Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ելույթները կշարունակի Երեւանի «Ալաշկերտում»։
Հայտնելով այդ մասին՝ մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը, սակայն, ձեռնպահ է մնացել տեղափոխությանն առնչվող այլ մանրամասներ հաղորդելուց։ Անցյալ տարի Յուրչենկոն ընդգրկված էր Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Շախտյոր» թիմում, որի հիմնական կազմում հաստատվել չկարողացավ, եւ մրցաշրջանի ավարտին կողմերը դադարեցրին համագործակցությունը։ 34-ամյա Յուրչենկոն տարբեր տարիների հանդես է եկել նաեւ Ռուսաստանի «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո» եւ «Ենիսեյ» ակումբներում։ Տեղափոխությունից անմիջապես հետո Յուրչենկոն «Ալաշկերտի» մամուլի ծառայությանը հայտնել է, որ շատ ուրախ է նոր կոլեկտիվում հայտնվելու համար եւ բոլոր ջանքերը կգործադրի սպասելիքներն արդարացնելու համար։ «Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը՝ պրոֆեսիոնալ մոտեցման եւ գործադրած ջանքերի համար։ Մեր նպատակները համընկնում են։ Ուզում եմ օգտակար լինել ակումբիս եւ Հայաստանի հավաքականին»,- նշել է Յուրչենկոն, որն անցյալ տարվա սեպտեմբերից պաշտպանում է մեր երկրի ազգային ընտրանու դարպասը եւ 6 հանդիպման է մասնակցել Ազգերի լիգայի շրջանակներում։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
16-01-2021
|

փակել >>
|
 |
27-02-2021 Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար
|
 |
27-02-2021 Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...
|
 |
27-02-2021 Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ
Ադրբեջանի նախագահը ...
|
 |
27-02-2021 Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞ Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք
Վրաստանի՝ ...
|
 |
27-02-2021 Միրիկ գյուղի մոտակա ամրոցները Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան
|
 |
27-02-2021 Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից... Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...
|
 |
27-02-2021 Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում «Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...
|
|