Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում են թուրքականին
Մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս այսօր ընթանում են ակտիվ աշխարհաքաղաքական գործընթացներ: Ձեւավորվում են տարբեր շահերի եւ ուժերի կենտրոններ, որոնց միջեւ օրեցօր սրվում են հարաբերությունները: Տեղի են ունենում տնտեսական եւ քաղաքական շահերի լուջ բախումներ: Այս ամենի կիզակետում Թուրքիան է՝ իր ծավալապաշտական քաղաքականությամբ: Տարածաշրջանում խմորվող բոլոր գործընթացներում առկա է ռազմական բաղադրիչը: Այլեւս ակնառու է այն փաստը, որ կողմերի երկխոսությունը վարվում է ուժային դիրքերից: Դրանք կամ բացահայտ պատերազմների տեսքով են ընթանում, կամ զորավարժությունների եւ սպառազինության մրցավազքի գործընթացներում սեփական կարողությունները ցուցադրելու միջոցով:
Այս դեպքում տեղին է համեմատել ուրվագծված ռազմաքաղաքական բլոկներում ընդգրկված երկրների ռազմական բյուջեները: Թուրքիայի շուրջ համախմբված պետությունների ռազմական ընդհանուր բյուջեն համալրում են Պակիստանը՝ 10.3 մլրդ ԱՄՆ դոլարով, Քաթարը՝ 5.91 միլիարդով, Մալայզիան՝ 3.87 միլիարդով, Ադրբեջանը՝ 2.5 մլրդ դոլարով: Թուրքիայի ռազմական ծախսերը 20.4 մլրդ են: Ռազմաքաղաքական այս միավորումում ընդգրկված պետությունների պաշտպանական ընդհանուր ծախսերը կազմում են շուրջ 44 մլրդ դոլար: Սրանք այն երկրներն են, որոնք բացահայտ ներգրավված են տարածաշրջանային պրոթուրքական գործողություններում: Թուրքիան ունի նաեւ այլ դաշնակիցներ, որոնք համապատասխան իրավիճակում կարող են բացահայտ աջակցություն ցուցաբերել վերջինիս: Դրանց թվում է, օրինակ, Գերմանիան, որի ռազմական բյուջեն հասնում է 50 մլրդ դոլարի:
Հակաթուրքական կոալիցիայի մեջ մտնում են Ֆրանսիան (53.9 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան (78.4 մլրդ դոլար), ԱՄԷ-ն (26.6 մլրդ դոլար), Եգիպտոսը (11.1 մլրդ դոլար), Հունաստանը (7.46 մլրդ դոլար) եւ Կիպրոսը (0.38 մլրդ դոլար): Այս ալյանսի ընդհանուր ռազմական բյուջեն կազմում է 178 մլրդ ԱՄՆ դոլար: Այստեղ կարող է հայտնվել նաեւ Իտալիան:
Տարածաշրջանի մյուս ռազմական բեւեռի՝ ՀԱՊԿ-ի ռազմական բյուջեն 2019-ի տվյալներով 71 մլրդ դոլար է: Այս բլոկում ամենամեծ բյուջեն ունի ՌԴ-ն, որն այդ ծախսերի համար հատկացնում է 65.1 մլրդ դոլար, Ղազախստանի ռազմական բյուջեն 4 մլրդ է, Բելառուսինը՝ 0.78 մլրդ, Ղրղզստանինը՝ 0.12 մլրդ, Տաջիկստանինը՝ 0.08 մլրդ եւ Հայաստանինը 0.63 մլրդ ԱՄՆ դոլար:
Այստեղ պետք է արձանագրել, որ Ֆրանսիայի բանակի բյուջեն ավելի մեծ է, քան թուրքական բլոկի ողջ ռազմական բյուջեն, իսկ հակաթուրքական ալյանսի ընդհանուր բյուջեն 7.5 անգամ մեծ է Թուրքիայի բլոկի բյուջեից։ Տարածաշրջանից դուրս հակաթուրքական դիրքերից է հանդես գալիս նաեւ Չինաստանը, որի ռազմական բյուջեն հասնում է 130 մլրդ դոլարի:
Մյուս կողմից էլ Թուրքիան մեծ տեմպերով վատացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Վերջինիս ռազմական բյուջեն 2020 թ. հասել է աննախադեպ ծավալի՝ 738 մլրդ դոլարի: Նրա դիրքորոշումը էական է լինելու ռազմական ուժերի այս «շքերթում»՝ առավել եւս, որ վերջինս նաեւ համակարգում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական քաղաքականությունը: Բացի քանակական ցուցանիշներից, բանակներում առաջնային են նաեւ որակական ցուցանիշները, որոնք, սակայն, ի հայտ են գալիս ռազմական գործողությունների ժամանակ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 16-01-2021
|

փակել >>
|