Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 վիրավոր զինծառայողների կյանք
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի ընթացքում նորօրյա հերոս զինածառայողների հերոսությունները:
ՊԲ-ն մասնավորապես տեղեկացնում է, որ նորօրյա մեր հերոսներից է սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանը: Հարավարեւելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում նա ոչնչացրել է թշնամական հինգ տանկ:
Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա: Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ «Կամազ» է ոչնչացրել կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը:
Կապիտան Հովհաննես Արսենի Գեւորգյանն աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնաս: Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել եւ թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը:
Հարավային հատվածում, թշնամական դիվերսիոն-հատախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանը, կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը:
Սերժանտ Գուրգեն Գեւորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողների կյանք: Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, նաեւ թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել է փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը:
Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը: Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան տարհանել եւ յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը: 01-12-2020
|

փակել >>
|