Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ
Պատմաբան, «Հայոց պատմության ուրվագծեր» երկհատորյակի, «Աշխարհաճանաչում» եռահատոր ուսումնասիրության հեղինակ Գուրգեն Կարապետյանի հետ զրույցում «ՀՀ»-ն փորձում է պարզել, թե աշխարհում տարածված կառավարման մոդելների զարգացումների ինչպիսի՞ միտումներ են նկատվում ներկայում։ Իսկ մեր ժողովուրդն ի՞նչ կառավարման մոդելով է ապրել հնում, եւ դրա որոշակի տարրեր կարո՞ղ են կենսունակ լինել նաեւ այսօր։
-Պարոն Կարապետյան, պետականության մոդելը կարո՞ղ է համընդհանուր լինել բոլոր ժողովուրդների համար:
-Պետականության որեւէ մոդել հնարավոր չէ, որ նույնությամբ համապատասխանի նաեւ մեկ այլ ազգության: Ասենք՝ ամերիկյան մոդելը հիասքանչ է ամերիկացիների համար, որովհետեւ այն ոչ թե ստեղծեց Ջեֆերսոնը, այլ իրականում ստեղծվեց ամերիկյան հայրերի կողմից: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես պետք է ապրեն: Այդ իսկ պատճառով այս պետությունը բավականին կայուն է, եւ քանի դեռ գործում են այդ հիմնարար կետերը, ԱՄՆ-ը գոյություն կունենա: Եվ երբ ամերիկյան պետական մոդելը տեղափոխում են այլ երկրներ, վերջիններս ընկնում են սարսափելի վիճակի մեջ, պարզապես, քանդվում են: Դա նույնն է, թե սմոքինգը հագցնես աֆրիկացուն, ով պետք է բարձրանա ու բանանի ծառից պտուղ քաղի: Սմոքինգը միայն նրան կխանգարի: Նա ունի իրենը` իր հոգեբանությունը, իր տարածքը, իր ինֆորմացիոն դաշտը:
-Այսօր ի՞նչ միտումներ են նկատվում. աշխարհում պետական կառավարման մոդելների ձեւավորման ի՞նչ տրամաբանություններ են ակնհայտ դառնում։
-Համամարդկային մոդելը կենտրոնացված պետականության մոդելից անցնելու է ցրված պետականության մոդելին: Ստեղծված է Եվրամիություն, որտեղ, փաստորեն, իշխող ժողովուրդներն ունեն ձայն այդ միության մեջ, իսկ ենթակա ժողովուրդները զրկված են ձայնից: Օրինակ` նորմանները, բասկերը եւ այլն: Մինչդեռ պատմական զարգացման գործընթացներն այլ ուղղությամբ են շարժվում: Ժողովուրդների սոցիալական պահանջմունքները բավարարող ներկա համակարգերը պետք է քանդվեն, եւ առաջ մղվեն ազգային ծրագրերի իրականացման խնդիրները: Այսինքն` պետք է ստեղծվեն այն միավորները, որոնք միայն ու միայն կարող են գոյություն ունենալ տարածքային կառավարման մոդելով: Արդեն իսկ մեր ասածի նախադրյալները կան: Օրինակ՝ Ֆրանսիայում լավ հիմքերի վրա է համատիրությունների գաղափարը: Դրանք չշփոթենք մեր համատիրությունների հետ, երբ պետությունը պարզապես իր պարտականությունները գցում է բնակիչների վրա: Դրանք ունեն տնտեսական, քաղաքական որոշիչ դերակատարում երկրի մեջ: Ինչպես այլ երկրներում է, մեր երկրում էլ այսօր որոշակի նախաձեռնողների կողմից փորձ է արվում ներդնել քաղաքացիական սեփականության գաղափարը: Ի դեպ, այս գաղափարի կիրառումը լավագույնս կարելի է տեսնել Ալյասկայում, որտեղ նավթարդյունաբերողները եկամուտներից որոշակի քանակություն փոխանցում են Ալյասկայի քաղաքացիներին: Այսինքն` մարդիկ դառնում են սեփականատեր: Սրանք առաջին ծիլերն են, ինչը հուշում է, թե համամարդկային զարգացումն ինչ ուղղությամբ է շարժվելու: Սրան զուգահեռ, անշուշտ, ամեն մի էթնոս կունենա կառավարման մոդելի իր առանձնահատկությունը:
-Իսկ Դուք պարզե՞լ եք, թե մեր նախնիներն ինչպիսի պետական կառույցի մեջ են ապրել: Ո՞րն է պետականության մեր մոդելը։
-Շումերական արձանագրություններում, որոնք գրավոր առաջին տեղեկություններն են Հայաստանի` Արատտայի պետության վերաբերյալ, խոսվում է կառավարման հետեւյալ ձեւի մասին, որը հասել է մինչեւ Արշակունիների կառավարման ժամանակաշրջան: Եվ եթե այդ մոդելի տրամաբանությունը «պրոյեկտենք» ներկա ժամանակների վրա, կստացվի հետեւյալը. տրված է, որ Հայաստանում պետք է գործի միայն ու միայն համատիրությունների վրա հենված պետական մոդելը: Երբ ինչպես քաղաքում, այնպես էլ շրջաններում ստեղծվում են համատիրություններ: Վերջիններս ունեն տնտեսական բացարձակ անկախություն: Իսկ խնդիրները լուծվում են համատիրության ընդհանուր ժողովում: Փաստորեն, մասնավոր սեփականություն չկա, չի լինում. անհատն ընդամենն ունի իր անձնական օգտագործման տարածքը:
Գյուղական համայնքները եւս ապրել են նույն տրամաբանությամբ։ Եվ 8-15 տարին մեկ հողի վերաբաշխում է տեղի ունեցել ըստ ընտանիքի անդամների քանակի: Համայնքներն իրենց հերթին եւս միավորվել են իրար հետ՝ ձեւավորելով համայնքների միություն։ Այն ղեկավարել է համայնքների միության ղեկավարների ընդհանուր ժողովը, որն էլ ընտրել է իր ղեկավարին: Ղեկավարը կատարում էր այն որոշումները, որոնք ընդունում էր համայնքի կամ համատիրությունների ղեկավարների ժողովը: Այս դեպքերում, ինչպես համայնքի ղեկավարի ընտրությունը, այնպես էլ նրա գործունեության վերահսկողությունը կատարվում էր ներքեւից վերեւ եւ ոչ հակառակը: Ապա միավորվում են համայնքների ղեկավարների ընդհանուր ժողովները: Ստեղծվում է շրջանային համայնքների ընդհանուր ժողով` իր ղեկավարով: Այսպես բարձրանում է. ապա` գավառային, ապա` մարզային: Այստեղ գխավոր օրենքը հետեւյալն է` ունենք ազգային սեփականություն, որը ոչ ոք չի կարող օտարել ազգից: Այսինքն` ոչ ոք իրավունք չունի ստորագրել մի թուղթ, թե մեկ մետր հող տրվելու է ուրիշին։ Արդյունքում ձեւավորվում է համահայկական համայնքների համատիրության նախագահի պաշտոնը: Եվ երբ նախագահը փորձում է սխալ քայլ անել, միանգամից ամենաստորին համայնքները գումարում են իրենց ժողովները եւ պատգամ հղում կատարվող քայլերի վերաբերյալ: Ընդամենը մի քանի ժամում կարող է նախագահը փոխվել: Եվ համահայկական համայնքների նախագահ է ընտրվում մեկ ուրիշը, ով կկատարի մարդկանց պատգամը:
Ի դեպ, կառավարման այս մոդելում կարեւոր տեղ ուներ նաեւ աշխարհաժողովը: Հասարակության բոլոր դասերի` քաղաքի բնակչության, գյուղացիության եւ սեպուհականության (սեպուհները` սեպ բառից: Տարածքների կառավարիչների կրտսեր որդիներն են, որոնք սեպի նման աշխատող դասին բաժանում են կառավարող դասից) ներկայացուցիչները, ինչպես նաեւ նախարարներն ու բդեշխները գումարում էին ընդհանուր ժողով: Իսկ արքան հանդես էր գալիս որպես ժողովի քարտուղար: Նա իրավունք ուներ ձայն տալ, ձայնից զրկել: Աշխարհաժողովի որոշումը կատարվում էր անվերապահորեն, բոլորի կողմից: Այդ թվում` նաեւ տեղական կառավարիչների: Սրանք ըստ էության երկրի հիմնական` տարեկան որոշումներն էին: Եվ երբ արդեն մեր երկրում վերացվեցին աշխարհաժողովները, եկավ քրիստոնեությունը, ժողովները դարձան եկեղեցական: Ձեւավորվեցին դասակարգերը, եւ պետությունն էլ դարձավ դասակարգային:
-Իսկ այս մոդելն ինչքանո՞վ է համահունչ ներկա ժամանակներին:
-Խոսքը չի վերաբերում տառացի կրկնությանը: Մենք պետք է շարժվենք հիմնական տրամաբանությամբ: Մեր առջեւ դնենք տվյալ հայեցակարգը եւ նրան տանք համապատասխան կառուցվածք` միս ու արյուն:
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ 16-01-2021
|

փակել >>
|