2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում՝ տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլեւ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձեւակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները եւ իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետեւանքով:
Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաեւ բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, նախեւառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա եւ մյուս կողմից արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը եւ դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել, կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլեւ ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակի եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի եւ Արցախում պատերազմական գործողությունների հետեւանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:
Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, 2022 թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը նշել է, որ 2021 թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022 թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, եւ պետք է հետեւողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում: 16-01-2021
|

փակել >>
|