Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց
Եվրոպական կառույցները եւ երկրները սկսել են ավելի կոշտ դիրքորոշում հայտնել արցախյան վերջին պատերազմում ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերաբերյալ: Վերջիններս բարձրացնում են երկու հիմնական հարց՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրները եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ջիհադիստ ծայրահեղականների ներգրավմամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն ու ուժի կիրառումը:
Արցախի պատերազմի հիմնական հրահրողի՝ Թուրքիայի գործողությունները Եվրոպայի մերձակայքում՝ նրա անդամ պետության դեմ, հին աշխարհամասի պետություններին ստիպում են հակազդող լուրջ քայլերի գնալ՝ բարձր մակարդակով քննադատելով նրա գործողությունները:
Մասնավորապես, ԵՄ անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր ուղերձում նշել էր, որ համաճարակի հետ միասին իրենց անմիջական հարեւանությամբ սաստկացել է անկայունությունը։ Անդրադառնալով Արեւելյան Միջերկրականի եւ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտություններին՝ նա նկատել է, որ տարածաշրջանում աճում են անվտանգության սպառնալիքներն ու անկանխատեսելիությունը, որոնք ազդում են Եվրոպայի վրա։
Ստեղծված աշխարհաքաղաքական համայնապատկերում ԵՄ-ն պարտադրված է գործուն միջոցներ կիրառել: Դեկտեմբերի 10-11-ը ԵՄ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը: ԵՄ-ն դա անելու է երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումների ձեւաչափով: Չնայած այս դեպքում ԵՄ-ն խոսում է Միջերկրական ծովում իրավիճակն ապակայունացնող գործողությունների մասին, սակայն այստեղ կարեւորը Թուրքիայի գործողությունների քննարկումն է: «Եկել է պահը, որ դադարենք մուկ ու կատու խաղալ Թուրքիայի հետ: Հոկտեմբերին ԵՄ-ն առաջարկել է Թուրքիային՝ մշակել դրական օրակարգ, բայց դա տեղի չի ունեցել: Հետեւաբար, ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Անկարայի վրա ազդելու բոլոր միջոցները»,- ասել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Հունաստանն էլ որոշել է, որ ԵՄ պետությունների ղեկավարների հանդիպմանը որեւէ համատեղ հայտարարություն չի ընդունի, եթե Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող միջոցներ չձեռնարկվեն։
Դրան զուգահեռ՝ ադրբեջանաթուրքական զույգի գործողությունները կոշտ արձագանքի արժանացան ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր ելույթում ընդգծել է վերջիններիս կողմից ագրեսիայի իրականացման փաստը:
Եվրոպական արդեն մեկ այլ պետության՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ, որում հաստատել է Արցախի հանդեպ իրականացրած ագրեսիայի փաստը:
Բանաձեւի նախագծում դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, եւ կոչ է արվում Արցախից դուրս բերել ադրբեջանական ուժերը, ինչպես նաեւ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին։
Բանաձեւում նաեւ շեշտվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները։ Սրան գումարվում է նաեւ Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւը:
Եվրոպական երկրները եւ կառույցները զուգահեռաբար սկսել են երկու գործընթաց՝ Արցախի հանդեպ իրականացված ագրեսիայի փաստի ընդունում՝ իր բոլոր հետեւանքներով, եւ հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի վերականգնման պարտադրում:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 05-12-2020
|

փակել >>
|