Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԱՇԽԱՐՀ


ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ

Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից

Արցախում խաղաղապահ առաքելության գործընթացներում նոր զարգացումներ են նախանշվում: Թուրքիան այդ ուղղությամբ ամեն օր կոշտացնում է իր դիրքորոշումը եւ նոր պահանջներ առաջադրում: Ռուսաստանն այս հարցում մշտապես հղում է անում եռակողմ հայտարարության 5-րդ կետին, որում ասվում է, որ խաղաղապահ գործողություններին Թուրքիան կարող է ներգրավվել միայն Ադրբեջանի տարածքում՝ Բարդա քաղաքում տեղակայվելիք համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքների միջոցով եւ բացառապես տեխնիկական միջոցներով հրադադարի ռեժիմի մոնիթորինգ իրականացնելու առաքելությամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջին հրապարակային ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր երկրի ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստական աշխատանքները եւ շուտով կարող են մեկնել Ադրբեջան: Նա նաեւ պնդեց, որ թուրք եւ ռուս խաղաղապահները համատեղ պարեկություն են անելու հենակետերի միջեւ: Ադրբեջանում ցամաքային զորքերի ստորաբաժանումների տեղակայումն արդեն այլ որակ է եւ իրենից ամենեւին տեխնիկական միջոցներով հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չի ենթադրում: Սա փաստացի նշանակում է թուրքական կանոնավոր բանակի զինված ուժերի դե յուրե ներկայություն Ադրբեջանում:
Թուրքիան փաստացի շարունակում է իր այն նպատակների իրագործումը, ինչի համար Արցախի դեմ պատերազմ էր հրահրել: Ռուսաստանը շարունակում է հավասարակշռված մեսիջներով հղումներ կատարել եռակողմ համաձայնագրի կետերին: Սրա փոխարեն Թուրքիան սկսել է կիրառել իր դիվանագիտության հիմնական զենքը՝ քողարկված շանտաժը: Միայն սրա համատեքստում կարելի էր դիտարկել Էրդողանի վերջին կտրուկ շրջադարձը դեպի Եվրոպա եւ ԱՄՆ: Վերջիններիս հետ հարաբերությունները վերսկսելու նրա հայտարարությունը միջազգային մամուլում միանգամից մեկնաբանվեց Կովկասում ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների համատեքստում:
Սպառնալով վերադառնալ արեւմտյան ուղեծիր՝ Անկարան ակնհայտորեն ՌԴ-ից զիջումներ է ակնկալում հենց Ադրբեջանում իր ներկայության հարցում: Սակայն այս պետության վերջին տարիների անկանխատեսելի ղեկավարության պայմաններում ՌԴ-ն որեւէ երաշխիք չունի, որ զիջելուց հետո էլ մի օր Թուրքիան չի վերադառնա արեւմտյան ուղեծիր, եթե, իհարկե, երբեւէ դուրս էր եկել այնտեղից:
Թուրքիան արդեն սկսում է կիրառել նաեւ ուղիղ շանտաժի գործիքը: Թուրքական քաղաքագետների փորձագիտական շրջանների միջոցով վերջինս փոխանցում է, որ եթե ռուսական կողմը խաղաղապահների ձեւաչափում զիջումների չգնա, ապա ինքը կարող է իր նախաձեռնությամբ առաջնորդվել եւ ռազմակայաններ հիմնել Քելբաջարում, Շուշիում, Զանգելանում եւ Լաչինում:
Նկատենք, որ եւ համատեղ խաղաղապահ առաքելության իրականացումը, եւ վերոհիշյալ շրջաններում ռազմաբազաների հիմնումը էական տարբերություն չունեն: Զարգացումների երկու սցենարների դեպքում էլ արդյունքը լինելու է տարածաշրջանում ջիհադիստ ծայրահեղականներից բացի նաեւ կանոնավոր զորախմբի ներկայություն եւ թուրքական զորքերով Արցախի ու Հայաստանի շրջափակում: Սակայն հավանականությունը, որ Ռուսաստանը կընկրկի նման ճնշումների առաջ, փոքր է, քանի որ այդ ձեւով ոչ միայն իր դարավոր հետաքրքրության տարածաշրջան կթողնի Թուրքիային, այլեւ սեփական ազդեցության ոլորտից դուրս կթողնի Անդրկովկասի երկրորդ պետությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

01-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO