Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՇԽԱՐՀ


Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը

Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ

Աշխարհում շատացել են պատերազմները, ավելացել են քաոսը, ագրեսիվությունը, անհանդուրժողականությունը, սկսել են թուր ճոճել անգամ բոլորովին վերջերս իրենց անկյուններում ծվարած եւ ինքնուրույն քաղաքականության համարձակության ռիսկ չունեցող խաղացողները, որոնց գործիչները հոխորտանքով ու մեծամտությամբ են նայում իրենց անմիջական հարեւաններին ու անգամ չեն թաքցնում կրկին ցեղասպանություն գործելու սեփական նկրտումները: «Այսօր ոտքդ կհամբուրեմ, բայց երբ ուժեղանամ, վիզդ կկտրեմ» «իմաստությամբ» ապրող գազա՞նն է այդքան հզորացել, թե՞ թուլացել են նրանք, ովքեր վերահսկում էին այդ գազանին ու նրան տեղ ապահովում իրենց ոտքերի մոտ…
Ամերիկյան «Project Syndicate»-ի հեղինակ Յուեն Յուեն Անգը հարց է հնչեցնում՝ արդյոք Բայդենը կկարողանա՞ վերականգնել ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունն ու գլոբալ դիրքը, որոնք, ըստ նրա, Դոնալդ Թրամփի օրոք լրջորեն տուժել են: Իսկ այն, որ վերջինս դեռ պահպանում է հանրաճանաչությունը, չի՞ խանգարի ԱՄՆ-ի վերածննդի պլաններին:
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ հանրությունը հույսեր է կապում, որ նրա վարչակազմն «ԱՄՆ-ին կրկին լիդեր» կդարձնի: Եթե Չինաստանի հետ թշնամությունը փոխարինվի առողջ մրցակցությամբ, դա ճիշտ մոտեցում կլինի: Բայց այն հարցի պատասխանը, թե Բայդենը կկարողանա՞ վերականգնել ու պահպանել Ամերիկայի գլոբալ լիդերությունը, կախված է ԱՄՆ-ի ներքին խնդիրները հանդարտեցնելու նրա կարողությունից:
ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունն ու գլոբալ դիրքը վերականգնելու նպատակով Բայդենը պատրաստ է ԱՄՆ-ին արագ վերադարձնել բազմակողմ կազմակերպությունների անդամների (օրինակ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության) եւ միջազգային համաձայնագրերի (սկսած Փարիզի կլիմայական համաձայնագրից) կազմ, որոնցից ԱՄՆ-ին հանել էր Թրամփը:
Այս բոլոր խոստումները մատնացույց են անում հիմնական գաղափարը՝ ԱՄՆ-ին վերադարձնել լիբերալ աշխարհակարգի ղեկավարի դերը, այսինքն՝ այն դիրքերը, որում նա կարող է ավելի արդյունավետ մրցակցել եւ համագործակցել Չինաստանի հետ: Սակայն հարկ է նշել նաեւ, որ շատ ամերիկացիներ ծանրակշիռ պատճառներով չեն ցանկանում, որ իրենց երկիրը կրկին առաջնորդ դառնա:
Նոյեմբերին կայացած ընտրություններում Բայդենի հաղթանակը վճռական պարտություն չէր Թրամփի եւ նրա թունավոր պոպուլիզմի համար, չնայած լիբերալները հենց դա էին ակնկալում: Այո, Բայդենն ստացել է ավելի քան 81 միլիոն ձայն, ավելին, քան պատմության մեջ ԱՄՆ նախագահի ցանկացած թեկնածու, բայց Թրամփի օգտին էլ քվեարկել է ավելի քան 74 միլիոն ընտրող, որը պատմության մեջ երկրորդ ամենաբարձր արդյունքն է, իսկ 2016-ի համեմատությամբ նա ավելացրել է տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնաբաժինը, ովքեր քվեարկել են իր օգտին: Եվ այս ամենը՝ չնայած սկանդալների աննախադեպ շարքին եւ կորոնավիրուսային համավարակի տարածման դեմ պայքարում աղետալի կառավարմանը:
Ընտրողները, սակայն, ապակողմնորոշվեցին՝ հավատալով Թրամփին, որը բացարձակապես մտադրություն չուներ լուծել նրանց խնդիրները, որն ի վիճակի է առանց խղճի խայթի ապստամբության դրդել վերջիններիս, իսկ հետո մենակ թողնել նրանց: Գոյություն ունի մեկ կառուցվածքային գործոն, որը հեշտացրել է Թրամփի եւ նրա ջատագովների՝ ընտրողներին խաբելու գործը. գլոբալիզացիան ստեղծել է ոչ միայն հաղթողներ, այլ նաեւ բազմաթիվ պարտվողներ: Հաղթողների թվում են խոշոր ընկերությունները, որոնք արտադրությունը տեղափոխել են ավելի ցածր ծախսեր ունեցող երկրներ, ինչը նրանց օգնել է մեծացնել շահույթը, եւ զարգացող երկրներ (հատկապես՝ Չինաստան), որոնցում այդ արտադրությունը հանվել է: Պարտվածների թվում են միլիոնավոր ամերիկացի արդյունաբերական աշխատողներ, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը: Ավելացրեք այստեղ Ամերիկայի ռասիստական ժառանգությունը եւ կեղծ լուրերի տարածումը սոցիալական ցանցերում, եւ դուք կունենաք դյուրավառ արդյունք:
Բայց միայն աշխատավոր դասը չէ, որ հիասթափված է գլոբալիզացիայից: Երբ համաշխարհային տնտեսության ծանրության կենտրոնը տեղափոխվեց Չինաստանի նման զարգացող երկրներ, դրանց դերն ավելի ծանրակշիռ դարձավ միջազգային հաստատություններում, որոնք, ինչպես ենթադրվում է, պետք է ներկայացնեին բոլոր երկրները, ոչ միայն այդ հաստատությունների ճարտարապետներին: Ամերիկացի շատ քաղաքական գործիչների համար դա անընդունելի է: Նրանց կարծիքով՝ եթե Ամերիկան կրում է համաշխարհային կարգի պահպանման հետ կապված ծախսերը, ապա պետք է ձգտի ապահովել, որ իր շահերը միշտ լինեն առաջին տեղում:
Հավատարիմ մնալով «Ամերիկան՝ առաջին հերթին» կարգախոսին՝ Թրամփը երկրին ստիպեց հրաժարվել գլոբալ լիդերի՝ նախկինում ստանձնած պարտավորություններից, կրճատեց արտասահմանյան օպերացիաները եւ պատ կառուցեց: Նա տվեց հենց այն, ինչն ընտրողները ցանկանում էին ստանալ: Բայց այդ քաղաքականությունն ունեցավ անխուսափելի հետեւանքներ, որոնց հետ ամերիկյան ղեկավարությունը չէր կարող հաշտվել. ԱՄՆ-ի հեռանալուց հետո աշխարհում լիդերի բացակայության պայմաններում բարձրացավ Չինաստանի նշանակությունը: Ի պատասխան՝ Թրամփի վարչակազմն սկսեց Չինաստանը ներկայացնել որպես Ամերիկայի մահացու թշնամու, առեւտրային աղետալի պատերազմ սանձազերծեց եւ կիրառեց բազմաթիվ պատժամիջոցներ: Այս թշնամանքը պարզապես հաստատեց Պեկինի վաղեմի կասկածը, որ առանց կռվի ԱՄՆ-ը երբեք չի հաշտվի իր վերելքի հետ: Այդ իսկ պատճառով Չինաստանի ղեկավարությունն ընտրեց պաշտպանական մարտավարություն:
Ծագած անվստահության եւ անտագոնիզմի արատավոր շրջանից դեռ պետք է ազատվել: Այստեղ հարկ է երկու եզրակացություն առանձնացնել Բայդենի վարչակազմի համար: Նախ՝ Ամերիկան չի կարող միանգամից երկու նապաստակ խփել, որովհետեւ չի կարող հրաժարվել գլոբալ ղեկավարությունից՝ միեւնույն ժամանակ չթույլատրելով, որ մեկ ուրիշն զբաղեցնի իր տեղը: Եթե Միացյալ Նահանգները պնդի դա, հետեւանքները շատ ծանր կլինեն: Երկրորդ՝ Չինաստանի հետ Ամերիկայի պայքարը վերջին չորս տարվա ընթացքում նույն մակարդակի ապահարզան էր եւ այդ երկրից, եւ բուն գլոբալիզացիայից:
Այս ամենը նշանակում է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է վերադարձնել լիդերի դիրքերը, ինչը նրան հնարավորություն կտա կառուցողական մրցակցություն ծավալել Չինաստանի հետ եւ պահել այն ավելի երկար, քան նախագահի գործունեության մեկ ցիկլն է, Բայդենի վարչակազմը պետք է պայքարի անհավասարության եւ գլոբալիզացիայի պատճառով առաջացած ծախսերի դեմ: Հակառակ դեպքում Թրամփը (կամ, որ ավելի վատն է, Թրամփի ավելի կոմպետենտ տարբերակը) կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը 2024 կամ 2028 թվականներին եւ հետ շրջել Բայդենի վարչակազմի կողմից առաջիկա նախագահական շրջանում ձեռք բերված ցանկացած առաջընթաց:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

16-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO