Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի
Ըստ վիճակագրական տվյալների՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումներ կատարած անձանց զգալի մասը ժամանակին չեն վճարում վարչական տույժերը: Դրանք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Շատ դեպքերում վարչական իրավախախտում կատարողները համաձայն չեն լինում արձանագրված խախտումների հետ եւ փորձում են այն վիճարկել դատարանի միջոցով: Մեծ է նաեւ այն դեպքերի թիվը, երբ խախտումներ կատարողները վճարունակ չլինելու պատճառով չեն մուծում սահմանված տույժերը:
Այսօր զգալի թիվ են կազմում նաեւ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ կարանտինի որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների չկատարման դեպքերը: Վերոնշյալ հիմքերով սահմանված տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի մուծվում։ Այս ամենն օբյեկտիվորեն հանգեցնում է ոստիկանության, վարչական դատարանի եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածության բարձրացմանը։
Արդարադատության նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2019-2020 թթ. դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտման մասով անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի: Հատկանշական է, որ այդ վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներից ներկայումս ընթացքի մեջ է 71.030-ը:
Մեծ թիվ է կազմում նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ կարանտինի ժամանակ սահմանված սահմանափակումների խախտման հիմքով կայացված վարչական ակտերի կատարողական վարույթների թիվը, որը նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ մոտ 25 հազարի է հասնում: Հատկանշական է, որ այդ խախտումների կեսից ավելիի՝ մոտ 15 հազար դեպքերի վարույթներն ավարտվել են բռնագանձման ենթակա գույք կամ եկամուտներ չունենալու եւ գույքի անբավարարության հիմքերով: Իսկ ընթացիկ վիճակում է 1485 կատարողական վարույթ։
Ակնհայտ է, որ նախորդ՝ 2020 թ. ճգնաժամային տարին էականորեն ազդել է բնակչության վճարունակության վրա, մյուս կողմից էլ այդ տույժերի վճարման համար կատարողական վարույթի հարուցումը նոր կատարողական գործողությունների ծախսեր է ենթադրում, ինչը բնակչության համար ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում։
Ոլորտի լիազոր գերատեսչությունը՝ արդարադատության նախարարությունը վերոնշյալ խնդիրը լուծելու համար առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Փոփոխության հիմնական նպատակն է խրախուսել տուգանքների վճարման պարտավորությունը կամովին կատարելը: Նախաձեռնությունն ուղղված է նաեւ բնակչության շրջանում արտակարգ դրության, կարանտինի եւ ռազմական դրության հետեւանքների մեղմմանը: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա նվազեցնել ոստիկանության, վարչական դատարանի, ԴԱՀԿ ծանրաբեռնվածությունը։
Առաջարկվող նախագծով նախատեսվում է մի շարք իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսն այն նշանակելու մասին որոշումն ստանալուն հաջորդող օրվանից 14 օրվա ընթացքում կամովին վճարելու դեպքում՝ իրավախախտում կատարած անձանց պարտավորությունը համարել կատարված: Այլ կերպ ասած, բնակչությանը հնարավորություն է տրվում վճարել նշանակված տույժերի ու տուգանքների միայն կեսը:
Հատկանշական է, որ այդ կարգավորումը տարածվում է նաեւ մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա: Փոփոխությունները հնարավորություն կտան մեծ թվով վարորդների փակել տարիներով կուտակված վարչական տույժերի պարտքերը: Առաջարկվող փոփոխությունները, թեթեւացնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, նաեւ հնարավորություն կտան վարչական տույժեր նշանակելու վիճարկելիք դեպքերի դատավարությունն անհամեմատ ավելի արագ ընթացակարգով իրականացնել:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 16-01-2021
|

փակել >>
|