«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, որոնցում գրողն արծարծել է գրականությանը վերաբերող բազում հարցեր: Այստեղ հեղինակը խորհրդածում է գրողների, արվեստի հայտնի դեմքերի մասին, որոնց հետ հանդիպել է, ներկայացնում է գրական ստեղծագործության խնդիրների եւ սկզբունքների իր ըմբռնումը, աշխարհում գրողի տեղի եւ կոչման իր պատկերացումները: Այս կարգի էսսեներում Սարոյանը ներկայանում է կյանքի եւ ստեղծագործության մասին իր փիլիսոփայությամբ: «Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը: Անանուն ապրողները ամեն օր իրենց պատմությունն են անում պրոֆեսիոնալ կամ սիրող գրողների օգնությամբ»,- գրում է նա «Գրողիս հայտարարությունը» էսսեում:
1935 թ. առաջին անգամ Հայաստան այցելության ժամանակ Սարոյանը ծանոթանում է Մարտիրոս Սարյանի հետ: Այդ մասին նա հետագայում գրում է իր երկու՝ «Վերապրեց» եւ «Դիմանկարը» էսսեներում: «Այո՛, Մարտիրոս Սարյանը հայ է, իսկ դա նշանակում է, որ նա վերապրել է: Այդ պատճառով նրա անվանը հետեւում է Մարկ Շագալի անունը»,- առաջին էսսեի սկզբում հպարտությամբ գրում է Սարոյանը: Ըստ նրա՝ երկու հռչակավոր նկարիչներն իրար հարազատ են նաեւ ամեն մեռյալ բան կենդանացնելու անսահման տաղանդով: Շագալի նկարներում չկան ջարդի, իսկ Սարյանի գործերում՝ եղեռնի տեսարաններ: Նրանք փոքրիկ մանկիկներ են՝ լայն բաց արած աչքերով, կյանքից հրճվանք են ստանում խելքով եւ սրտով: «Երբ 1935-ի մայիսին եկա Երեւան, Մարտիրոս Սարյանը 55 տարեկան էր, իսկ ես՝ Սարոյան նման ազգանունով՝ 28 տարով երիտասարդ էի»,- հիշում է Սարոյանը: Այցի նպատակը հոր հայրենիքը, նախնիների օրրանը տեսնելն էր, այն օդը շնչելը, որ շնչել են հայերը հարյուրամյակներ շարունակ: Հայաստանում Սարոյանը ծանոթանում է բազմաթիվ բանաստեղծների, գրողների, թատերգուների հետ: Նրանցից մեկը հեղինակին նվիրում է հայկական ժողովրդական հեքիաթների մի ժողովածու: Սարոյանը չի կարողանում հայերեն կարդալ, սակայն Սարյանի նկարազարդումների շնորհիվ ամեն ինչ ըմբռնում է:
Նկարչի եւ գրողի երկրորդ հանդիպումը տեղի է ունենում 1960 թ.՝ Սարյանի արվեստանոցում: Սարյանն արդեն 80 տարեկան էր, Սարոյանը՝ 52: «Նա նկարում է իմ դիմանկարը, ես ջանում եմ, որ դեմքս չքարանա, չթուլանա, եւ անսահման հպարտության այն գիտակցությունից, որ մեր ժողովուրդը անցել է դաժան փորձություններով, չվերածվի մունջ դիմակի: «Գուրգեն Մահարին նախանցյալ օրը ձեզ տեսել էր Մոսկվայում եւ պատմում էր, որ դուք փարթամ բեղեր ունեք,- ասաց նա:- Կարծում էի, որ ես էլ կտեսնեմ»,- հիշում է Սարոյանը: Դիմանկարն անելու համար Սարյանից պահանջվեց 4-5 սեանս, որից հետո նա ասում է. «Չէ՛, հարկավոր է նորից սկսել»: Եվ նա նորից սկսեց: 1968 թ. արվեստանոցում ես տեսա երկու նկարներն էլ, եւ պետք է ասել, որ այն ժամանակ իզուր էի կտրել բեղերս: Նկարում պատկերված մարդը նման էր եւ՛ իրեն, եւ՛ միաժամանակ բոլորին, եւ՛ նմանապես՝ ոչ մեկին: Նա կարող է հայ լինել, ցանկացած ազգության մարդ, անգամ այն դեպքում, երբ առանց սեփական բեղերի է»:
Սարոյանի «Դիմանկարը» էսսեում այսպիսի անդրադարձ կա Բ. Շոուի հետ հեղինակի լոնդոնյան հանդիպմանը. «1944 թվին Լոնդոնում ես խաղողի ողկույզին մի ֆունտ էի վճարում: Ուտում էի խաղողն ու հիշում Ֆրեզնոն... Այն օրերին անգլիական ֆունտը հինգ դոլար արժեր, իսկ Լոնդոնում ճարվող միակ խաղողը ջերմոցներից էր: Ես Շոուին տարա մի քիչ մուսկատի ու մի քիչ ռիբերայի խաղող... բայց նրա խեղկատակությունը բռնել էր, եւ մրգերով ու բանջարեղենով լի զամբյուղի գաղափարը տեղ չհասավ: Նա որոշեց, որ դա պատեհ առիթ է հերթական համբավավոր շոույան սրամտության համար»: Այս առումով առանձին հետաքրքրություն է ներկայացնում «Ինչի համար է կինոն» էսսեն: 20-րդ դարի համադրական արվեստի այդ նորագույն տեսակը բազմաթիվ գրողների եւ արվեստագետների հետաքրքրության առարկան էր եւ զանգվածային արվեստի այդ իսկական հայտնագործությունը շատերի համար՝ մեծ գայթակղություն: «Երբ 1944 թվականին ես այցելեցի Բեռնարդ Շուուին... թերեւս առաջին խոսքերը, որ նա ասաց ինձ, հետեւյալն էին. «Թե ջահել լինեի, կինոյի համար կգրեի»,-վերհիշում է Սարոյանը:
Ինքնին հասկանալի է մեծ դրամատուրգի խոսքերի իմաստը, քանի որ եթե գրողն ուզում է, որ իր գործերն արագորեն եւ դյուրությամբ մատչելի դառնան մեծ թվով մարդկանց, ապա կինոյից ավելի լավ միջոց չկա՝ կարծում է Սարոյանը: Իհարկե, միջոցը՝ միջոց, սակայն հարկավոր է հմտորեն օգտագործել արվեստի այդ ճյուղի ընձեռած հնարավորությունները՝ մարդկանց ավելի լայն շերտերի հետ հաղորդակցվելու համար: Ըստ Սարոյանի՝ կան երկու կարգի վատ ֆիլմեր, որոնցից առաջինի միակ շարժառիթը եկամուտ ստանալն է: Ինքնին այդ նպատակը, իհարկե, այնքան էլ սարսափելի չէ, բայց եթե դառնում է միակը, ապա ստեղծագործական մղումների մասին խոսելն ավելորդ է: Երկրորդ տեսակի շարժանկարների ձախողման պատճառը, գրողի կարծիքով, այն է, որ դրանց հեղինակները պարզապես չեն կարողացել իրագործել լավ ֆիլմ ստեղծելու իրենց անկեղծ ցանկությունը: Անշուշտ, լավ գործեր էլ կան, որոնք համապատասխանում են մարդկային լավագույն երազանքներին եւ պատկերացումներին: Այստեղից էլ բնական հարց է ծագում, թե «ինչի համար է կինոն»:
Լավ ֆիլմը պիտի հետաքրքրի ու հափշտակի դիտողին, կլանի ու լարի նրա ուշադրությունը, գրգռի միտքն ու զգացումները, խոր հետք թողնի մարդկանց հոգիներում, երեւույթ դառնա յուրաքանչյուրի անձնական կյանքում, կարծում է Սարոյանը: Բայց հեղինակի համար կարեւորն այն է, որ կինոն պետք է՝ «... մի նոր ուժով թարմացնի մեր հավատը մարդու եւ կյանքի բավիղներում իր խաղալիք դերի հանդեպ»: Մինչդեռ, ըստ նրա, ժամանակակից շատ ֆիլմեր կեղծ են, անգամ մարդու համար վիրավորական, որովհետեւ կանխամտածված փառաբանում են անմտությունն ու շինծու զգացմունքայնությունը: Իսկ նա, ով չի փափագում վերափոխել աշխարհը, այլ փորձում է մարդկանց ներշնչել, որ կյանքը երազ ու մղձավանջ է, իրավունք չունի ձեռք զարկել կինոյի ստեղծման գործին:
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ 05-12-2020
|

փակել >>
|