Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է հավատալ եւ վստահել հայ դիվանագիտությանը՝ նշելով, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից: «Արմենպրեսի» տեղեկացմամբ` այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հայ դիվանագիտությունը եղել եւ շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորն ու անհնարինը` իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը եւ այդ ձեւով վառ պահելու նրանց հիշատակը: Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ դրանց արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որեւէ մեկնաբանություն: Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից, խնդրում եմ հավատալ եւ վստահել հայ դիվանագիտությանը»,- ասաց Այվազյանը:
Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության եւ պետականության հիմնասյուներից մեկն է, եւ, լինելով ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ` ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը:
«Ցանկացած փորձ` հեղինակազրկելու այս կառույցը եւ ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը: Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն»,- նշեց Արա Այվազյանը:
05-12-2020
|

փակել >>
|