«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցերով աշխատանքային խումբը պետք է մինչեւ մարտի 1-ը ներկայացնի միջազգային փոխադրումների կազմակերպման համար տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների ցանկ: Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն պետք է հավաքվի մինչեւ այս ամսվա վերջ եւ մինչեւ այս տարվա մարտի 1-ը ներկայացնի միջոցառումների ցուցակ, որոնք վերաբերում են միջազգային տրանսպորտի կազմակերպման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմանը եւ կառուցմանը»,-ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ ենթադրվում է, որ աշխատանքի առանցքային ոլորտներում կստեղծվեն փորձագիտական ենթախմբեր, որոնք կզբաղվեն բովանդակային հարցերով:
«Կասկած չկա, որ այդ նախագծերի իրագործումից կշահեն եւ հայկական, եւ ադրբեջանական կողմերը, եւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը: Կապահովվեն բոլոր պետությունների շահերը: Մասնավորապես՝ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային մուտքի հնարավորություն կունենա դեպի Ռուսաստան եւ Իրան, տրանսպորտային հաղորդակցությունը կապելու է Ադրբեջանը Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով»,-եզրափակել է Զախարովան:
16-01-2021
|

փակել >>
|
 |
27-02-2021 Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար
|
 |
27-02-2021 Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...
|
 |
27-02-2021 Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ
Ադրբեջանի նախագահը ...
|
 |
27-02-2021 Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞ Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք
Վրաստանի՝ ...
|
 |
27-02-2021 Միրիկ գյուղի մոտակա ամրոցները Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան
|
 |
27-02-2021 Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից... Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...
|
 |
27-02-2021 Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում «Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...
|
|