Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԼՂՀ


Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց

Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, մշտական բնակավայրերից տեղահանված ու սեփական օջախներից զրկված ընտանիքների խնդիրները շարունակում են առաջնահերթ մնալ Արցախի իշխանությունների համար եւ քննարկումների առարկա դառնալ ամենատարբեր հարթակներում:
Օրեցօր աճում է Հայաստանում ժամանակավորապես ապաստանած եւ վերադարձի ճամփան բռնած արցախցիների թիվը: Դեկտեմբերի 4-ի դրությամբ արդեն տուն է վերադարձել գրեթե 70 հազար բնակիչ, որոնց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման համար պատշաճ հոգ է տարվում պետության կողմից, կոնկրետ քայլեր են ձեռնարկվում դժվարությունների հաղթահարման ուղղությամբ: Այդ տեսանկյունից օրակարգային են մնում հրետակոծությունից վնասված կամ ավերված բնակարանների եւ առանձնատների վերանորոգման, ենթակառուցվածքների վերականգնման, կարիքավորներին՝ հումանիտար աջակցություն, առողջական խնդիրներ ունեցողներին՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուն միտված հարցերը, որոնք աստիճանաբար լուծում են գտնում:
Միեւնույն ժամանակ մարդիկ քաջ գիտակցում են, որ բնակարանային պայմանների բարելավման գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, եւ անհրաժեշտ է համբերատար լինել, ըմբռնումով մոտենալ հարցին: Տեղահանվածների խնդիրներով զբաղվող հատուկ հանձնաժողովը առաջնահերթության կարգով փորձում է թեթեւացնել այն ընտանիքների հոգսերը, որոնք դաժան պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տները, կամ թշնամու վերահսկողության տակ են «անցել» մշտական բնակավայրերը: Մի մասը տեղավորվում է հանրակացարաններում եւ հյուրանոցներում, վարձով տրված բնակարաններում (վերջիններիս փոխհատուցում է տրամադրվում պետության կողմից), մի շարք ընտանիքներ էլ, համաձայնության դեպքում, վերաբնակություն են հաստատում հանրապետության գյուղական բնակավայրերում:
Ըստ տարածքային կառավարման, քաղաքաշինության, աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունների կողմից համատեղ մշակված ծրագրի՝ առաջիկայում հանրապետությունում լայն թափ կստանան անապաստան ընտանիքների համար «հավաքովի», փայտե տների կառուցման աշխատանքները, որոնց, տեղի շինարարներից բացի, կներգրավվեն մեծ թվով մասնագետներ Հայաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից: Հատկանշական է, որ ծրագրի իրագործմանը պատրաստակամություն են հայտնել աջակցել ռուս խաղաղապահների ստորաբաժանումները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետները:
Անուրանալի է ենթակառուցվածքների վերականգնման մեծածավալ աշխատանքներում ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությունը ինչպես վթարված էլեկտրագծերի եւ ենթակառուցվածքների նորոգման ու վերագործարկման, այնպես էլ բջջային եւ ինտերնետ կապի ապահովման, տարածքների ականազերծման գործում: Երկարատեւ խափանումներից հետո նախօրեին վերջապես Արցախում վերականգնվել է ինտերնետային կապը, եւ բաժանորդները հնարավորություն ունեն հաղորդակցվել աշխարհի հետ…
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հաստատակամ լինելով Արցախ վերադարձած հանրությանը տված իր սոցիալական երաշխիքների հարցում, համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարել է գանձվող կոմունալ ծախսերի դիմաց «թեթեւացնել» բնակչության բեռը, եւ ծրագրի իրականացման նպատակով գազի, ջրի, էլեկտրաէներգիայի անվճար օգտագործման չափաբաժին սահմանել:
Ըստ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանի՝ 2020 թ. դեկտեմբերից մինչեւ 2021 թ. դեկտեմբերը ներառյալ ժամանակահատվածում բջջային կապի եւ ինտերնետ կապի յուրաքանչյուր բաժանորդի համար սահմանվել է պետական աջակցության առավելագույն շեմ: Հաստատված կարգի համաձայն՝ Արցախի եւ Հայաստանի տարածքում՝ բջջային կապի ծառայությունների գծով կփոխհատուցվի մինչեւ 180 րոպեի եւ 50 SMS հաղորդագրության դիմաց: Էլեկտրաէներգիայի եւ գազի օգտագործման առումով պայմանները մի քիչ այլ են: 2020 թ. դեկտեմբեր, 2021 թ. հունվար, փետրվար եւ մարտ ամիսների համար նախատեսվում է էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցել մինչեւ 500 կիլովատ ժամ: Բնական գազի սպառման շեմ է հաստատվել՝ մինչեւ 180 խոր. մետր օգտագործելու պարագայում, իսկ 2021 թ. ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար կկիրառվի 120 խոր. մետր շեմը: Նույն ժամանակահատվածում պետությունը պարտավորվում է փոխհատուցել մինչեւ 400 կիլովատ ժամ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց: Ամռան ամիսներին փոխհատուցում կտրամադրվի 300 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի եւ 60 խոր. մետր սպառված գազի դիմաց:
Նախարարի պաշտոնակատարը միաժամանակ տեղեկացրեց, թե բնակարանները (տները) կորցրած կամ թշնամու վերահսկողության տակ մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչների խնդիրները, ովքեր այլ վայրերում բնակարաններ են վարձել, լրացուցիչ կուսումնասիրվեն ու կքննարկվեն, եւ արդյունքում համապատասխան որոշում կկայացվի:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

05-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO