Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Շիրվանի թագն ու զարդը

Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, մոտենալով 85-ի սահմանին, թող չհաշվի, որ ծերանում է, պայքարելով ստեղծագործի, իր կարողությունների չափով ծառայի յուր ազգին»:
Այս սկզբունքով է ապրել ու գործել ութսունհինգի շեմին մոտեցող վաստակաշատ մանկավարժ Յուրի Բաղդասարյանը՝ իր գործի նվիրյալ մտավորական, ով ծնված լինելով մարդակերության որջ Բաքվում, ականատեսն ու վկան է եղել թուրք ոճրագործ իշխանությունների հայահալած քաղաքականության, որի հետեւանքով հարազատ ոստաններից ստիպված հեռացել ու աստանդական են դարձել բազմահազար հայեր, տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել ֆիզիկական բնաջնջման, շան երախում թողել իրենց սրբություններն ու պապենական գերեզմանները:
Մշտապես մորմոքացող ցավը ստիպել է ֆիզիկա-մաթեմատիկա դասավանդած ուսուցչին գրիչ վերցնել եւ արդարության ձայնը հասցնել մարդկային խուլ ու մունջ հոգիներին: Վերջին 9 տարիներին 8 գիրք է հրատարակել, որոնցից արժի հիշատակել «Բաքուն եւ հայերը, հակահայկական քաղաքականությունը եւ հայերի էթնիկական մաքրումը Ադրբեջանում»՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, «Պատմություն Շիրվանի եւ նրա հայության», այլ գրքեր: Եվ ահա նրա հերթական աշխատանքը՝ «Մադրասա» վերնագրով: Հեղինակը սեւեռուն հայացքով է դիտարկում Շիրվանի հայության կենսակերպն ու վիճակը, քաղաքական իրադարձությունների զարգացումները Մեծ եղեռնից, ինչպես նաեւ խորհրդային ժամանակաշրջանում ու կայսրության փլուզումից հետո: Պատմական համոզիչ փաստարկներով ու հնօրյա լուսանկարներով հաստատում է, որ մադրասեցիք Շիրվանում ապրել են անհիշելի ժամանակներից, ներկայացնում նրանց քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային նվաճումները, ինքնահաստատումը անգամ դժոխային այն պայմաններում, երբ ֆիզիկական բնաջնջման պետական քաղաքականությունը բարձրաձայնվում էր անթաքույց:
«Երբ ես խոսում եմ հայերի հետ, իմ ներսում այնպես եմ գազազում, որ ես ինձ չեմ հիշում… Անցել եմ այդ պաշտոնին, որ նրանց հետ հաշվեխնդիր լինեմ… -Այսպես էր մռլտում 20-րդ դարասկզբին Խորհրդային Ադրբեջանի ՆԳ նախարար բորենին՝ Բահրուդ խան Ջավանշիրը եւ շարունակում.- Հայ ազգի ոչնչացումը բացառիկ կարեւոր է: Մենք պետք է վերացնենք հայերին եւ նրանց դիակների վրայով շարժվենք մեր ճանապարհով, հետեւաբար, չխնայեք ոչ մեկին եւ, անշուշտ, կատարեք այն, ինչ ձեզ հրամայված է»: Այս բորենուն հետագայում սատկացրին հայ վրիժառուները: Իսկ մեկ այլ բորենի՝ այս անգամ փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Մելիք -Ասլանովը, շարունակելու էր. «Մինչեւ Ադրբեջանից բոլոր հայերին չմաքրենք, մեր զենքը չպիտի վայր դնենք»:
Անդրադառնալով պատմական ամենատարբեր սկզբնաղբյուրների, մեղվաջան հեղինակը գրում է. «Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ Մադրասան հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է 1403 թվականին: Հիշատակելով Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցու վկայաբերումը, թե «մադրասցիների մի մասը գաղթած են Սպահանի կողմից եւ խոսում են պարսկական բարբառով», դա եւս փաստում է, որ մադրասցիները հնուց են բնակված Շամախի գավառում:
Գրքում բերված են մադրասցիների ազնվական տոհմերի յոթ տասնյակից ավելի ազգանուն, բազմաթիվ աղբյուրների, տեղանունների անվանացանկ, որոնք, հասկանալի նպատակներով, անվանափոխվել են, ինչպես միշտ՝ թուրքացվել: Ներկայացված են Մեծ հայրենականին մասնակցած ու նահատակված մադրասցիները, արցախյան հերոսամարտի նվիրյալներ, հարազատ շենի ծաղկմանն իրենց նպաստը բերած արժանավոր ու վաստակաշեն մարդիկ՝ հակիրճ կենսագրականներով:
Հեղինակը պատմում է, թե 1988-ին, երբ վրա է հասնում հայերի տեղահանման պահը, ինչպես են համախմբվում հարեւան գյուղերի բնակիչները, եւ անվտանգության պատվար է դառնում երկրամասի ամենամեծ հայկական գյուղը՝ Մադրասան: Օրհասական իրավիճակը ստիպում է դիմել զենքի եւ անցնել ինքնապաշտպանության: Սակայն հարազատ ոստանը թողնելն անխուսափելի էր: Տխուր ու ազդեցիկ է մադրասցիների հրաժեշտի պատկերումը գրքում. Շուրջպար բռնելով եկեղեցու շուրջը, համբուրելով Աստծո տան սրբատաշ քարերը, մի-մի բուռ հող վերցնելով հարազատ ծննդավայրից… Իսկ աշակերտները դպրոցի պատերին պատկերում են հայոց այբուբենի բոլոր տառերը, ծաղկեպսակ են դնում Հայրենական պատերազմի հերոս Վլադիմիր Յավրումյանի կիսանդրուն, վերցնում գրադարանի գրքերը եւ, արցունքն աչքերին, բաժանվում մայր ոստանից…
Գիրքն ավելի ամբողջական է դառնում քարտեզներով, տարաբնույթ աղյուսակներով, գյուղի տեսարժան պատկերներով: Իհարկե, այն շատ ավելին է ասում ընթերցողին, քան հակիրճ մեր այս անդրադարձը: Ուստի, բուն գնահատականը թողնելով ընթերցողին, մեր խոսքն ամփոփենք Ադրբեջան կոչված երկրի նախկին ղեկավար Հեյդար Ալիեւի՝ նախկին բորենիների խոսքերի ձայնակցած գռմռոցով, որ կաղկանձել է «Փլուզում Լեռնային Ղարաբաղից մինչեւ Բելովեժյան թավուտը» գրքի հեղինակ Կիրիլ Ստոլյարովին տված հարցազրույցում. «…Դիակների՞ց եք վախեցել…Անմեղ զոհերի արյունը կգնա ադրբեջանական ժողովրդի օգտին»:
Յուրի Բաղդասարյանի այս գիրքը նաեւ արդար վրիժառության արյուն է բորբոքում ու անմար պահում հայրենի եզերք վերադարձի արձագանքը:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

01-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO