եւ Կովկասում հիմնավորապես հաստատվելու միտում, ինչն առայժմ այնքան էլ չի հաջողվել նրանց, այնպես որ պատերազմի նոր բռնկումը, այն էլ առավել դաժան, չի բացառվում եւ, ինչպես ասում են, «սարերի հետեւում չէ», մանավանդ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը այսօր պատրաստ չեն այն շարունակելու, սակայն Թուրքիան ամենեւին էլ կանգ չի առնի դրա վրա եւ խարդավանքների նոր խայծեր կնետի այս ուղղությամբ, գուցե եւ անթաքույց հենց խաղաղապահների ուղղությամբ` թիրախավորելով նրանց, եւ ինչպես բուն պատերազմի ընթացքում, այնպես էլ թվացյալ խաղաղության` մարտի դաշտ նետելով վարձկան-ահաբեկիչների, որի մասին արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում թե՛ մամուլի, թե՛ քաղաքագիտական շրջանակներում, մասնավորապես «Afrinpost»-ի աղբյուրներին հղումով, այն, որ Թուրքիայի իշխանությունները երկու գրասենյակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող օկուպացված քրդական Աֆրինում՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել ու բնակություն հաստատել ցանկացողների համար, եւ որ երկու գրասենյակներն էլ տեղակայված են թուրքական հետախուզությանը պատկանող շենքերում, եւ որ տեղափոխվելու համար հատկապես նախապատրաստվում են թուրքոման ընտանիքները՝ Հոմսի նահանգից։ Բացի այդ, «Sky News Arabia»-ն էլ, իր հերթին, հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում իր տիրապետության տակ գտնվող տարածքներից արդեն տեղափոխել է տասնյակ թուրքոման ու արաբ ընտանիքների ԼՂ այն տարածքներ, որտեղից հայերը դուրս են եկել։ Ի հավելումն, Շիվան Հաբուրին, ով Սիրիայի հյուսիսային ու արեւելյան շրջանների ներկայացուցիչ է, վստահաբար տեղեկացնում է սիրիացի ընտանիքների՝ ԼՂ տեղափոխման մասին, միաժամանակ դիտարկելով, որ այն նորություն չէ թուրքական կառավարության համար, որը նախկինում նույն կերպ է վարվել Աֆրինում, եւ որ այնտեղ այժմ ապրում է տարածքի բնիկների 7 տոկոսը։
Արդյունքում ստացվում է, որ Թուրքիան միմյանց դեմ է հանել ադրբեջանաբնակ ու արցախահայաստանյան ժողովուրդներին զուտ իր` սեփական շահերի ու հեռահար նկրտումների համար, եւ սույն ժողովուրդները սեփական արյունը թափել են` այնուհետեւ տարածաշրջանն ամբողջությամբ թուրք-իսրայելական եւ նրանց սատարող ուժերի լիակատար տիրապետությանը հանձնելու հեռանկարով, ովքեր չեն խորշի ողջ տարածքն ամայացնել եւ համաշխարհային նվաճողական խնդիրների բախումները տեղափոխել կովկասյան տարածաշրջան…
Սույն պարագայում ծանրանում է հատկապես հայկակա՛ն դիվանագիտության խնդիրը, քանի որ ադրբեջանական կողմը հաղթանակի էյֆորիայի մեջ դեռեւս չի գիտակցում այն արհավիրքը, որ հաղթանակի տեսքով մատուցվում է իրեն, իսկ ռուսներին` որպես խաղաղապահ, կարծես թե չեզոք դիրքավորում է պարտադրվում, եւ ուրեմն` սեփական շահերից ելնելով, մեր ուսերին է մնում աշխարհին հասկացնելու, պարզաբանելու տեղի ունեցած պատերազմի բուն էությունը եւ պահանջելու խստորեն դատել ռազմատենչ ուժերի գործողությունները, զսպել նրանց աշխարհակործան ախորժակը եւ վերջնական ու արդարացի խաղաղություն հաստատել տարածաշրջանում` բացառելով կրակի նոր օջախների բռնկումը…
Դիվանագիտական վերոհիշյալ գործընթացը հայկական կողմը պետք է սկսի անհապաղ եւ զգոն` ներառելով ոչ միայն հայկական առողջ ու գիտական ներուժը, այլեւ հնարավոր շահագրգիռ դաշնակիցների ուժերն ու համատեղ ջանքերը` այս ծանր ու բարդ խնդրի տակից դուրս գալու, օր առաջ կանգնեցնելու Կովկասը ռազմական թատերաբեմի վերածելու աշխարհատենչ տերությունների աշխարհակործան դավադիր քաղաքականությունն ու գործողությունները` խստորեն դատապարտելով նրանց եւ Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու` սանձազերծված պատերազմի կեղծ արդարացման եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներին նպաստելու, նրա անմիջական գործիքը դառնալու համար, քանի որ ո՛չ Ալիեւի սանձազերծած պատերազմի նպատակներում եւ ո՛չ էլ եռակողմ համաձայնագրի շրջանակներում գոյություն չունի որեւէ կետ, որ միտված է այլ տարածաշրջաններից, մասնավորապես՝ Սիրիայից ու այլ տեղերից ինչ-որ ընտանիքների, իսկ առավել կոնկրետ` ահաբեկիչների, Արցախում բնակեցնելուն, ովքեր չեն եւ երբեւէ չեն եղել խնդրո առարկա տարածքի բնակիչներ եւ որեւէ հավակնություն չեն կարող ունենալ այս առումով, իսկ թուրքական իշխանությունների սույն գործընթացը կոնկրետ սպառնալիք է ահաբեկիչների դեմ աշխարհի առաջադեմ ուժերի մղած պայքարին…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

01-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO