Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը

Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել


Նոյեմբերի 20-ին ես իմ հավատարմագրերը հանձնեցի նախագահ Սարգսյանին եւ դարձա Հայաստանում Չինաստանի ութերորդ դեսպանը: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի միջոցով դիմել տարբեր ոլորտների եւ հասարակության շերտերի ընկերներին։

2020 թվականը ոչ սովորական տարի է մարդկության պատմության մեջ: Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում՝ սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը աշխարհի բոլոր երկրներում: Համաշխարհային տնտեսությունն ապրում է ամենալուրջ անկումներից մեկը՝ 1930-ական թվականների մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր: Համաճարակի մարտահրավերների պայմաններում Չինաստանը՝ Կոմունիստական կուսակցության եւ ՉԺՀ կառավարության ղեկավարության ներքո մարդկանց կյանքն առաջնահերթ է համարում՝ պայքարելով յուրաքանչյուր քաղաքացու համար, ձեռնարկում է համապարփակ, խիստ եւ առավել առաջադեմ միջոցառումներ` ուղղված համաճարակի կանխարգելմանն ու վերահսկմանը։ Չինաստանը համաճարակի դեմ պայքարում հասել է կարեւոր արդյունքների: ՉԺՀ-ի ղեկավարությունը կոորդինացիոն միջոցներ է ձեռնարկում համաճարակը կանխելու եւ դրա դեմ պայքարելու համար: Միաժամանակ, ակտիվորեն իրականացվում են միջոցառումներ` պետության տնտեսությանն ու սոցիալական զարգացմանն աջակցելու համար, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում արտադրությունը եւ շարքային քաղաքացիների կյանքը վերականգնելու ուղղությամբ: Այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում Չինաստանի տնտեսությունը կարողացել է հասնել դրական աճի: Այս հաջողությունները ցույց են տալիս Չինաստանի տնտեսության բարձր կայունությունը եւ կենսունակությունը:
Ոչ այնքան վաղուց Չինաստանի 19-րդ գումարման ԿԿ Կենտկոմի հինգերորդ պլենումում քննարկվել եւ հավանության են արժանացել «Մինչեւ 2035 թվականը սոցիալ-տնտեսական զարգացման 14-րդ հնգամյա պլանի (2021-2025 թթ.) մշակման վերաբերյալ ՉԿԿ Կենտկոմի հանձնարարականները եւ հեռանկարային նպատակները»:
13-րդ հնգամյա ծրագրի ընթացքում Չինաստանը՝ ՉԿԿ Կենտկոմի եւ ընկեր Սի Ծինպինի ղեկավարությամբ, նշանակալի եւ որոշ չափով հեղափոխական հաջողությունների հասավ տնտեսական եւ սոցիալական զարգացման ոլորտում: 2019 թվականին ՉԺՀ-ի ՀՆԱ-ն հասել է 99,1 տրիլիոն յուանի, ինչը կազմում է համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի 16 տոկոսը եւ հավասար է համաշխարհային տնտեսական աճի 30 տոկոսին: Նախնական տվյալներով՝ Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կգերազանցի 100 տրիլիոն յուանը: Աղքատության վերացման հաջողությունները գրավել են համաշխարհային հանրության ուշադրությունը: 55.75 մլն մարդ գյուղական վայրերում ազատվել են աղքատությունից: Սպասվում է, որ մինչեւ 2020 թվականի վերջը Չինաստանի աղքատ բնակչության կենսամակարդակը կբարձրանա եւ կհամապատասխանի ներկայիս պետական ժամանակակից չափանիշներին: Հիմնական բժշկական ապահովագրությունը Չինաստանում ընդգրկում է գրեթե 1.3 մլրդ մարդ, իսկ հիմնական կենսաթոշակային ապահովագրությունն ընդգրկում է մոտ 1 մլրդ մարդ: Ձեռք են բերվել զգալի հաջողություններ պետական նորարարական շինարարության մեջ: Պետության նորարարական ներուժը աշխարհի 131 տնտեսությունների շարքում բարձրացել է 14-րդ տեղը:
Զուգահեռաբար, Չինաստանի հրապարակայնությունը արտաքին աշխարհի համար շարունակում է ընդլայնվել: Նման ընդլայնման վառ օրինակ է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացումը, որի շրջանակներում համագործակցությունն ավելի ու ավելի շոշափելի ու արդյունավետ է դառնում: Ներկայում Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման շրջանակներում համագործակցության 200 փաստաթուղթ է ստորագրել 138 երկրների եւ 30 միջազգային կազմակերպությունների հետ: «13-րդ հնգամյա ծրագրի» տնտեսական եւ սոցիալական զարգացման ուշագրավ նվաճումը չին ժողովրդի քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Սա լիովին ցույց է տալիս, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ չինական հատկանիշներով սոցիալիստական ռեժիմը «երկու հրաշքների»՝ արագ տնտեսական զարգացման եւ Չինաստանում երկարաժամկետ սոցիալական կայունության երաշխիքներն են: Չինաստանի ժողովուրդը կայունորեն կընթանա ՉԿԿ-ի ղեկավարությամբ չինական հատկանիշներով սոցիալիստական ռեժիմի ճանապարհով:
Չինաստանը վստահորեն կիրականացնի զարգացման նոր հայեցակարգ, կամրապնդի գիտական ու տեխնիկական անկախությունը եւ ինքնուրույնությունը, որը կլինի ռազմավարական աջակցություն ազգային զարգացման համար: Բացի այդ, Չինաստանը ձգտում է հաջողության հասնել առանցքային տեխնոլոգիաների ոլորտում եւ ավելացնել իր ներդրումը գիտատեխնիկական առաջընթացի եւ համաշխարհային տնտեսական աճի մեջ: Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ բարեփոխումների եւ բաց քաղաքականությանը, կարագացնի զարգացման նոր կառուցվածքի կառուցումը, որտեղ գլխավոր օբյեկտը երկրի ներսում կենսագործունեությունն է, իսկ ներքին ու արտաքին ցիկլերը նպաստում են միմյանց։ Ներքին զարգացման ցիկլը խթանում է միջազգային զարգացման ցիկլը, մինչդեռ միջազգային զարգացման ցիկլը ամրապնդում է ներքին զարգացման ցիկլը:
Երկու զարգացման փուլերն էլ բացեիբաց փոխգործակցում են՝ նոր լիցք հաղորդելով չինական եւ համաշխարհային տնտեսությանը: Չինաստանի զարգացումը նաեւ ավելի շատ շուկաներ եւ հնարավորություններ կընձեռի աշխարհի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Եվ Չինաստանը, եւ Հայաստանը հնագույն քաղաքակրթությամբ երկրներ են։ Երկու երկրներն էլ համագործակցության երկար պատմություն ունեն: 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները մշտապես պահպանել են առողջ եւ կայուն զարգացման տեմպը: Չնայած նրան, որ կորոնավիրուսի նոր համաճարակը որոշակի ազդեցություն է ունեցել չին-հայկական համագործակցության վրա, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության հիմքը չի փոխվել։ Տնտեսության, առեւտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների շինարարության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ներուժը պահանջում է հետագա զարգացում: Վստահ եմ, որ համաճարակի ավարտից հետո երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի առաջ շարժվել եւ կկարողանա նոր մակարդակի հասնել: Բարեկամ հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ վերջերս ունեցած շփումների շնորհիվ մենք վերլուծել ենք չին-հայկական հարաբերությունների հետագա զարգացման ներուժը։
Առաջին հերթին, անհրաժեշտ է զարգացնել չին-հայկական համագործակցության նոր ուղղությունը նորարարության ոլորտում: Նորարարությունը տնտեսական նվաճումների բանալին է, մինչդեռ թվային տնտեսությունը աշխարհի ապագա զարգացման կողմնացույցն է: Եվ Չինաստանը, եւ Հայաստանը գիտական ու տեխնոլոգիական նորարարությունը դիտում են որպես առաջնային զարգացման ազգային ռազմավարություն: Երկու կողմերն էլ պետք է լիովին օգտվեն իրենց համապատասխան առավելություններից եւ կենտրոնանան երկկողմ համագործակցության տեխնոլոգիական բովանդակության բարելավման համար տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մասնագետների պատրաստման եւ ծառայությունների առեւտրի ոլորտում համագործակցության զարգացման վրա:
Երկրորդ՝ անհրաժեշտ է զարգացնել չին-հայկական համագործակցությունը համաճարակի դեմ պայքարի ոլորտում: Կորոնավիրուսի համաճարակի սկսվելու պահից ի վեր երկու երկրներն աշխատել են միասին եւ փոխադարձ աջակցություն ցուցաբերել: Ընթացիկ համաճարակի դեմ երկարաժամկետ պայքարի եւ հետագա համաճարակների կանխարգելման շրջանակներում Չինաստանը պատրաստ է շարունակել ակտիվորեն համագործակցել հայկական կողմի հետ, համակողմանի աջակցություն ցուցաբերել եւ կիսվել կանխարգելման փորձով, ինչպես նաեւ շարունակել աջակցություն ցուցաբերել հատուկ ուշադրություն դարձնելով հետհամաճարակային ժամանակաշրջանին: Բացի այդ, Չինաստանը պատրաստ է խթանել Հայաստանի հետ համագործակցությունը եւ աջակցել նրան հակահամաճարակային պայքարի եւ կանխարգելման ոլորտում փորձի փոխանակման գործում, ինչպես նաեւ համաճարակի կանխարգելման նյութեր տրամադրել: Միաժամանակ, Չինաստանը կնպաստի առողջության եւ հիգիենայի հասարակության կառուցմանը:
Երրորդ՝ անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը աղքատության վերացման շրջանակներում: Աղքատության վերացումը մինչեւ 2030 թվականը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի հիմնական նպատակներից մեկն է: Այս խնդիրը չափազանց կարեւոր է, եւ դրա լուծումը պետք է իրականացվի աշխարհի բոլոր երկրների կողմից: Վերջին 40 տարիների ընթացքում Չինաստանում բարեփոխումների եւ բաց քաղաքականության իրականացման արդյունքում, ավելի քան 700 մլն մարդ դուրս է բերվել աղքատության վիճակից։ Այս ցուցանիշը կազմում է աշխարհում աղքատության կրճատման ընդհանուր ծավալի ավելի քան 70 տոկոսը: Չինաստանը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել աղքատության վերացման արդյունքներով եւ փորձով: Այս ուղղությամբ փորձի փոխանակումը զգալի ներդրում կունենա նաեւ չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում։
Չորրորդ՝ անհրաժեշտ է աստիճանաբար վերսկսել մարդկանց փոխայցելությունները: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք օգտագործել Չինաստանի եւ Հայաստանի միջեւ առանց վիզայի փոխադարձ ռեժիմի մասին համաձայնագրերը, աստիճանաբար վերականգնել մարդկանց փոխայցելությունները եւ մասնագետների փոխանակումը տարբեր ոլորտներում՝ աշխարհում համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո։ Այս ամենը թույլ կտա վերականգնել եւ ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրային, ներդրումային, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում։
Որպես Հայաստանում Չինաստանի նոր դեսպան, ես կցանկանայի պահպանել սերտ փոխանակումն ու շփումը մեր հայ բարեկամների հետ, լսել Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիքy եւ շարունակել համատեղ աշխատանքը՝ չին-հայկական երկկողմ հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման գործում ներդրում ունենալու համար: Մենք հույս ունենք աշխարհում համաճարակային իրավիճակի շուտափույթ կայունացմանը եւ մեր հայ ընկերների հետ շփման մեծ հնարավորությունների առաջացմանը:

Ֆան Յու
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

04-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO