Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մենք ունենք բաց, մրցակցային տնտեսություն

Եվ պետք է ձգտենք ցանկացած մրցակցության մեջ շահեկան դիրքեր գրավել

Տնտեսագետ, Գերագույն խորհրդի պատգամավոր Բագրատ Ասատրյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է այն հարցերի շուրջ, թե կյանքի կոչվելու պարագայում ինչպիսի՞ քաղաքական եւ առավել՝ տնտեսական հնարավորություններ մեզ համար կարող են ստեղծել տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները, ինչը վավերացվեց Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից։
-Պարոն Ասատրյան, ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունը, որը ստորագրվեց Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից։
-Ընդհանուր առմամբ՝ դրական։ Ակնհայտ էր, որ այս վիճակին մենք պետք է հասնեինք։ Ցավոք, հասանք զոհերի, պարտության ճանապարհով։ Մինչդեռ նույնին կարող էինք հասնել դեռեւս 20 տարի առաջ. այդ հնարավորությունը կար։ Սակայն մեր քաղաքական այս վերջին երեք սերունդը բերեցին հասցրեցին այս կետին, երբ մեզ պարտադրում են արդեն այն, ինչն իրականում ցանկալի է մեզ համար։ Հարցի վերաբերյալ իմ տեսակետը շատ պարզ է. Հայաստան պետությունը կարող է գոյատեւել այս տարածաշրջանում միայն բոլոր հարեւանների հետ համագործակցության եւ լիարժեք խաղաղության պայմաններում։
-Մենք միշտ ցանկացել ենք ապաշրջափակված տեսնել մեր երկիրը։ Այն, ինչ նշված է եռակողմ փաստաթղթում, մեր «երազա՞ծ» ապաշրջափակումն է։
-Եղածն ընդամենը հայտարարություն է՝ դեկլարացիա մտադրությունների մասին։ Հետագայում իրականությունը մի քիչ ավելի բարդ է լինելու։ Պարզ է, որ այս դեկլարատիվ հայտարարության մեջ բոլոր խնդիրները չեն կարող ընդգրկվել։ Առայժմ նշվում է միայն Հայաստանից Ադրբեջանով դեպի Ռուսաստան ճանապարհի մասին։ Մինչդեռ ապաշրջափակման տարր է նաեւ Թուրքիայի հետ մեր ունեցած կոմունիկացիաների խնդիրը, ինչի մասին հայտարարության մեջ ոչինչ չկա։ Իսկ ես կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է ժամ առաջ այս հարցը դնեն։ Մանավանդ որ նման նախաձեռնություն եղավ Թուրքիայի կողմից. առաջարկ արվեց, որ տարածաշրջանային երկրների մասնակցությամբ հանդիպում կազմակերպվի, որտեղ կքննարկվեն նմանատիպ խնդիրները։ Հենց Թուրքիայի նախագահի կողմից այս հարցադրումն արվեց։ Մենք, որքան հնարավոր է, շուտ պետք է հասնենք դրան։ Որքան հնարավոր է՝ շուտ պետք է հասնենք նաեւ քիչ թե շատ բարեկիրթ հարաբերությունների հաստատման մեր տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում նաեւ՝ դիվանագիտական հարաբերությունների։ Գոնե՝ հյուպատոսական մակարդակով։ Տեսեք՝ երկուստեք կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, եւ օրեցօր ավելանալու է դրանց թիվը։ Առանց այդ ներկայացուցչությունների չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող ենք աշխատել։ Հո ամեն հարցի համար չե՞նք գնալու Մոսկվա, պայմանական ասած՝ Տիզբոն, այնտեղից հրահանգներ ստանալ եւ գալ ու քայլեր անել։ Սա շատ ռիսկային կլինի. մենք պետք է ուղղակի հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարեւանների հետ։ Ե՛վ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի հետ։ Եվ բանակցությունների միջոցով դրանք պետք է խորացնենք։ Իհարկե, միաժամանակ չենք կարող հրաժարվել այս հարցերում Ռուսաստանի «պատրոնաժությունից», դա լիովին հասկանալի է։
-Շատ մասնագետներ մտավախություն ունեն, որ կարող է տեղի ունենալ տնտեսական էքսպանսիա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Տեղին չէ՞ այս մտահոգությունը։
-Մենք բաց տնտեսություն ենք, եւ էքսպանսիայի սպառնալիքներ միշտ էլ եղել են։ Դրա համար պետք է մտածենք մեր տնտեսության մասին, նրա արտադրողականության բարձրացման մասին։ Այսպիսի խնդիրներ պետք է լուծենք։ Թե չէ սահման փակելով՝ որեւէ դեպքում ոչնչի չենք հասնի։ Թուրքիան լինի մեր դեմ կանգնած, Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր։ Մենք ունենք բաց, մրցակցային տնտեսություն եւ պետք է ձգտենք ցանկացած մրցակցության մեջ շահեկան դիրքեր գրավել։ Եվ միաժամանակ, այո, պետք է ձգտենք օգտվել այլ շուկաների ընձեռած հնարավորություններից։ Փոքր երկիր ենք եւ պետք է մեր բաժին տարածքը գտնենք մեծ շուկաներում։
-Իսկ հնարավո՞ր է, որ նոր իրավիճակը նաեւ խթան լինի առավել մրցունակ բիզնեսների համար։ Մեր գործարարները դուրս գան հանգստավետ վիճակներից։
-Այո, խոսքը հենց դրա մասին է։ Ապաշրջափակումը, ճանապարհների վերականգնումը կամ նորերի ստեղծումը մեր տնտեսությանը շնչելու շանսեր են։ Մեր տնտեսությունը տարիներով խեղդված էր շրջափակման պայմաններում։ Չնայած հիշում ենք՝ «տաղանդավոր» գործիչներ կային, ասում էին, որ ի՞նչ է եղել, մենք շրջափակման մեջ էլ կստեղծենք մեր արդյունավետ տնտեսությունը։ Սակայն պարզվեց, որ դա, մեղմ ասած, դատարկաբանություն էր։ Իսկ ներկայում հնարավորություն ենք ստացել եւ պետք է օգտվենք դրանից։ Եվ, այո՛, հնարավոր է, որ սա դառնա մեզ համար զարգացման լրացուցիչ խթան եւ նոր հնարավորություն։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

13-01-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO