Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.05.2021
ԱՇԽԱՐՀ


Քաղաքական ու աշխարհաքաղաքական նոր կարգ է ձեւավորվում

Այս տարի պատասխան կստանա այն հարցը, թե որքանով է կենսունակ Արցախը նոր իրավիճակում

Մի կողմ թողնելով 2020 թ. Կովկասում կատարված իրադարձությունների զգացմունքային կողմերը՝ պետք է նշել, որ տարին պատմական էր տարածաշրջանի համար: Արցախը զիջեց Ադրբեջանին իր տարածքների մեծ մասը վերջինիս սանձազերծած պատերազմում: Մեր ժողովրդի դեմ դուրս եկան եւ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններին մասնակցեցին Թուրքիան, Սիրիայի ու Լիբիայի վարձկան-ահաբեկիչները, Իսրայելը եւ ուրիշներ: Եվ աշխարհը հանգիստ հետեւեց տեղի ունեցող իրադարձություններին: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն դատապարտեցին Թուրքիային, նույնիսկ պատժամիջոցներ սահմանվեցին այդ երկրի նկատմամբ, բայց ոչ թե ահաբեկիչների հետ համագործակցելու, նրանց արցախահայության դեմ նետելու, հայ ժողովրդի դեմ պատերազմ վարելու եւ պատերազմական հանցագործություններ կատարելու ու դրանց սատարելու, այլեւ Միջերկրածովյանում Թուրքիայի հակահունական եւ հակակիպրոսյան գործողությունների ու Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Սա է միջազգային իրավունքի էությունը, եւ մենք՝ հայերս, միշտ կպարտվենք, քանի դեռ չենք ընկալել այն պարզ ճշմարտությունը, որ աշխարհում շարունակում է գործել միայն մեկ իրավունք՝ ուժի իրավունքը՝ խարսխված տնտեսական, քաղաքական ու ռազմական շահերի ու հետաքրքրությունների վրա, քանի դեռ հույսներս միայն մեզ հետ չենք կապել:
Կովկասի եւ Թուրքիայի գծով ամերիկյան «Eurasianet»-ի տարածաշրջանային խմբագիր Ջոշուա Կուչերան, ելնելով անցած տարվա իրադարձությունների ընթացքից, փորձել է հասկանալ, թե ինչ է սպասվում 2021 թ.:
«Արցախում տեղի ունեցած պատերազմն ազդարարում է տարածաշրջանում նոր քաղաքական ու աշխարհաքաղաքական կարգի ձեւավորման գործընթացի մասին: 2021 թ. այդ գործընթացը կշարունակվի: Եվ, անկասկած, ամենամռայլ հեռանկարները սպասվում են Հայաստանին: 2021-ը շրջադարձային կլինի քաղաքական առումով. հրաշք կլինի, եթե իշխող ուժը պահպանի իշխանությունը, սակայն պետք է նկատի ունենալ, որ իշխանափոխությունը տեւական ժամանակ կհանգեցնի անորոշության: Իսկ այդ դեպքում արդյոք կպահպանվե՞ն 2018 թ. թավշյա հեղափոխության արժեքները՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարն ու Հայաստանի ժողովրդավարացումը: Հարկ է սպասել, որ 2021-ը լի կլինի քաղաքական ցնցումներով:
Լեռնային Ղարաբաղի հայերի համար նույնպես անհանգիստ ժամանակներ են սկսվել: Պատերազմի արդյունքում նրանց ունեցած տարածքը շատ ավելի է փոքրացել, իսկ ադրբեջանցիները շատ ավելի մոտ են: Ռուս խաղաղապահները դեռ ապահովում են անվտանգությունը, բայց արդյոք հայերը կշարունակե՞ն մտածել, որ արժե երկար ժամանակ մնալ Ղարաբաղում: Թե՞ նրանք կհամարեն, որ Ղարաբաղում իրենց օրերը հաշվված են, եւ հավաքելու են ճամպրուկները: 2021 թվականը, հավանաբար, որոշակի պատասխան կտա այն հարցին, թե որքանով կենսունակ կլինի Ղարաբաղը»,-գրում է «Eurasianet»-ը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ըստ հեղինակների՝ պատերազմում տարած հաղթանակից հետո այդ երկիրն էյֆորիայի մեջ է: Բայց հիմա նրա առջեւ բարդ խնդիր է դրված՝ վերականգնել եւ բնակեցնել ձեռք բերած տարածքները: Դա պետք է արվի սպառվող պետական բյուջեի ֆոնին` նավթի կայուն ցածր գների եւ պետական հիմնարկներում կոռուպցիայի ծաղկման պատճառով: Բայց հաջող ռազմական գործողությունները, ինչ խոսք, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւին քաղաքական կապիտալ են բերել, կապիտալ, որը մոտ ժամանակներս չի սպառվի:
«Երկրում ծաղկում է տրիումֆալիզմը, եւ Բաքուն հանդուրժողականության ավելի քիչ նշաններ է ցույց տալիս ցանկացած բանի նկատմամբ, ինչը չի համապատասխանում իր ամենաուժեղ ազգայնական ազդակներին: Բայց նա նաեւ պնդում է, որ պատրաստ է ողջունել Ղարաբաղի հայերին՝ որպես Ադրբեջանի քաղաքացի: Կապված դրա հետ՝ Բաքուն 2021-ին ինչ-որ գործողություն կձեռնարկի՞, որպեսզի հայերն իրենց լիարժեք զգան: Լուրջ քայլեր կարող են լինել սարսափելի ռազմական հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող զինվորների քրեական հետապնդումը եւ «աղվանական» խելագար տեսության քարոզչությունից հրաժարումը, որի միջոցով Բաքուն փորձում է ջնջել հայերի պատմությունը տարածաշրջանում: Ոչ ոք չի սպասում, որ դա տեղի կունենա, մինչդեռ դա անհրաժեշտ է կատարել տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,-շեշտել է «Eurasianet»-ը:
Կապված Վրաստանի հետ՝ պետք է նշել, որ նրա մասին լուրերը մղվել են երկրորդ պլան այդ երկրի հարավում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների պատճառով, չնայած որ նա նույնպես հայտնվել է մի շարք ճանապարհների խաչմերուկում: Վիճարկվող ընտրություններից հետո բոլոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին խորհրդարանը, ինչի արդյունքում Վրաստանում խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ կառավարում է մեկ կուսակցություն: Երկրում քաղաքական գործիչների նկատմամբ վստահությունը նախկինում էլ ցածր մակարդակի վրա էր, եւ պարզ չէ, թե ինչպես է երկիրը դուրս գալու այդ փակուղուց:
Բացի այդ, Վրաստանը, ինչպես տարածաշրջանում ոչ ոք, սպասում է կորոնավիրուսի տարածման շուտափույթ ավարտին: Երկրի տնտեսությունը մեծապես կախված է զբոսաշրջությունից, եւ 2020 թ. սեզոնը լիակատար ձախողվեց: Նրանք, ովքեր դեռ զբաղվում են տուրիզմով եւ ոլորտի հետ կապված այլ բիզնեսով, հուսահատորեն հույսեր են տածում, որ համաճարակը կթուլանա նոր հանգստյան սեզոնի սկզբին:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

13-01-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO