Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԱՇԽԱՐՀ


Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը

Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար թե ընձեռվի
Թուրքիայի կառավարությունը նախագահ Էրդողանի գլխավորությամբ ներկայումս բախվում է քաղաքական ու տնտեսական բազմաթիվ խնդիրների: Հանգամանք, ինչն ակնհայտ է նաեւ վերջերս «Սարուս» ընկերության անցկացրած սոցհարցումների արդյունքներից:
Նշյալ խնդիրներից է կոալիցիոն կառավարության երկու՝ «Արդարություն ու զարգացում» եւ «Ազգային շարժում» կուսակցությունների վարկանիշի զգալի կորուստը, ինչը շարունակվելու դեպքում մեծանալու է 2023 թ. խորհրդարանական ընտրություններին նրանց ձախողման հավանականությունը: Բարձր չէ նաեւ կառավարության անդամների վարկանիշը, նրանցից 8-ի գործունեության առնչությամբ բացասական է արտահայտվել հարցվածների ավելի քան 60 տոկոսը: Այսուհանդերձ, եթե առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի ունենային ընտրություններ, Էրդողանը, որպես նախագահի թեկնածու, 29,8 տոկոսով զբաղեցնելու էր առաջին, Ստամբուլի քեմալիստական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ երկրորդ տեղը: Իսկ երկրորդ փուլի դեպքում Էրդողանը մտահոգություն կունենար միայն հենց Իմամօղլուի առնչությամբ, որի նկատմամբ, սոցհարցումների արդյունքներով, առավելության էր հասնելու 54 տոկոսով, մյուս հնարավոր 7 մրցակցի նկատմամբ հաջողությունը 57-80 տոկոսով էր լինելու:
Նշենք, որ վերջին օրերին թուրքական ԶԼՄ-ներում շեշտվում է, թե ԴԱԻՇ-ի ղեկավարությունը կարգադրել է ոչնչացնել Իմամօղլուին, ուստի խստացվել են վերջինիս անվտանգության ապահովման միջոցառումները: Հանգամանք, ինչից կարելի է ենթադրել, որ Էրդողանը չի խուսափում ահաբեկիչների հետ համագործակցությամբ լուծել նաեւ ներքին հարցեր: Ինչ վերաբերում է Էրդողանի վարկանիշի բարձր լինելուն, ապա այն մեծապես պայմանավորված է արտերկրում նրա նեոօսմանական ու ծավալապաշտական քայլերով: Այդ հարցում կարեւոր դեր են ունեցել Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի արդյունքները: Պատերազմում հաջողության հասնելու հարցը ոչ միայն Բաքուն է խիստ կարեւորում եւ շահարկում Հայաստանով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը, այլեւ թուրք պաշտոնյաները՝ խորհրդարանի խոսնակը եւ այլք: Բացի այդ, Թուրքիայի իշխանամետ ԶԼՄ-ները թղթակցություններ ու հոդվածներ են հրապարակում «Թուրքական աշխարհի միավորվելու», «Մեկ ընդհանրություն դառնալու» վերնագրերով: Էրդողանը ներկա դրությամբ ջանքեր է գործադրում Ադրբեջանում իսլամի շիա եւ սունի ուղղությունների հետեւորդների միջեւ առկա մեծ տարբերությունը կրճատելու ուղղությամբ: Ուստի Ադրբեջանում, որտեղ բնակչության շուրջ 80 տոկոսը շիաներ են, բնակարաններ եւ այլ արտոնություններ տրամադրելով, Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքները բնակեցնում է սունիներով՝ Սիրիայի թուրքմեններով, որոնք ցեղակից են Ադրբեջանի թուրքերին ու խոսում են թուրքերենի նույն տաբերակով, ինչպեսեւ սունի արաբ ահաբեկիչներով, որոնք մասնակցել են Արցախի դեմ կատարված ագրեսիային:
Էրդողանը, շարունակելով առաջ մղել իր նեոօսմանական քաղաքականությունը, նպատակամղված է Սիրիայի եւ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ժողովրդագրական պատկերը փոփոխելով, լուծել քրդական հարցը, ինչի վրա էլ կենտրոնացրել է ջանքերը: Ամերիկյան «The National Interest» պարբերականը գրել է, որ Էրդողանի կառավարությունն արաբ փախստականներին տրամադրելով տարբեր արտոնություններ, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիություն, արդեն քանի տարի է՝ ինչ նրանց բնակեցնում է այդ երկրի քրդաբնակ շրջաններում, խախտելով ժողովրդագրական պատկերն ի վնաս քրդերի: Այլ կերպ ասած՝ Թուրքիան շուրջ 3,5 միլիոն սիրիացի փախստականների ընդունելով, ոչ միայն նրանց օգտագործում է որպես էժան աշխատուժ, Եվրոպային սպառնում ու զգալի ‎ֆինանսական աջակցություն ստանում, այլեւ լուծում է ներքին ու արտաքին որոշ հարցեր, այդ թվում՝ քրդական հարցը: Սա այն դեպքում, երբ Թուրքիայի «Զարգացում եւ ժողովրդավարություն» (DEVA) կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, թե քրդական հարցը ներկա իրավիճակում կրկին գլուխ է բարձրացրել ու լուծում է պահանջում: Իշխանությունների միակողմանի գնահատականներով չպետք դատել ու ասել, թե քրդական հարցը լուծված է, երբ Թուրքիան անդամակցում է մարդու իրավունքների բազմաթիվ միջազգային համաձայնագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որն այս երկրի կողմից դրա գլխավոր սկզբունքներն ու օրենքները խախտելու առնչությամբ 256 որոշում է ընդունել: Ավելին, «Յենիչագ» օրաթերթը գրել է, թե Թուրքիան հարկադրված կլինի կրկին բանակցել PKK-ի հետ:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ները, Անկարան, փոխելով ռազմավարությունը, Իդլիբում կրճատում է իր Սիրիային, ապա այնտեղ, ինչպես նշում են միջազգային ռազմական դիտակետերը եւ շարժվում դեպի քրդաբնակ շրջաններ: Ինչպես հայտնի է, դեռեւս հոկտեմբերին, երբ Ռուսաստանն Իդլիբում ռմբակոծում էր ահաբեկիչների դիրքերը, Թուրքիան սկսել էր իր դիտակետերը դուրս բերել այդտեղից. այսօր արդեն 12-ից 4-ում տեղակայվել են սիրիացի զինծառայողներ: Մյուս կողմից, Թուրքիան քրդաբնակ Դերբիսիում, որտեղ վերահսկողություն է իրականացնում Ռուսաստանի հետ համատեղությամբ, կառուցում է մշտական ռազմաբազա: Փորձագետների կարծիքով, մեծ հավանականությամբ զարգացումների այդօրինակ ընթացքը պայմանավորված է ռուս-թուրքական գաղտնի համաձայնությանբ եւ Դամասկոսի լռությամբ: Թուրքիան այս առնչությամբ օգտագործում է նաեւ ԱՄՆ-ի բացակայությունը, որը խիստ զբաղված էր եւ է նախագահական ընտրություններով, ինչը պատեհ առիթ է Անկարայի համար, որը ցանկանում է մինչեւ Բայդենի իշխանության գալն իր հարցերը լուծել, այն է՝ լիովին վերահսկել Սիրիայի քրդաբնակ տարածքները: Այս առնչությամբ հատկանշական է Սիրիայի քրդական ժողովրդավարական (SDF) ուժերի խոսնակի հայտարարությունը, թե Թուրքիան նախապատրաստվում է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայի քրդաբնակ շրջաններում:
Թուրքիան ի սկզբանե ջանք չի խնայել, որ քրդաբնակ տարածքներում քրդերը հնարավորություն չունենան Իրաքի օրինակով ինքնավարություն ձեւավորել: Ուստի այդ նպատակով «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքում գրավյալ տարածքներից վտարելով քրդերին, դրանք բնակեցնում է արաբներով ու թուրքմեններով: Դեռեւս 2018-ից Անկարան իր զինված ուժերի եւ իր հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության տակ գտնվող տարածքներն աստիճանաբար «թուրքացնում» է, ինչի վառ օրինակը Ա‎ֆրինում ու Էլ Բաբում տեղի ունեցող զարգացումներն են: Թուրքիայի Չոբանբեյ քաղաքը նոր կառուցված ճանապարհով միացվել է Էլ Բաբին, որտեղ արդեն Սիրիայի դրոշի կողքին դրված է նաեւ Թուրքիայինը: Կառավարման հիմնարկներն արդեն երկլեզու են՝ թուրքերեն ու արաբերեն: Էլ Բաբում զոհված թուրք զինվորների հիշատակին հուշարձան է կառուցվել: Թուրքիան այստեղ հիվանդանոց եւ բնակելի շենքեր է կառուցել: Միաժամանակ, քարոզչությամբ ձգտում է արմատավորել այն տեսակտը, թե դրանք 600 տարի եղել են օսմանյան Թուրքիայի տարածք: Իսկ Էլ Բաբի կառուցապատման դրդապատճառը «եղբայրական արդարությունն» է, քանզի 600 տարի եղել են միասին, կողք կողքի:
Այլ կերպ ասած՝ քաղաքի կառուցապատման պատրվակով Թուրքիան ընդլայնել է իր ‎ֆինանսատնտեսական, անվտանգության, զինվորական եւ կառավարման հիմնարկներն ու կառույցները, ամրապնդելով դիրքերը: Ավելին, կարելի է ասել, որ փաստորեն Էլ Բաբը լիովին թուրքական է, հաշվի առնելով, որ այս հատվածում վերացել է սահմանային գիծը, եւ անգամ այստեղ տարածված է թուրքական լիրան: Էլ Բաբի արվարձանում գտնվող Ջրաբլիսի բոլոր դպրոցներում դասավանդվում է նաեւ թուրքերեն, նույնը կատարվում է Թուրքիայի վրահսկողության տակ հայտնված այլ բնակավայրերում, առավելապես ռազմավարական նշանակությամբ Աֆրինում:
Այսուհանդերձ, SDF-ի ուժերի հրամանատար Մազլում Քուբանին հայտարարել է, թե Սիրիայի քրդական տարածքներում թուրքերի առաջխաղացումը պայմանավորված է եղել Թրամփի կրավորական դիրքով եւ շեշտել, որ Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն չի ընձեռվի:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

04-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO