Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով
Մեր էներգահամակարգը քիչ թե շատ պատկերացնողները գիտեն, եւ տնտեսագետները մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, որ այդ համակարգն ավելցուկային է իր հզորություններով եւ խարսխված է կայուն արտահանման սկզբունքի վրա: Այլ կերպ՝ ինչքան ավելի շատ ենք արտահանում էլէներգիա, այնքան ավելի մեծ է երկրի ներսում արդյունավետ էներգետիկ քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը: Մենք այս պահին չենք կարողանում ապահովել Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն հասկանալի պատճառներով: Նախ՝ սպառման համեստ դինամիկա ունենք։ Եվ հետո՝ արտահանման մասով խնդիր կա։
«ՀՀ»-ին էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը մի առիթով ասել էր, թե մենք կորցրել ենք Վրաստանի էլեկտրաէներգետիկ շուկան, որովհետեւ այստեղ վերջին տարիներին առավել քան ակտիվորեն դրսեւորվում է Ադրբեջանը՝ «Ազերէներջի» ընկերությունը, որը հանդես է գալիս ոչ միայն որպես էլէներգիայի մատակարար, այլեւ սկսում է այնտեղ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներ ձեռք բերել եւ թելադրել իր պահանջները: Բացի այդ, կա նաեւ առեւտրային խնդիր, որովհետեւ Հայաստանում այսօրվա դրությամբ արտադրվում է տարածաշրջանում ամենաբարձր ինքնարժեք ունեցող էլէներգիան, իսկ Վրաստանն ապահովում է ամենացածր ինքնարժեքով էլէներգիան։ Աշխարհաքաղաքական վերադասավորումներով պայմանավորված՝ նաեւ որոշակի խնդիրներ են ձեւավորվում իրանական ուղղությամբ. այստեղ Ադրբեջանից զատ Թուրքմենստանն էլ է ակտիվացել։
Ցայսօր ունեինք Հայաստանի էներգահամակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագիր՝ մինչեւ 2036 թ.։ Հետո մշակվել էր նոր՝ մինչեւ 2040 թ. ծրագիր, մի քանի անգամ հետ կանչվել լրամշակման, եւ նախօրեին վերջապես հաստատվեց գործադիրի նիստում։ Հաշվի առնելով արտահանման նշանակությունը մեր էներգահամակարգի համար, առաջինը հենց այս թեմային ուշադրություն դարձրինք, թե արտահանման ինչ ծավալների մասին է խոսվում այս ծրագրում, եւ թե որոնք են լինելու արտահանման ուղղությունները:
Ռազմավարական ծրագրում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին՝ 2016-2019 թթ., արտադրվել է համապատասխանաբար՝ 7.3, 7.8, 7.8 եւ 7.6 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից արտահանվել է համապատասխանաբար՝ 1.2, 1.4, 1.6 եւ 1.25 մլրդ կՎտժ, իսկ արտադրող կայանների սեփական կարիքների եւ կորուստների գծով գումարային ծախսը կազմել է համապատասխանաբար՝ 1.03, 1.02, 0.96 եւ 0.88 մլրդ կՎտժ: Հայաստանի էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է երեք տիպի՝ ատոմային, հիդրո եւ ջերմային կայաններում, որից շուրջ 39 տոկոսը՝ ատոմակայանում, մնացած 60 տոկոսը՝ գրեթե հավասարաբար հիդրո եւ ջերմային կայաններում։ Մնացած բոլոր կայանների տեսակարար կշիռը էլեկտրաէներգետիկ համակարգում բավական ցածր է՝ մինչեւ 1 տոկոս։ Կառավարության նպատակն է մինչեւ 2030 թ. ունենալ 12 մլրդ կՎտժ արտադրանք, որից շուրջ 5.0 մլրդ կՎտժ-ն՝ արտահանումը:
Ինչ վերաբերում է էլէներգիայի արտահանման տարածքին: Բնականաբար, Իրան եւ Վրաստան ուղղություններն ենք նայում: Մեր էլեկտրաէներգետիկական համակարգը զուգահեռ է աշխատում Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ, ինչը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։ Նաեւ՝ երկու երկրները միացնող գազատարն այլընտրանքային ուղի է բնական գազի մատակարարման համար։ Այս առումով էներգետիկայում Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ: Փաստաթղթում ֆիքսվում է. «Եվ շարունակելու են մնալ այդպիսին երկարաժամկետ հեռանկարում»։ Նշվում է նաեւ, որ Հայաստան-Իրան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետների հնարավորինս երկարաձգումը եւ փոխշահավետ պայմաններով փոխանակման ծավալների մեծացումը այս հարաբերությունների հետագա խորացման գրավականն են, ինչի նպատակով են իրականացվում նաեւ Հայաստան-Իրան նոր 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման եւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրերը։ Նոր ենթակառուցվածքների շահագործումը հնարավորություն կտա գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակներում էլեկտրաէներգիայի արտահանումն առնվազն հասցնել 5.0 մլրդ կՎտժ-ի: Էլեկտրաէներգիայի արտահանումն իր առավելագույն ծավալին կհասնի մինչեւ 2025 թ. ավարտը:
Վրացական ուղղության մասով. մեր էլեկտրաէներգետիկական համակարգը միացված է նաեւ Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին եւ նույնպես ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն, սակայն, ըստ ՏԿԵՆ-ի, ենթարկվում է տարբեր տեխնիկական բնույթի սահմանափակումների՝ հաշվի առնելով Հայաստանի՝ Իրանի հետ եւ Վրաստանի՝ Ռուսաստանի հետ սինքրոն-զուգահեռ աշխատելու հանգամանքը։ Առկա սահմանափակումները վերացնելու, թողունակութունն ավելացնելու նպատակով է իրականացվում Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) կառուցման ծրագիրը, որը թույլ կտա երկու երկրի՝ էներգետիկայի բնագավառում համագործակցությանը նոր թափ հաղորդել։ Ենթակառուցվածքային վերը նշված ծրագրի իրականացմանը զուգընթաց նախատեսվում է մշակել Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի առեւտրի սկզբունքների մասին համաձայնագիրը, որը նախադրյալներ կստեղծի երկու երկրի միջեւ էլէներգիայի կանոնավոր առեւտրի իրականացման համար՝ հնարավորինս հենվելով Եվրամիության դիրեկտիվների պահանջների վրա։
Փաստորեն, մինչեւ 2040 թ. Հայաստանի էներգետիկ համակարգի նկարագրի այն հատվածը, որ կունենանք ինքնաբավ եւ արտահանմանն ուղղված բարձր հուսալիությամբ ու ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդիական ենթակառուցվածքներով, տարեկան շուրջ 12 մլրդ կՎտժ արտադրության ծավալով էլեկտրաէներգետիկական համակարգ, որից 5 մլրդ կՎտժ-ն՝ արտահանում, իրանական ուղղությամբ է:
Վրացական ուղղությամբ ոչինչ չկա՞: «ՀՀ»-ն փորձեց պարզաբանում ստանալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղեկալ Հակոբ Վարդանյանից: Նա հայտնեց. «Չունենք որեւէ պայմանագիր եւ պայմանավորվածություն: Վրացական կողմի հետ հիմնականում ռեժիմային ու փոխհոսքային ձեւաչափում ենք աշխատում, այսինքն՝ ինչքան բերում ենք, այդքան էլ՝ տանում: Սեզոնային բնույթ է կրում»:
Հաշվի առնելով Վրաստանում ադրբեջանական ակտիվացումը՝ քաղաքական գործոնը չե՞նք դիտարկում: Մեր մյուս հարցին ի պատասխան՝ Հ. Վարդանյանը համառոտեց. «Քաղաքական գործոն այստեղ չկա, երբ իրենց հոսանք է պետք, մենք ենք տալիս, հենց իրենք ավելցուկ են ունենում, մեզ են վերադարձնում»: Իրանական ուղղության մասո՞վ ինչ կասեք՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերադասավորումները, խնդիր կա՞: Պատասխանը հետեւյալն էր. «Այս պահի դրությամբ չունենք, կարծում եմ»:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 16-01-2021
|

փակել >>
|