Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Նրա համար արգելանքը առ ոչինչ էր

Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ գրականության մարգարեի՝ մեծն Րաֆֆու ժամանակներից ի վեր մեր արձակը թերեւս չի ճանաչում մի գրողի, որի ստեղծագործություններում այնքան առանցքային տեղ զբաղեցնեին պատմա-ազգային թեման ու հայրենիքի արժեւորման խնդիրը: Սերո Խանզադյան վիպասանի գրեթե ողջ գրական ժառանգությունը մեր ազգային պատմության եւ ազգային ինքնության վերաիմաստավորումն է: Այն յուրօրինակ շրջագայություն է դարերով չափվող ժամանակների հոլովույթի մեջ եւ ստիպում է ընթերցողին սեփական հոգում քամել ու բյուրեղացնել ազգասիրական զգացմունքներ, հպարտանալ հայ լինելու համար, խոնարհվել ազնվարյուն նախնիների գործած սխրանքների առջեւ եւ, ի վերջո, պաշտամունքով լցվել սրբազան հողի ու հայրենիքի հանդեպ:
Գրական ասպարեզ մուտք գործելով նախորդ դարի կեսերին, Սերո Խանզադյանը առաջին իսկ գործերով գալիս էր հավաստելու, որ հավակնություն ունի համարվելու ժամանակակից հայ արձակի երեւելիներից մեկը: Դրա ակնհայտ երաշխիքը պատմավիպասանությանը դիմելու եւ այդ թեմաներով արարելու նրա տաղանդն էր: Հիրավի՝ իր գրքերով նա կարողացավ նոր լիցք ու շունչ հաղորդել հայ արձակին, ասել սեփական խոսքը ու իր վրանը խփել այդ անդաստանում: Բայց նա ծանրակշիռ դեր ունեցավ ոչ միայն հայրենի գրականության զարգացման գործում, այլեւ անուրանալի հետք թողեց նախորդ դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական մտքի ձեւավորման ասպարեզում:
Գրողի ակտիվ մասնակցությամբ 60-ականներին սկիզբ առավ ազգային գաղափարախոսական շարժումը, որի գերագույն նպատակը դարձավ պատմական արդարության պահանջատիրությունը: Խորապես մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի հայաթափության գործընթացներով, ըմբոստ մտավորականն առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց ադրբեջանական իշխանությունների հայահալած քաղաքականության մասին՝ այն որակելով իբրեւ դարասկզբին երիտթուրքերի եւ մուսաֆաթականների կողմից մշակված դավադիր ծրագրի շարունակություն: Իր այս մտահոգությունները հնչեցնելիս նա չէր սահմանափակվում միայն հայկական միջավայրով, այլ, դիմելով մեծ ռիսկի, խիզախում էր իր՝ ասել է թե իր ժողովրդի բողոքն ուղղել մոսկովյան կենտրոնական իշխանություններին: Անկախ վերջինների քար լռությունից, շարունակում էր հնչեցնել հարցն ու արթուն պահել պահանջատիրության ոգին:
Իսկ 80-ականների վերջին, երբ դարձյալ ծագել էր առիթը ղարաբաղյան խնդիրը օրակարգ բերելու համար, ալեզարդ վիպասանը առաջիններից մեկն էր կանգնելու օրօրի բորբոքվող ազգային շարժման առաջամարտիկների կողքին: Նա առաջիններից մեկը եղավ նրանցից, ովքեր խորապես հիասթափվելով ոչուփուչ գորբաչովյան կողմնապահ ու խարդավանալի քաղաքականությունից, կոչ արեցին ի պատասխան Սումգայիթի ու Բաքվի հայության ջարդերի, դիմել զենքի եւ պատմական արդարությունը վերականգնել՝ ապավինելով միայն սեփական ուժերին: Իսկ մինչ այդ ժամանակները, երբ ազգային տարածքների վերաբաշխման թեման երկաթե փակի տակ էր, եւ այն բարձրաձայնողներին կամ օրակարգ մտցնողներին սպառնում էր սիբիրյան աքսորը, նա անընդհատ բաց նամակներ էր հղում Բրեժնեւին եւ պահանջում Ղարաբաղը վերադարձնել մայր հայրենիքին: Տասնամյակների ազգանվեր այսպիսի գործունեության համար Սերո Խանզադյանին հիրավի հարկ է համարել հայոց նորագույն պատմությանը շրջադարձային ընթացք հաղորդած ազգային ազատագրական պայքարի հոգեհայրերից ու նվիրյալներից մեկը:
…Մեծ վիպասանը ծնվել է Գորիսում 1915-ի սեւ տարում: Հորը՝ Նիկոլային, դատապարտել են իբրեւ դաշնակցականի եւ որպես ժողովրդի թշնամու, առանց պատշաճ քննության, գնդակահարել Երեւանի բանտում: «Ժողովրդի թշնամու» զավակ լինելն այն ժամանակներում համարժեք էր հանցանքի եւ անհնար էր ազատվել այդ խարանից: Նմաններին մշտապես նեղում էին, ծաղրում, զրկում աշխատանքից: Հարազատ ծննդավայրում ուսուցչություն անելուց հետո, ապագա գրողը հանգրվանում է Տաթեւ գյուղում, մի կերպ նորից աշխատանք ճարում այս շենի դպրոցում: Այստեղ էլ սկսում է գրական առաջին փորձերը, գրի առնում պատմական իրողություններ, ժողովրդական զրույցներ, ավանդապատումներ: Դրանք հունձք էին ապագա ստեղծագործությունների համար: 1941-ին մեկնում է բանակ, մասնակցում Մեծ հայրենականի բազմաթիվ մարտերի, բազմիցս վիրավորվում եւ ողջ է մնում հրաշքով: Տուն է վերադառնում ականանետային վաշտի հրամանատարի պաշտոնով:
Պատերազմից ստացած տպավորությունները հետագայում գրքեր էին դառնալու՝ «Երեք տարի 291 օր» ռազմաճակատային օրագիրը, «Մեր գնդի մարդիկ» վեպը, որոնք մեծ արձագանքներ ունեցան: Սրանց հաջորդում են «Հողը», «Ծարավ եմ, ջուր տվեք» վիպակները՝ լայն ճանաչում ու համբավ բերելով գրողին: 1961-ին լույս է տեսնում հայ պատմավիպասանության լավագույն գործերից մեկը՝ «Մխիթար սպարապետը»: Վեպի հաջողությունը շռնդալից էր: Այս վեպը յուրօրինակ ակնարկ էր, ուղերձ համայն հայությանը՝ վերստին համախմբվել ազգային գաղափարախոսության շուրջ եւ առաջիններից մեկը մարգարեացող, թե գալիքում սպասվում են փոթորկահույզ իրադարձություններ: Հետագայում ասելիքային նույն խորհրդով լույս աշխարհ են գալիս «Խոսեք, Հայաստանի լեռներ», «Անդրանիկ», «Թագուհին Հայոց» , «Շուշի» եւ այլ վեպեր, «Հայրենապատումի» յոթ հատորյակները:
Իսկ որն էր վաստակաշատ վիպասանի պատգամը գալիք սերունդներին: Զորի Բալայանի վկայությամբ, մահվանից ժամեր առաջ խնդրում է իր մոտ բերել Արցախի եւ Հայաստանի քարտեզները եւ բանավոր շարադրում համառոտ իր կտակը՝ ուղղված հայությանը. «Եթե մենք ազատագրված հողերից թեկուզ մի թիզ էլ զիջենք, հետո այլեւս չենք կարող պահել ոչ Արցախը, ոչ Զանգեզուրը: Դա չի կարելի անել: Սա իմ կտակն է»:
Այսօր ի՞նչ կասեր մեծ վիպասանը, եթե մեր կողքին լիներ…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

04-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO