Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները
Արդրկովկասում աշխարհաքաղաքական քարտեզի վերաձեւավորման փորձերը շարունակվում են նույն ինտենսիվությամբ, ինչ պատերազմի նախօրեին եւ ընթացքում էր: Թուրքիան կանոնավորապես ավելացնում է իր ռազմական ներկայությունն Արցախի Հանրապետության հարակից տարածքներում: Արդեն կարելի է միանշանակ պնդել, որ առաջիկայում այս երկիրն Ադրբեջանում կունենա պատկառելի ռազմական ուժ:
Նախ՝ հակամարտության գոտուց չեն հանվել Սիրիայից տեղափոխված ջիհադիստ ծայրահեղականները: Ըստ թուրքական կողմի հայտարարությունների՝ նախատեսվում է Ադրբեջան ուղարկել նաեւ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի զորակազմ եւ Թուրքիայի ցամաքային զորքերի ստորաբաժանումներ: Վերջինիս մասին հայտարարեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, եւ այն չի մտնում Ռուսաստանի հետ պայմանավորված գործողությունների մեջ: Բնականաբար, խաղաղապահ առաքելությունից դուրս լրացուցիչ ռազմական ներկայությունը չի կարող ընդունելի լինել Ռուսաստանի, առավել եւս՝ Հայաստանի համար:
Ցամաքային զորքերի ներքո Թուրքիան կարող է տարածաշրջան տեղափոխել ցանկացած զինվորական ստորաբաժանում, նաեւ՝ հատուկ նշանակության զորքեր: Նոր զորքեր ներգրավելու մասին հայտարարություններն ավելի շուտ Ադրբեջանում արդեն գտնվող եւ ռազմական գործողություններին մասնակցած ստորաբաժանումների լեգալացման նպատակ են հետապնդում: Հատկանշական է, որ ցամաքային զորքեր ուղարկելու՝ Հուլուսի Աքարի հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ սակրավորների թուրքական ստորաբաժանումներն արդեն հակամարտության գոտում են: «Թուրքիայի ձայն» տելեգրամ-ալիքը հրապարակել է վերջիններիս լուսանկարը, ամենայն հավանականությամբ՝ Հադրութի շրջանի օկուպացված գյուղերից մեկում: Վերջիններս ներկայացնում են ծովային հատուկ նշանակության զորքերի սակրավորների ստորաբաժանումները: Բացի այս զորատեսակից, ցամաքային զորքերի հետ Ադրբեջան կարող է մտնել նաեւ թուրքական մեկ այլ ստորաբաժանում՝ հատուկ գործողությունների ուժերը:
Այստեղ պետք է արձանագրել, որ Թուրքիան նույն գործողություններն արել է Լիբիայում՝ հումանիտար ականազերծման անվան տակ այնտեղ ուղարկելով սակրավորներին: Լիբիական պատերազմի հետագա զարգացումներից պարզվեց, որ գործուղված ստորաբաժանումը տեղի զինյալներին նախապատրաստում էր Լիբիայի ազգային բանակի դեմ պայքարին:
Թուրքիան միանշանակ նպատակադրված է Արցախի շուրջ ստեղծել սիրիական ձեւաչափը, որտեղ ռուս եւ թուրք զինվորականները խաղաղապահ գործողություններ կիրականացնեն, բայց այնտեղ այդ գործողություններն այսօր էլ հարթ չեն ընթանում: Մասնավորապես, արաբական այս երկրում հերթական ստուգայցերից մեկի ժամանակ հեռակառավարվող ռումբի պայթյունից զոհվեցին ՌԴ զինված ուժերի գեներալը եւ նրան ուղեկցող սիրիացի զինվորական բարձրաստիճան սպաներ: Պայթյունը կազմակերպվել էր բարձր մասնագիտական հմտությամբ: Ճանապարհին մի քանի րոպեով կանգնած տասնյակ մետր ձգվող ավտոշարասյան կողքով արագ քայլող գեներալի կողքին ճիշտ վայրկյանին եւ ճիշտ տեղում պայթեցվեց ականը: Ակնհայտ էր, որ այդ գործողությունն անապատի գրոհայինների ձեռքի գործը չէր, չնայած պատժիչ պատասխան գործողությունների արդյունքում ՌԴ օդուժը վերացրեց մի քանի հարյուր գրոհայինի:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ նկատենք, որ Թուրքիան անընդհատ մեծացնում է իր զինված ներկայությունն Ադրբեջանում: Այն օրինաչափորեն իր հետ բերելու է նաեւ լարվածության աճ: Հատուկ նշանակության ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում կարող են սադրանքներ կազմակերպել: Օրինակ՝ դիվերսիա իրականացնեն հենց ադրբեջանցիների դիրքերի նկատմամբ՝ հետագայում այն ներկայացնելով կամ ռուսական, կամ հայկական զինված ուժերի գործողությունների հետեւանք եւ պահանջեն ռուսական ուժերի հետ համատեղ հսկողություն իրականացնել կողմերի շփման գծի երկայնքով:
Այստեղ ավելորդ է նշելը, որ Թուրքիայի ներկայությունը միանշանակ մերժելի է հայկական կողմի համար, եւ մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին՝ շեշտելով, որ ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն ցուցաբերած կողմը չպետք է եւ օբյեկտիվորեն չի կարող հանդես գալ խաղաղապահի առաքելությամբ:
Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը պատերազմի վերսկսման լուրջ ռիսկեր է պարունակում: Իրադարձությունների հնարավոր զարգացումներին պետք է պատրաստ լինել բոլոր առումներով, նաեւ՝ ռազմական: Ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել զարգացման ոչ մի սցենար, առավել եւս, որ Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ բռնել է ծայրահեղ ապակառուցողական կեցվածք Արցախի կարգավիճակի շուրջ մեկնարկող բանակցային գործընթացներում:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 05-12-2020
|

փակել >>
|