Հերբերտ Սպենսերը՝ պետական կառավարման մասին
Սոցիոլոգիայի հիմնադիրներից մեկը՝ անգլիացի հոգեբան, փիլիսոփա, բարոյագետ Հերբերտ Սպենսերը (1820–1903) ոչ միայն տեսական ծավալուն ժառանգություն է թողել, այլեւ եղել է, փաստորեն, վերջին հանրագիտակ մտածողներից մեկը: Չստանալով հիմնավոր կրթություն՝ Սպենսերը, այդուհանդերձ, համառ ու հետեւողական ինքնակրթությամբ դարձել է ժամանակաշրջանի ամենակիրթ եւ խորագիտակ անձանցից մեկը, կարողացել է ամփոփել եվրոպական գիտության նախորդ տասնամյակների զարգացումը, ձեւակերպել է մի շարք գիտաճյուղերի հասկացական հիմքը եւ հարացույցները. պերճախոս է այս առումով նրա գրքերի երկար շարանի հիմնաբառը՝ «հիմունքներ»՝ կենսաբանության, հոգեբա-նության, սոցիոլոգիայի, բարոյագիտության: Պատահական չէ, որ 1927 թ. ամերիկա-ցի սոցիոլոգների շրջանում անցկացված հարցմամբ Սպենսերը ճանաչվել է ամենակարկառուն եվրոպական սոցիոլոգը:
Սպենսերի հիմնագաղափարը էվոլյուցիան է, որը նա մեկնաբանում է որպես որեւէ համակարգի ներսում տարբերակման եւ համախմբման միասնական երեւույթ-ների փոխազդեցություն, ինչը հանգեցնում է համակարգի տարրերի ավելացմանը եւ կառուցվածքի բարդացմանը: Ինչպես գիտենք, էվոլյուցիայի ուսմունքի հեղինակը Չարլզ Դարվինն է, որը փորձառական վիթխարի նյութի վերլուծությամբ բացահայտեց կենդանիների տեսակների ծագման եւ փոփոխության ընդոծին օրինաչափությունները: Բայց նույն Դարվինը մի առիթով խոստովանել է, որ էվոլյուցիայի հայեցակարգային մշակման առումով Սպենսերն իրեն յոթ տարով կանխել է: Սա հարկավոր էր ասել, քանի որ, անգլիացի սոցիոլոգի հայացքները տեղին բնորոշելով որպես «սոցիալ-դարվինիզմ», ոմանք այն տպավորությունն են ստեղծում, թե իբր Սպենսերը լոկ տարածել է դարվինիզմը հանրային կյանքի օրինաչափությունների վրա:
Նման մի վերապահում է հարկավոր նաեւ Սպենսերի հայացքների մեկ այլ բնու-թագրման առիթով. իհարկե, նա արդարացի է համարվում սոցիոլոգիայում «օրգանա-կան դպրոցի» հիմնադիրը: Բայց, վերստին դիտելով հասարակությունը որպես օրգա-նական ամբողջություն, Սպենսերը մշտապես հիշեցնում է օրգանիզմի եւ հասարա-կության որակական տարբերությունները: Մասնավորապես, եթե օրգանիզմի մեջ մասերը ենթարկված են ամբողջին, ապա հասարակության մեջ ամբողջն է ենթարկված մասերին: Այսինքն՝ մարդիկ միավորվում են, դառնում հասարակություն, ստեղծում պետություն, որը կոչված է այդ նույն մարդկանց կենսական շահերը պաշտպանելու, ապահովելու նրանց ազատ կեցությունը եւ արդյունավետ գործունեությունը:
Ազատականության դիրքերից էլ Հերբերտ Սպենսերը քննարկում է պետական կառավարման հիմնախնդիրները՝ խուսափելով ծայրահեղություններից. մեկը պե-տության դերակատարման իսպառ մերժման անիշխանական մոտեցումն է, մյուսը՝ սոցիալիստական պետությանը բնորոշ «զորանոցային» կառավարումը: Նրա դավանած յուրատեսակ «ոսկի միջինի» ուղղորդող սկզբունքն է՝ «Լավագույնն է այն կառավարությունը, որը քիչ է կառավարում» (The government is best, which governs least): Իսկ այդ «քիչը» պայմանավորված է այն տրամաբանությամբ, ըստ որի պետական կառավարումը ոչ թե ինքնաբավ իշխանության գործադրում է, այլ հանրությանը մատուցվող ծառայության տեսակ՝ ի նպաստ քաղաքացիների ապահով կեցության եւ ազատ գործունեության: Այդ հիմքով էլ Սպենսերը ձեւակերպել է իր հիմնական՝ «հավասար ազատության օրենքը». «Ամեն ոք պետք է օգտվի սեփական գործու-նեության արդյունքներից եւ պետք է չխանգարի մյուսներին օգտվելու իրենց գործու-նեության արդյունքներից»:
Առհասարակ, մարդկանց համակեցության առաջացումը եւ պետության կարգա-վորիչ դերակատարումը Սպենսերը բացատրում է օբյեկտիվ անհրաժեշտությամբ. «Մարդիկ կարող էին համախմբվել առավել սերտ համատեղ կյանքի համար՝ նկատի ունենալով երեք նպատակ: Նախ՝ հանուն ընկերային հարաբերությունների, քանզի հանրային կեցությունը մարդու բնույթի հիմնական բնութագրերից մեկն է, երկրորդ՝ թշնամիների դեմ ընդհանուր պայքարի համար, երրորդ՝ կենսական միջոցների ավելի հաջող հայթայթման համար: Հանրային համակեցությունը մեծավ մասամբ ծառայում է երեք դրդապատճառների բավարարմանը, թեպետ ոչ միայն տեսականորեն, այլեւ փաստացի հնարավոր է նշել դրանցից որեւէ մեկի գերակշռության օրինակներ»:
Այդ գործառույթները հասարակությունն իրագործում է պետության միջոցով, ստեղծելով օրենսդրական հիմքեր, գործադրելով հանրային կյանքի կառավարման իրավական եւ բարոյական լծակներ: Համակեցության բնականոն գործառության ա-պահովումը ենթադրում է որոշակի կանոնների սահմանում. «Հասարակությունը ան-հատներին պետք է ամենից առաջ որպես պաշտպանություն արտաքին թշնամի-ներից, ինչն էլ իրավունք է ընձեռում հասարակությանը իր անդամների առջեւ դնելու որոշակի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են այդ պաշտպանությունը հաջողությամբ իրականացնելու համար: Այնուհետեւ, հասարակությունն իր անդամներին պաշտպանում է մեկը մյուսի ոտնձգություններից, ընդ որում ակնհայտ է, որ այն արգելքները, որ նա իրավունք ունի դնելու իր անդամների առջեւ, չեն կարող լինել ավելին, քան հարկավոր է այդ ոտնձգությունները կանխելու համար»:
Այս վերջին հանգամանքը չհասկանալը կամ անտեսելը հղի է կառավարչական լուրջ սխալներով, երբ պետական հաստատությունները կամա թե ակամա խախտում են համակեցության գոյության բուն տրամաբանությունը. «Միջակ սահմանադիրը եր-բեք չի հասկանա քաղաքացիների ազատ նախաձեռնողականության ամբողջ հզորու-թյունը, եւ, ընդհակառակը, նա մշտապես հակված է լինելու կառավարչական չափա-զանց միջամտության: Մինչդեռ, եթե մենք տեսնենք, թե ինչ կերպ է երկրագնդի մակե-րեւույթը մաքրվել եւ դարձել արգասաբեր, ինչ կերպ են աճել քաղաքները, ինչ կերպ է ծագել եւ զարգացել արդյունաբերությունը, ինչ կերպ են առաջադիմել արվեստները, ինչ կերպ է կուտակվել գիտելիքը, ինչ կերպ է ստեղծվել գրականությունը եւ այլն, ա-պա մենք ամենուր կհայտնաբերենք, որ այս ամենը ստեղծվել է անհատական նախա-ձեռնության ճանապարհով, իսկ կառավարության միջամտությունը ոչ միայն այստեղ ոչ մի օգուտ չի տվել, այլեւ նույնիսկ վնասակար է եղել»:
Քաղաքացիների ազատ նախաձեռնողականությունը չի կարելի հակադրել պե-տական հաստատությունների վարչական գործունեությանը, եթե ճիշտ հասկացվի կողմերի շահերի որոշակի ընդհանրությունը. «Արդ, եթե մենք նույնիսկ ուշադրություն չդարձնենք այն ընդհանուր բարոյական սկզբունքներին, որոնք պահանջում են կա-ռավարչական միջամտության սահմանափակում, այդուհանդերձ կտեսնենք, որ միեւնույն բանն են պահանջում եւ խելամտորեն հասկացված պետության պահանջ-մունքները»:
Պնդելով սա՝ Սպենսերը մոտենում է «հանրային կառավարման» եւ «պետական կառավարման» որակական տարբերության ըմբռնմանը. «Պետության ամենակուլ գործունեությունը հասարակության ցածր վիճակի հատկանիշն է. դեպի բարձր վիճա-կի առաջընթացը կատարվում է մասնավոր անձանց պետության որոշ գործառույթնե-րի փոխանցման ճանապարհով»: Եվ, իրոք, ըստ ժամանակակից հայեցակարգի՝ հան-րային կառավարումը ներառում է ինչպես պետական կառավարումը՝ որպես հանրայ-նորեն նշանակալից բոլոր երեւույթների համապարտադիր իրավական կարգավորում, այնպես էլ քաղաքացիների եւ նրանց միավորումների ինքնակամ գործունեությունը՝ ուղղված պետության որոշ գործառույթների իրականացմանը:
«Կառավարչական միջամտության սահմանափակման օգտին» սպենսերյան փաստարկներից մեկն էլ վերաբերում է պետությունից քաղաքացիների բարոյահո-գեբանական կախվածության այն տեսակին, երբ պետությունն ընկալվում է որպես յուրատեսակ «մեծ հայր», որը պարտավոր է հոգալ ամեն ինչի եւ ամեն մեկի մասին: Գրականության մեջ սա ստացել է «էտատիզմ» անվանումը (ֆրանսերեն «պետու-թյուն» բառից): Դրա վտանգի մասին էլ հենց նախազգուշացնում է Սպենսերը. «Կա-ռավարչական խնամակալության մյուս վատ հետեւանքն է լինում քաղաքացիների մեջ անգործունյա հնազանդության ձեւավորումը, ուրիշների կանխագծումների ան-գործունյա յուրացումը»:
Իսկ չէ՞ որ էտատիզմի «մեդալի մյուս երեսը» պետության անունից հանդես ե-կողների անքննադատ ինքնավստահությունն է, թե իբր շնորհիվ իշխանական բարձր դիրք զբաղեցնելու իրենք շարքային քաղաքացիներից ավելի լավ են հասկանում ոչ միայն համահանրային կառավարման, այլեւ անհատների կեցության խնդիրները: Իշ-խանական լծակների առկայությունը, հատկապես քաղաքացիական թերզարգացած հասարակության եւ թույլ ընդդիմության պայմաններում, իշխողների մեջ գոյացնում է ամենագիտության եւ ամենազորության պատրանք: Սրա ամենավնասակար հե-տեւանքներից է հանրությանը միօրինակ ապրելակերպ պարտադրելու ձգտումը, մի բան, որ տեսել ենք պետական կառավարման սոցիալիստական մոդելներում: Եվ այս մտայնությունը բնավ էլ միայն անցյալ չէ, այլ նաեւ մոտալուտ ապագա, քանի որ ժա-մանակակից տեխնոլոգիական հնարավորությունները ընդլայնել են իշխող վերնա-խավի (ոչ միայն պետական հաստատությունների, այլեւ վերպետական եւ արտապե-տական կառույցների) հնարավորությունները՝ լիածավալ եւ անմնացորդ կերպով կառավարելու շարքային մարդկանց մտածելակերպն ու ապրելակերպը:
Այսօր մարդկանց ազատության իրական սպառնալիք դարձող այս երեւույթի մասին է Հերբերտ Սպենսերի գրառումը. «Եթե մեզ ասեն, թե կառավարությունը մաս-նավոր անձանցից ավելի լավ կարող է վճռել, թե ինչ է հարկավոր կյանքի ներդաշնակ զարգացման համար եւ դրան համապատասխան կարող է կառավարել անհատների գործողությունները եւ նրանց բնավորության զարգացումը, ապա մենք կպատասխա-նենք, որ նմանօրինակ կառավարչական կարգավորումն անխուսափելիորեն ունենա-լու է ամենավնասակար հետեւանքները: Անկախ նրանից, թե քաղաքացու ինչպիսի ի-դեալով է կողմնորոշվում կառավարությունը, քաղաքացիների կառավարչական դաս-տիարակությունը լինելու է միակերպ, իսկ բոլորին միակերպ ձեւավորելու ձգտումը չի կարող չլինել վնասակար: Պատմությունը վկայում է, որ բնավորությունների բազմազանությունը առաջադիմության գլխավոր պայմաններից մեկն է»:
Վերջինս տեսական եւ սոցիալ-քաղաքական կարեւոր դրույթ է. պատահական չէ, որ ժամանակակից գլոբալիստները ձգտում են ոչ միայն անհատների, այլեւ ազգերի եւ ժողովուրդների մշակութային բազմազանության վերացմանը, ինքնության համա-հարթեցմանը. ուշադրություն դարձնենք, որ ներկայիս հակաուտոպիաների հեղինակները մարդկությանը նախազգուշացնում են հատկապես նման վտանգի մասին:
Սպենսերը ձևակերպել է մի հարց, որը կարող ենք հասցեագրել գլոբալացման գաղափարախոսներին՝ հնարավո՞ր է միթե ստեղծել մարդու կյանքի իմաստի մեկնա-բանության միասնական մոդել եւ դարձնել համապետական (առավել եւս համամոլո-րակային) կառավարման ստանդարտ: Իհարկե, անհատական եւ հանրային կյանքում անցյալի փորձը եւ համոզմունքները էական դեր են խաղում, բայց դարձնել դրանք պարտադիր վարքականոն, նշանակում է հակառակվել զարգացման անկասելի եւ հարափոփոխ ընթացքին: Այս փաստարկից էլ բխում է անգլիացի սոցիոլոգի նրբա-միտ դիտարկումը. «Ամեն ոք, ով իրեն իրավունք է վերապահում ապագա սերունդ-ներին պարտադրել սեփական համոզմունքները, չի համաձայնի, այդուհանդերձ, իր համար պարտադիր դարձնել անցյալ ժամանակի իդեալներին ենթարկվելը»:
Ամփոփիչ փաստարկը պետական կառավարման եւ քաղաքացիների ազատա-կամ գործունեության հարաբերակցության անհրաժեշտությունն է. «Վերջապես, կա-ռավարչական խնամակալության կողմնակիցները մոռանում են, որ մարդը, մյուս էակների պես, բնական ձգտում ունի հարմարվելու շրջակա միջավայրի պահանջնե-րին, հետեւաբար, կյանքի պահանջների եւ նրա բնավորության միջեւ լավագույն հա-մապատասխանությունը կձեւավորվի նրա ինքնակամ գործունեության ճանապար-հով»:
Արդ, մարդկանց համակեցության բնականոն կազմակերպման մեջ անխուսա-փելի է հարկադրանքը, բայց նույնքան կարեւոր է պետական կառավարման սահման-ների գիտակցումը՝ ելնելով մարդկանց ինքնակամ գործունեության ապահովման գերադաս հրամայականից. սա՛ է, թերեւս, Հերբերտ Սպենսերի գլխավոր պատգամը:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր 13-01-2021
|

փակել >>
|