Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը

Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն այս օրերին այն է, թե ինչպես հաղթահարել հայրենիքի կորստի ցավը, պարտության հետեւանքով ազգային արժանապատվության ոչնչացումը։ Առանց այս հարցերի պատասխանն ունենալու դժվար է մարդկանց համար ապրել որպես լիարժեք անհատ եւ հայ։
Ինչպե՞ս վեր կենալ ընկած վիճակից։ Պատասխանը՝ արմատական վերափոխումն է անհատական, հանրային եւ պետական մակարդակների բոլոր որոտներում։ Լուծումներ չենք գտնում զուտ այն պատճառով, որ խնդրի ձեւակերպումը չունենք, հստակ չենք պատկերացնում, թե ինչպիսի պետություն պետք է կառուցենք, ինչ արժեհամակարգ պետք է ունենա այդ պետության անհատը։ Հետեւաբար, առանց հստակ տեսլականի հնարավոր չէ ձեւակերպել պետության զարգացման ճանապարհային քարտեզը, որը պետք է ունենա ոչ թե 5 կամ 10 տարվա ծրագիր, այլ առնվազն 100 տարվա կտրվածքով մենք պետք է գիտակցենք, թե ուր ենք շարժվում եւ ինչ ենք ունենալու մեկ դար հետո։
Մեր հասարակության ճնշող մեծամասնության համար առաջնահերթությունը եղել է «լավ ապրելը», բայց այստեղ էլ հստակ գաղափար չունենք, թե ինչ ասել է «լավ ապրել»։ Այն չափազանց առաձգական է, սկսվում է օրական երկու-երեք անգամ հաց ուտելուց մինչեւ առանձնատուն ու շրջագայությունների հնարավորություն ունենալը։ Այստեղ էլ՝ անձնական հարթությունից այն կողմ չենք գնում։ Մեր պետության սահմանները սկսվում են եւ վերջանում մեր բնակարանի կամ առանձնատան պարսպի մոտ։ Լավագույն դեպքում այն կարող է ներառել շենքի մուտքը կամ էլ բակային տարածությունը։ Այդտեղից այն կողմ «օտարինն» է, որը կարելի է աղտոտել, յուրացնել, անգամ վնասել։ Այդպես մտածելու եւ գործելու պատճառները շատ են։ Դրանցից կառանձնացնեի այն, որ դարեր շարունակ, օտարի լծի տակ գոյատեւելով, մեզ համար պետությունը հանդես է եկել օտարի, թշնամու կերպարով, որին հնարավոր չէ սիրել, որից պետք է գողանալ, խաբել, շրջանցել օրենքները։ Ահա, շուրջ երեսուն տարի հայկական պետություն ունենք, պետականություն ենք կառուցում, սակայն հանրային տրամադրություններում, ենթագիտակցական մակարդակում դեռ առկա է պետության նման ընկալումը։ Այստեղ շատ մեծ անելիք ունեն մտավորականները, մտածող մարդիկ, երեւույթներն ու գործընթացները խորքային ընկալող եւ վերլուծող անհատները, ինչու չէ, նաեւ մամուլը։ Ցավոք, այս հարցերում էլ կենցաղայինը գերակշռել է, քաղաքականությունից եւ խնդիրներից խոսելը համարվել է վտանգավոր, մինչդեռ բուժումը պետք է լիներ ցավոտ, դեղը՝ դառը, բայց բուժիչ։
«Եղածը եղած է», «պետք է առաջ շարժվել»... Այո՛, պետք է առաջ շարժվել, պետք է զարգանալ եւ ամրապնդել պետականության հիմքերը։ Բայց ինչպե՞ս, ախր հնարավոր չէ առաջ գնալ առանց խնդրի բուն արմատը ճանաչելու։ Այսքան ժամանակ մենք բաժանվել ենք մասերի, անունների, խմբերի, մինչդեռ օրվա հրամայականն է ձեւակերպել միասնության գաղափարը, որը կենսունակ եւ ամբողջական պատկերացում կտա ապագայի մասին։ Միայն ազգային առանձնահատկությունները հաշվի առնող գաղափարախոսությունը կարող է ապահովել պետության ներդաշնակ եւ ամբողջական զարգացումը, միայն դրանից հետո է հնարավոր քայլերի հստակ հաջորդականությամբ ստեղծել ուժեղ պետություն, որտեղ հնարավոր կլինի ապահովել սեփական տեսակի անվտանգ գոյությունը։
Արդյոք պետք է նոր հեծանիվ հորինել։ Կարծում ենք՝ ոչ։ Դրա ժամանակը չկա, եւ մեզանից առաջ մեծանուն հայորդիներ արդեն տվել են պատրաստի բանաձեւեր։ Գարեգին Նժդեհը գրել է․ «Բուն հայկական խնդիրը» - դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է»։ Պետք է ուսումնասիրենք նաեւ, թե պատմության որ ժամանակաշրջանում ենք եղել հզոր, ինչպիսին են եղել հայի արժեհամակարգը, նպատակները, եւ փորձել մերօրյա իրողությունները հաշվի առնելով՝ վերագտնել մեր երբեմնի հզորության հատկությունները։ Հետեւաբար այսօր, երբ մեր ազգային արժանապատվության ողնաշարը ծռվել է, նրա «բուժման» համար պետք է զբաղվենք ինքնաճանաչմամբ։ Այդպես կարող ենք շտկել մեր մեջքը։
«Պիտ ապրի՛ եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՛ս է ուզում ինքը: Բայց ինչպէ՞ս, ինչի՞ շնորհիւ, ի՞նչ տւեալներով, գրաւակա՞նը: Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր: Գիտակցո՞ւմ է, թէ անցեալում իր վիճակը, իր ֆիզիքական գոյութեան ապահովութեան տեսակէտից աւելի նւազ մտահոգիչ է եղել, քան այսօր: Մինչեւ իր ազատագրական ընդվզումները օտար լծերի տակ, մի տեղ որպէս պարզ ստրուկ, մի այլ տեղ` հաւատարիմ հպատակ եւ ամէն տեղ` իր քրտինքով տիրող տարրը կերակրող - նա հանդուրժելի էր իշխող ժողովուրդների կողմից: Սակայն այսօր նա այն չէ, ինչ որ էր երկու-երեք տասնեակ տարի առաջ: Նրա հոգեբանութեան հետ փոխւել է եւ իր վիճակը:
Թրքահայկական նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպէս մեծ գերեզմաններ: Արարատեան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրայ - մի կամուրջ` Արեւմուտքի եւ Արեւելքի մահմեդականութեան համար:
Այժմ նրա աշխարհագրական դիրքը աւելի մտահոգիչ է, քան իր քաղաքական ճակատագիրը»,- կպատկերացնե՞ր արդյոք մեծ զորավարն ու փիլիսոփան, որ իր խոսքերը ցավալիորեն արդիական կլինեն նաեւ հարյուր տարի անց:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

01-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO