Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը

Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած մյուս շրջանների համար

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված վերամիավորման մասին որոշման 5-րդ կետով պարտավորվում են նաեւ ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
«Դա միակ որոշումն է եղել, որտեղ արծարծվել է Շահումյանի ու Գետաշենի հարցը, եւ պատասխանատվություն է վերցվել ներկայացնելու մեր շահերը»,-«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Շահումյան-Գետաշեն միության անդամ Արթուր Ղազարյանը՝ հիշեցնելով, որ վերամիավորումից հետո ՀԽՍՀ Գերագույն խորհրդում Արցախից ընտրվեց 11 պատգամավոր, ովքեր ձեւավորեցին «Արցախ» պատգամավորական խումբը։ Նրանցից մեկն էլ Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Աղաջանյանն էր, ով հիմա բնակվում է Մոսկվայում։
Արցախից ընտրված պատգամավորները մասնակցություն ունեցան Անկախության հռչակագրի համար քվեարկությանը։ Զրուցակցիս խոսքով, այստեղից խաթարվեց վերամիավորման գործընթացը, եւ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում:
«Շահումյանցիներն ու գետաշենցիները լիարժեքորեն մասնակցել են Արցախի շուրջ տեղի ունեցող բոլոր իրավական եւ քաղաքական գործընթացներին։ Շահումյանը 1000 օր մասնակցել է պատերազմին, բնակիչները չեն հեռացել, սակայն շրջանը հանձնելուց հետո ստիպված են եղել լքել իրենց ծննդավայրը։ Երբ Մինսկի խմբի կողմից առաջարկվում էր հանրաքվե անցկացնել կարգավիճակը ճանաչելու համար, հաշվի չէր առնվելու այն հանգամանքը, որ մենք հնարավորություն չէինք ունենա մասնակցելու հանրաքվեին, քանի որ բռնագաղթած ենք եղել»,-ասաց նա։
Ա. Ղազարյանը նշեց, որ Մինսկի խմբի կողմից փուլային կամ փաթեթային տարբերակների շուրջ բանկացելիս Շահումյանի հարցը մեկ անգամ է բարձրացվել, որի շրջանակներում առաջարկվում էր ադրբեջանցի փախստականներին բնակեցնել Շուշիում, իսկ Շահումյանի բնակչությանն էլ իրենց տները վերադարձնել։ Միջազգային խաղաղապահ ուժերը պետք է հսկեին Շահումյանում եւ Շուշիում։ «Շուշին ու Շահումյանը մշտապես փոխկապակցված են եղել»,-ընդգծեց նա։
Բռնագաղթած 21 հազար բնակչությունից, որոնք ստիպված բնակություն էին հաստատել Հայաստանում, մնացել են 2000-ը, եւ այսօր կենտրոնացած ապրում են մի քանի վայրերում, մասնավորապես՝ Լոռու մարզում, Երեւանի մերձակա բնակավայրերում։ Հետագայում Քարվաճառի շրջանի անունը դրվեց Շահումյանի շրջան, եւ այնպիսի ընկալում էր, թե Շահումյանը կա, մինչդեռ իրական Շահումյանն առայսօր օկուպացված է։ Քարվաճառում ապրում էին Շահումյանից բազմաթիվ բռնագաղթածներ, եւ նրանք ստիպված էին նորից լքել իրենց տները։ «Ազգականս՝ Մովսես Արզումանյանն արդեն երրորդ անգամ է կորցնում իր տունը. առաջին անգամ Գանձակից արտագաղթել է Շահումյանի շրջան, Շահումյանի օկուպացիայից հետո տեղափոխվել էր Լաչին եւ մի քանի օր առաջ ստիպված էր հեռանալ նաեւ այդտեղից,-ասաց զրուցակիցս, ապա հավելեց,- ոչ 90-ականներին, ոչ էլ հիմա շահումյանցիներն ու գետաշենցիները չունեն որեւէ կարգավիճակ։ Մեզ չհաշվառեցին, պետական որեւէ աջակցություն կամ օգնություն չցուցաբերվեց»։
Այսօր Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի կարգավիճակում են հայտնվել նաեւ Արցախի մի շարք շրջաններ։ Նույն պատմությունը կարծես կրկնվում է Արցախի այն շրջանների բնակիչների համար, որոնց տներն ու ունեցվածքն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Հաշվի առնելով իրենց փորձը, Արթուր Ղազարյանը հորդորում է պետական կառույցներին, որ ամեն ինչ փաստաթղթավորվի, բոլոր այդ մարդկանց հաշվառեն, կարգավիճակ տան, եւ պետությունը մշտական կապի մեջ լինի նրանց հետ։ «Շահումյանցիները նման հնարավորություն չունեցան։ Արցախահայությանն իրավական հիմքեր են պետք գալու, իսկ եթե նրանք հեռանան երկրից, ապա ամեն ինչ անվերադարձ կկորի»,-շեշտեց նա։
Հաջորդ կարեւոր քայլը համարում է այդ շրջանների պետական կառույցների՝ քաղաքապետարանների, գյուղապետարանների պահպանումը, որպեսզի հետագայում այդ մարդիկ կարողանան տեղեկանքներ ստանալ իրենց պետական մարմիններից միջազգային դատարաններ ներկայացնելու համար։ «Մինչդեռ Ադրբեջանն այս բոլոր տարիների ընթացքում պահել է Ադրբեջանի ԽՍՀ-ի այդ վարչական շրջանների կառույցները բոլոր հաստիքներով, անգամ դատախազությունը։ Այդ մարդիկ աշխատավարձ էին ստանում պետական բյուջեից, ապրում էին ժամանակավոր կացարաններում։ Նույնիսկ պատգամավոր են ընտրել այդ տարածաշրջանից։ Աշխատել են մտածված եւ գրագետ»,-նշեց նա՝ շեշտելով, որ մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն Շահումյանի, այլեւ Շամխորի, Դաշքեսանի, Ղազախի մասին, որոնք նույնպես հայաբնակ բազմաթիվ բնակավայրեր են ունեցել։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

04-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO