Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու տեսակի պտուղ, սակայն կյանքի ցանկացած պահի երեւում է դրանցից միայն մեկը: Քրիստոնյան արտադրում է կամ Հոգու պտուղ, կամ մարմնի պտուղ՝ կախված իր ցանկություններից եւ այն բանից, թե ով է կառավարում իր կյանքը: Առաջնորդվեք Հոգով եւ չեք կատարի մարմնի քմահաճույքները. «Բայց ասում եմ. Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ: Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք»: Գաղ. 5 : 16-17
Դուք ամեն օր եք տալիս պտուղ, սակայն՝ ինչպիսի՞: Աշխարհի ճնշումը գայթակղում է ձեզ կատարելու մարմնի ցանկությունները: Գայթակղություններն ամենուր են. գովազդներում, ԶԼՄ-ներում, ամսագրերում, համացանցում եւ այլուր: Սատանան տիրում է այս աշխարհին: «Գիտենք, որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում»: Ա Հովհ. 5 : 19
Անհավատն ընտրություն չունի. նա ունակ է բավարարելու միայն մարմնի ցանկությունները: Նա կարող է մարդկային տեսանկյունից կատարել լավ արարքներ, այդ թվում կրոնական կամ հասարակական նշանակության արարքներ, որոնց մարդիկ կծափահարեն: Սակայն Աստծո տեսանկյունից դրանք հավերժական արժեքներ չեն:
Սուրբ Հոգու առաքելությունն այն է, որ արարվի Հոգու պտուղ ձեր կյանքում: Այդ պտուղը կարող է տալ միայն վերածնված մարդը: Դուք չունեք հնարավորություն՝ ընտրելու պտուղի տեսակը. Սուրբ Հոգին այն կամ արարում է, կամ չի արարում՝ Աստծո հետ ձեր հարաբերություններից կախված: Երբ մեղքը մտնում է ձեր կյանք, Հոգու պտուղը փոխարինվում է մարմնի պտուղով: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ձգտի ճիշտ արդյունքի իր կյանքում: Սուրբ Հոգին մեր մեջ գործում է եւ տալիս է իր պտուղը, երբ մենք ենթարկվում ենք նրա առաջնորդությանը: Եթե նրա տիրապետությանը չենք հանձնում մեր կյանքի բոլոր ոլորտները, ապա թույլ չենք տալիս նրան լինելու մեր լիարժեք տիրակալը: «Բայց Հոգու պտուղն՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ, օրէնք չկայ: Բայց նորանք, որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին: Եթէ Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք, սնապարծ չլինինք՝ իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով»: Գաղ. 5 : 22-25
Պետք չէ հաղթանակներ տոնենք, որպեսզի ունենանք Հոգու պտուղը, այլ ծառայենք այն կարգավիճակում, որ ունենք Քրիստոսով: Այո, պետք է ամեն օր պայքարենք, որպեսզի հաղթենք, բայց այդ հաղթանակը մեզնով չէ, այլ միայն Քրիստոսով: Ես համախաչվեցի Քրիստոսի հետ, եւ այլեւս չեմ ապրում, այլ իմ մեջ բնակվում է Քրիստոս: Իսկ այն, որ ես այժմ ապրում եմ մարմնում, ապրում եմ Աստծո Որդու հավատով, Ով սիրեց ինձ եւ Իրեն զոհեց ինձ համար: «Եւ կենդանի եմ, ոչ թէ այլ եւս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում. եւ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց»: Գաղ. 2 : 20
Սուրբ Հոգուն թույլատրելով կառավարել ձեր կյանքը դուք ամեն օր հաղթանակներ կտոնեք: Դուք կարող եք տրտմեցնել Սուրբ Հոգուն, սակայն նա չի թողնի ձեզ, որովհետեւ դուք կնքված եք նրանով՝ փրկության օրվա համար. «Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար: Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ: Եւ իրար հետ քաղցր եղէք, գթածէ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց»: Եփես. 4 : 30-32
Նա միշտ մեզ հետ է, քանի դեռ չենք հասել երկնային ափերին:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ 16-01-2021
|

փակել >>
|