Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում

Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ովքեր լուսաբանել են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությունը, հաստատ գիտեն, որ անշարժ գույքը միայն տունը չէ, եւ կադաստրի կոմիտեն էլ միայն այդ տան գրանցողը չէ։ Իսկ այն լրագրողները, ովքեր հիշում են նաեւ, թե քայլ առ քայլ ինչպես է ստեղծվել այդ կառույցը, ինչ գործառույթներ ունի, ապա քարտեզագրության ոլորտից ոչ մասնագիտական, բայց ընդհանուր գիտելիքներ հաստատ կունենան։
Հիմա իմ հարգելի գործընկերները հաստատ կվկայեն, որ սահմանային հարցերը GPS-ով չեն որոշվում։ Սահմանային հարցերը միշտ միջգերատեսչական հանձնաժողովներում են որոշվում։ Եվ այս հանձնաժողովներում անպայման լինում են ոչ միայն քարտեզագրողներ, այլեւ իրավունքի մասնագետներ։ Եվ սահմանային հարցերը ամիսներով, երբեմն տարիներով, տասնամյակներով են քննարկվում: Հապա ինչու՞ է հիմա GPS-յան գծումով որոշվում:
Նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, տ.գ.թ. Շահեն Շահինյանը, ով նաեւ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն է եղել, նոյեմբերի 23-ին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին եւ Արցախի նախագահին՝ «որպես մի մարդ, ով լինելով գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտի մասնագետ, անհանգստացած է այս պահին Արցախի սահմանների որոշման գործընթացներով»։ Մասնագետը նախ նշում է, որ, համաձայն տարածվող լուրերի, սահմանազատման աշխատանքներին չեն մասնակցում հայկական կողմերի մասնագետներ։ Եվ բացատրում է, որ տարիներ առաջ, երբ Հայատանի եւ Վրաստանի հանրապետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանների ճշգրտման աշխատանքներ էին տարվում, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի մասնագետները՝ ներգրավված լինելով աշխատանքներում, իրենց մասնագիտական գիտելիքներով եւ հմտություններով ամեն կերպ պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության շահերը: Այսօր չկա «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, սակայն կան մասնագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու սահմանազատման աշխատանքներին եւ պաշտպանել հայկական շահերը։ «Նմանատիպ աշխատանքներում շատ կարեւոր են մասնագիտական խոր գիտելիքները, որպեսզի հնարավոր լինի պահել հայկական շահն ու մեր սուրբ հողերը։ Անհրաժեշտ եմ համարում գեոդեզիստների, քարտեզագրողների եւ այլ մասնագետների ներգրավումը այս աշխատանքներում։ Շատ կարեւոր է,-շարունակում է մասնագետը, - 1. սահմանազատումից առաջ ուսումնասիրել նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային եւ այլ տիպի տվյալները, 2. որոշել, թե որ կոորդինատային համակարգում են որոշվելու սահմանների կոորդինատները եւ ինչ ճշտություն (թույլատրելի շեղում) են ունենալու։ 3. Ինչ սարքավորումներով, սկզբունքներով եւ մեթոդներով է իրականացվելու սահմանազատման (դեմարկացիայի) կամ անգամ ժամանակավոր սահմանների որոշումը»։
Մասնագետը վստահեցնում է, որ ինքը եւ շատ այլ մասնագետներ «պատրաստ են ժամ առաջ մասնակցել այդ աշխատանքներին, անել ամեն հնարավորը՝ պաշտպանելու հայկական կողմերի շահերը, գտնվել եւ իրականացնել աշխատանքներ անմիջապես շփման գծում եւ դրա հարակից տարածքում»։
Հիմա՝ ի՞նչ խնդիր կա GPS-ների մասով: Նախկին համակարգում աշխատող մեկ այլ մասնագետ ինձ բացատրեց, որ GPS-ների պահով ոչ թե մեկ, այլ մի քանի խնդիր կա: Օրինակ՝ այսպես ասենք՝ չափազանց, շատ խիստ անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչ սխալանքի միջակայք ունի այդ սարքը, ում ձեռքին է այդ սարքը, ինչ տվյալներ են ներմուծված: Որովհետեւ պարզվում է, սահմանի տեղաշարժ կարող է լինել անգամ մինչեւ հարյուրավոր մետրեր՝ կախված GPS ներմուծված տվյալներից: Իսկ GPS-ը հիմա ու՞մ ձեռքին է: Պատասխանն այսօր առավել քան ակնհայտ է՝ դատելով, օրինակ, Սոթքի վիճակից: Իսկ եթե մասնագիտական խումբ լիներ ներգրավված աշխատանքում, սահմանազատման աշխատանքի նախնական փուլը պետք է լիներ քարտեզների ուսումնասիրությունը, հետո որոշվեր՝ որ թվականի քարտեզն է հիմք ընդունվում, ինչու է հենց դա հիմք ընդունվում, ընտրվեին նաեւ սահմանազատման մեթոդները, աշխատեին գեոդեզիստները, քարտեզագիրները, իրավունքի մասնագետները:
Իբրեւ GPS-ով աշխատանքի օրինակ ընդամենը մեկ փաստ մեջբերենք՝ 2010-ի տվյալ, երբ «Google Maps» քարտեզագրման ծառայության պատճառով քիչ էր մնացել պատերազմ բռնկվեր Նիկարագուայի եւ Կոստա-Ռիկայի միջեւ։ Բանն այն է, որ Նիկարագուայից մի զորամաս ներխուժել էր Կոստա Ռիկա: Եվ զորամասի հրամանատարը դա բացատրել էր այն հանգամանքով, որ ինքն առաջնորդվել է բացառապես նշված ծառայության քարտեզով։ Նրա խոսքով ՝ Կալերո կղզին, որը Սան Խուան գետի կենտրոնում է, պատկանում է Նիկարագուային: Իրենց գործողության ընթացքում զինվորականները ստիպված էին ժամանակավոր ճամբար կառուցել կղզում, որի վրա էլ ծածանվել էր Նիկարագուայի դրոշը: Հիշեցնենք, որ Կոստա Ռիկայի եւ Նիկարագուայի սահմանը ավելի շատ անցնում է Սան Խուանի աջ ափով, բայց որոշ շրջաններում սահմանագիծն անցնում է անմիջապես գետի երկայնքով: Ըստ պաշտոնապես գրանցված քարտեզների, որոնք նախկինում հաստատվել էին երկու կառավարությունների կողմից, Կալերո կղզին պատկանում է բացառապես Կոստա Ռիկային: Դեպքը մեծ իրարանցում առաջացրեց Կոստա Ռիկայում: Նախագահը խոսեց ազգային հեռուստատեսությամբ՝ դատապարտելով ներխուժումը: «Google»-ի ներկայացուցիչները չկարողացան բացատրել քարտեզի վրա սխալի պատճառը՝ նշելով միայն, որ ծառայությունը տեղեկատվություն է հավաքում տվյալների բազում տարբեր աղբյուրներից: Հարկ է նշել, որ ծառայության հիմնական մրցակիցներից մեկը՝ «Microsoft Bing Maps»-ը, սահմանը ճիշտ է ցուցադրում:
Կրկին գանք Հայաստան։Եվ, ի դեպ, ինչպես բացատրում են մասնագետները, խնդիրը միայն Սոթքի պարագայում չէ, նաեւ Քարվաճառի, թշնամուն անցած այլ տարածքների եւս: Մասնագետները ներգրավված չեն: Եվ մասնագետների համար այս վիճակը ողբերգական է…
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է, որ սահմանազատման համար երկրները տասնամյակներով կարող են իրար հետ բանակցել, քննարկել, անպայման պետք է լինի սահմանազատման հանձնաժողով: ՀՀ-Վրաստան սահմանը մինչեւ վերջ սահմանազատած չէ, նույնը Վրաստանի ու Ադրբեջանի սահմանի մասին կարելի է ասել: Ասել, որ հստակ սահման կա այս կամ այն տեղում, այդպես չէ: Բացի այդ՝ սահմանային հարցը պետք է բանակցել, եթե պետություն ես, «այդ հարցը չպետք է որոշի ինչ-որ ավտոմատով մահմուդը, որը մեր հանքից պետք է քշի մեր բանվորներին, մերոնք էլ խնդրեն՝ վայ չէ, եկեք հասկանանք»:
Կամ՝ թշնամական կողմը ասում է՝ սա մերն է, ու վերջ՝ սահմանը գծվում է: Բայց չէ՞ որ հայկական կողմի ձեռքում էլ քարտեզներ կան: Սա պետք է բարձրաձայնվի, քննարկվի, բանակցվի: Օրինակ՝ մասնագետներն ինձ երկու քարտեզ փոխանցեցին: Առաջինը 1987 թ. Հայկական ԽՍՀ քարտեզն է: Այն ժամանակ Զոդի (Սոթքի) տեղն էլ հստակ երեւում է, թե ում սահմանում է: Երկրորդ քարտեզը Հայկական ԽՍՀ արդյունաբերության քարտեզն է, որտեղ նույնպես հստակ երեւում է պետական սահմանը, եւ թե որտեղ է Զոդի ոսկու հանքավայրը: Կամ՝ դե որ թշնամին այդքան սովետական քարտեզներին է հղում անում, բա ինչու՞ մեր պետությունը հակընդդեմ չի դիմում այն քարտեզներին, երբ ՀԽՍՀ-ն ավելի մեծ էր, երբ Սովետական Ադրբեջանը դեռ ՀԽՍՀ-ից չէր «կսմթել» ջրային տարածքները: Ի դեպ, այդ քարտեզները տեղեկատվական բաց աղբյուրներում կան եւ՛ ռուսերեն, ե՛ւ անգլերեն:
Սոթքի պարագայում մեր պետությունը 80-ականներից վաղ տպագրված քարտեզներից էլ կարող է օգտվել, այլ աղբյուրներից՝ նույնպես: Դրա համար ենք ասում՝ մասնագիտական խումբ պետք է աշխատի: Օրինակ՝ 50-ականներից սկսած ՀԽՍՀ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների զեկույցները եթե նայենք, Սոթքի պոչամբարի տեղն էլ կտեսնենք, փորձարարական արտադրամասի տեղն էլ՝ ՀԽՍՀ տարածքում: Տարբեր տարիներին այս հանքավայրում նաեւ գիտական աշխատանքներ են տարվել, տարբեր մասնագետներ տարբեր հանքային մարմիններ հայտնաբերել, զեկուցագրերը՝ ՀԽՍՀ իշխանություններին: 1980-1990 թթ. հանքավայրի հետախուզական եւ շահագործման աշխատանքների տեխնիկատնտեսական ցուցանիշների վելուծություն էլ կա: Բոլոր տարիներին շահագործում, հետախուզում, գիտական ուսումնասիրում. եղել է մե՛զ մոտ, մե՛ր սահմանում, քարտեզներն էլ՝ հայկական պատկանելության լուռ, բայց խոսուն վկաներ: Որից մեր պետությունը, ցավոք, հիմա չի օգտվում: Բայց իրավիճակը կարելի է շտկել, եթե մասնագիտական խումբ ներգրավվի, եւ ամեն ինչ արվի՝ ինչպես մասնագիտական միջազգային պրակտիկայում է:


Արմենուհի Մելքոնյան

01-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO