Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է դեկտեմբերի 10-ին Բաքվում նախատեսված զորահանդեսին: Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ զորահանդեսին Էրդողանի մասնակցությունը հետապնդում է մի քանի նպատակներ. առաջինը՝ նրա համար կարեւոր է ցույց տալ իր երկրի բնակչությանը, որ Ադրբեջանի հաղթանակը նաեւ իրենցն է։ Նկատենք, որ անձամբ Թուրքիայի նախագահի, ինչպես նաեւ իր ղեկավարած կուսակցության վարկանիշը վերջին շրջանում մեծ անկում է գրանցել։ Թուրքիայում ֆինանսական բավականին շատ խնդիրներ էլ կան։ Այս ամենն օգտագործվելու է Էրդողանի կողմից իր վարկանիշը բարձրացնելու համար։ Երկրորդը՝ նպատակ ունի աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասնակիցն է, եւ այդ համատեքստում՝ ինքը նույնպես հաղթանակի տերն է։ Այսպիսով՝ մասնակցության ուղերձն ուղղված է ինչպես ներքին լսարանին, այնպես էլ՝ արտաքին աշխարհին։
Որ չափով Թուրքիան կարողացավ հասնել իր առջեւ դրված նպատակներին, այսինքն՝ որքանով կարողացավ մեծացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Զրուցակցիս խորին համոզմամբ, Թուրքիան չհասավ իր առջեւ դրված հիմնական նպատակին, այն է՝ իր զինված ուժերն օրինական ձեւով Հարավային Կովկասում տեղակայելուն։ «Նախիջեւանում Թուրքիան ունի զինված ուժերի ներկայացուցիչներ, սակայն Էրդողանի համար ամենացանկալին օրինական, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ընդունելի ձեւով տարածաշրջան մուտք գործելն էր։ Պատերազմի առաջին օրերին էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ակնկալում է այնպիսի ձեւաչափով համագործակցություն, ինչպիսին Սիրիայում է»,-ասաց Սաֆրաստյանը։
Երբ պարզ դարձավ, որ Արցախում պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր, Էրդողանը խնդիր դրեց իր առջեւ ներգրավվել մոնիտորինգային կենտրոնի աշխատանքներում, որպեսզի թուրք զինվորականները ռուսների հետ միասին որպես մոնիտորինգի կենտրոնի աշխատակիցներ մուտք գործեն Արցախի տարածք։ Օրեր առաջ Անկարայում ռուսների հետ ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ, որի պայմանները դեռ ամբողջությամբ հայտնի չեն։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ համատեղ մոնիտորինգի կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքի վրա, եւ այն պետք է լինի ոչ թե հողի վրա, որով մուտք կգործեն Արցախի տարածք, այլ մոնիտորինգը պետք է արվի տեխնիկական միջոցներով։ «Սա արվում է այն նկատառումներից ելնելով, որպեսզի թուրք զինվորականը օրինական ճանապարհով մուտք չգործի Արցախի տարածք։ Այն, ինչ երազում էր Էրդողանը, միայն փոքր մասը ստացվեց. այնուամենայնիվ, նա հնարավորություն ստացավ ոտի տեղ ունենալու Հարավային Կովկասում»,-մեկնաբանեց թուրքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ղրիմի թեմայի արծարծմամբ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրել եւ Հարավային Կովկասի ուղղությամբ զիջումների հասնել, Սաֆրաստյանը նշեց, որ ՌԴ նախագահ Պուտինի պատասխանն առավել քան սպառիչ էր։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը»։ ՌԴ նախագահն էլ պատասխանել էր, որ Թուրքիայի նախագահի ինչ-որ ձգտումները Ղրիմի հարցում իրեն հետաքրքիր չեն, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են եւ դրանում վայրկյան անգամ թող չկասկածեն։ «Պուտինը հասկացրել է, որ Ղրիմի հարցի շահարկումը Ռուսաստանի վրա իրական ճնշում գործադրելու հնարավորություն չէ։ Ընդհանրապես մեր տարածաշրջանում Ռուսաստանն ավելի ուժեղացած դուրս եկավ աշխարհաքաղաքական առումով, քանի որ իր զինված ուժերը տեղակայեց Ադրբեջանի տարածքի վրա։ Ադրբեջանը համաձայնվեց դրա հետ, եւ արդյունքում Թուրքիային էլ մի կողմ դնելով՝ Ալիեւն ու Պուտինը եկան համաձայնության»,-հավելեց նա։
Այսպիսով, Հարավային Կովկասի երեք հանրապետություններից երկուսում այսօր օրինական ձեւով տեղակայված է ռուսական զորքը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
04-12-2020
|

փակել >>
|