Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԶԱՆԱԶԱՆ


Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը

Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականները սկսել են պատրաստվել դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում Սերբիայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մայրաքաղաքի «Օլիմպավան» մարզահամալիրում առաջինը մարզումներում ներգրավվել են դասական ոճի ըմբիշները: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ այսօրվանից կսկսվի նաեւ ազատոճայինների ուսումնամարզական հավաքը: Հունահռոմեացիների պարապմունքները համակարգում է միայն հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, քանզի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը եւ նրա մյուս օգնական Սամվել Գեւորգյանը բուժվում են կորոնավիրուսից: Հավաքին, որը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 10-ը, հրավիրվել է 32 ըմբիշ:
Աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների հարցում հիմնականում կողմնորոշվել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավորող Հաբեթնակ Կուրղինյանը: Նրա ընտրությունը հեշտացրել է նոյեմբերի 24-25-ը անցկացված Հայաստանի առաջնությունը, որի հաղթող էին դարձել Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Մարզպետ Գալստյանը (97 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Միաժամանակ, գլխավոր մարզիչը շարունակում է վստահել այս տարվա փետրվարից մեր ընտրանուն միացած օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Հաջիմուրադ Գացալովին (ծանր քաշային կարգ) եւ գերծանր քաշային՝ համաշխարհային ստուգատեսների բրոնզե մեդալակիր Լեւան Բերիանիձեին: Ակնհայտ է, որ հենց թվարկած մարզիկների շրջանակից են ընտրվելու առաջիկա մրցման մասնակիցները: Հավելենք, որ ազատոճայինների մեկնարկը Բելգրադում նախատեսված մրցումներում լինելու է դեկտեմբերի 16-18-ը, իսկ հունահռոմեացիներինը՝ նույն ամսվա 12-14-ը:

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

01-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO