Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՇԽԱՐՀ


Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար

Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, Թուրքիայից բացի, Պակիստանը նույնպես բացահայտ սատարում էր Ադրբեջանին։ Երեք պետության շահերը համընկնում են աշխարհաքաղաքական եւ էներգետիկ ոլորտում, ինչը ներկայացվում է իսլամադավան լինելու, այսինքն՝ կրոնական փաթեթավորմամբ։ Ադրբեջանը, Պակիստանը եւ Թուրքիան մշտապես աջակցում են միմյանց նաեւ միջազգային ֆորումների ժամանակ՝ կապված Քաշմիրի, Կիպրոսի եւ Արցախի հիմնախնդիրների հետ: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանի շահերից չեն կարող բխել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ձեռնարկած քայլերը՝ առավել խորացնելու եռակողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում։
Հունվարի 13-ին Պակիստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ երեք երկրի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի շրջանակներում ստորագրվեց Իսլամաբադի հռչակագիրը։ Դրանով ամրագրվեցին այն հիմնական ուղղություններն ու ոլորտները, որոնք առանցքային են լինելու Պակիստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների զարգացման հարցում, ինչպես, օրինակ, տրանսպորտի, առեւտրի, էներգետիկայի, կապի, կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական, հաղորդակցման տեխնոլոգիաների եւ այլն։ Հռչակագրում շոշափվում են նաեւ Ջամուի եւ Քաշմիրի խնդիրները, Կիպրոսի հարցը, Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրական ծովում առկա լարվածությունը, ինչպես նաեւ Արցախի հարցը: Այդ ձեւաչափով երեք երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները երկրորդ անգամ էին հանդիպում։ Առաջինը կայացել էր 2017 թ. նոյեմբերին Բաքվում։
Պակիստանը Թուրքիայից հետո երկրորդ երկիրն էր, որը 1991 թ. դեկտեմբերի 12-ին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։ Միեւնույն ժամանակ Պակիստանը միակ երկիրն է, որն առայսօր չի ճանաչում Հայաստանը՝ իր համերաշխությունը ցույց տալով Բաքվին: Նկատենք, որ Հայաստանն էլ 2016-ին արգելափակեց Իսլամաբադի փորձը՝ դիտորդ դառնալու ՀԱՊԿ կազմակերպությանը։ Մի քանի անգամ Իսլամաբադը դիմել է նաեւ ԵԱՏՄ ղեկավարությանը՝ ազատ տնտեսական գոտի ձեւավորելու մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությամբ, սակայն ԵԱՏՄ-ի հետ Պակիստանի տնտեսական երկխոսությունը սահմանափակվում է Հայաստանի բացասական դիրքորոշմամբ։ Սա արձագանքն է Հայաստանի նկատմամբ Պակիստանի թշնամական վերաբերմունքի։
Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ փոխվստահության մթնոլորտը խորացել է հատկապես Էրդողանի իշխանության շրջանում։ Վերջին տարիներին կողմերը մեծացրել են համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգության ոլորտում: 2018-ի հուլիսին Պակիստանի ռազմածովային ուժերը պայմանագիր կնքեցին Թուրքիայի պետական պաշտպանական ընկերության («ASFAT») հետ՝ չորս MILGEM դասի ռազմական նավեր ձեռք բերելու համար, իսկ Անկարան էլ Պակիստանից գնել է 52 «Mashahk» ռազմաուսումնական ինքնաթիռներ: Իսլամաբադը ձգտում է ամրապնդել ռազմական կապերը նաեւ Բաքվի հետ: Այս ամսվա սկզբին հանդիպել էին Ադրբեջանի եւ Պակիստանի օդային ոլորտի ղեկավարները՝ քննարկելու օդաչուների համատեղ վարժանքներն ու զորավարժությունները:
Թուրքիան Ադրբեջանի եւ Պակիստանի հետ եռակողմ դաշինքի ամրապնդմամբ ինչ-որ չափով փորձում է հակակշիռ ստեղծել Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս-Ֆրանսիա հակաթուրքական դաշինքին։ Նման զարգացումների ֆոնին Հայաստանի համար հրամայական է դառնում օր առաջ բանակցություններ սկսել այդ դաշինքում ներկայացված լինելու համար, առավել եւս, որ մեր երկրի օրակարգում եղել է Հունաստանի եւ Կիպրոսի հետ եռակողմ ձեւաչափով համագործակցությունը։ Մեծ ներուժ եւ կայուն հիմքեր կան՝ զարգացնելու համագործակցությունը նաեւ Եգիպտոսի ու Ֆրանսիայի հետ։ Այսինքն՝ այս հակաթուրքական դաշինքին միանալու համար առկա են բոլոր նախադրյալները։ Նկատենք, որ Ադրբեջանում Թուրքիայի կողմից ռազմաբազայի տեղակայումը լրջագույն անվտանգային խնդիր է լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արեւելյան Միջերկրածովի համար։
Չնայած ռազմական եւ անվտանգության ոլորտում համագործակցության կարեւորությանը, պետք է փաստել, որ Պակիստանի հանդեպ Թուրքիայի հետաքրքրությունն առավելապես պայմանավորված է միջուկային տեխնոլոգիաների շուրջ համագործակցությամբ եւ տեղեկատվության փոխանակմամբ։ «Рentapostagma» հունական լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիան եւ Պակիստանն արդեն գաղտնի բանակցություններ են վարում այդ ուղղությամբ։ Ըստ հաղորդագրությունների՝ դեկտեմբերի 22-23-ը հանդիպում է եղել երկու պետության ռազմական պատվիրակությունների միջեւ: Միջուկային զենք ունենալու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրաձայնել է դեռեւս 2019 թ. սեպտեմբերի 5-ին։ «Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում»,- ասել է նա։
Պակիստանում Թուրքիայի ներդրումները կազմում են ավելի քան 1 միլիարդ դոլար։ Թուրքիան այս երկրի հետ հարաբերվելիս կարեւոր տեղ է հատկացնում նաեւ կրթամշակութային գործոնին կամ այլ կերպ ասած՝ փափուկ ուժի քաղաքականությանը։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ՝ Իսլամաբադում հունվարի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարարը եւ Պակիստանի կրթության նախարարը հուշագիր են ստորագրել «Թուրքիայի կրթության հիմնադրամի» կարգավիճակի եւ գործունեության վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է ընդլայնել հիմնադրամի գործունեությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դպրոցական, համալսարանական, ուսանողների փոխանակման, կրթական եւ մշակութային կենտրոնների ծրագրերն ու կրթաթոշակները: Հիմնադրամը կրթություն է ապահովում Պակիստանի 10 քաղաքում գտնվող 27 համալսարանի ավելի քան 12 հազար ուսանողի համար, ունի նաեւ ուսանողական 9 հանրակացարան եւ ավելի քան 1800 աշխատող:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

16-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO