Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում եւ օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:
Ինչպես տեղեկացրել են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, եւ առաջիկա տարիներին կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը՝ բոլոր անօթեւան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: Նախագահ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչեւ հաջորդ տարվա առաջին կեսը: Ծրագրում կընդգրկվեն նաեւ վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի:
Աշխատանքային շրջայցի ընթացքում նախագահը եղել է նաեւ «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում եւս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու եւ բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար:
Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը եւ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
05-12-2020
|

փակել >>
|