Կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ Արսեն Թորոսյանը պաշտոնավարումը շարունակելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը:
«Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության եւ դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական եւ մասնագիտական նվիրումի համար: Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ եւ ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաեւ օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնությունը: Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով եւ ջանասիրությամբ։ Նաեւ շնորհակալություն եմ ուզում հայտնել առողջապահական համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, ովքեր օր ու գիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի եւ առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում։ Վստահ եմ` նաեւ ձեր շնորհիվ մեր երկիրը կհաղթահարի ներկա եւ ապագա բոլոր մարտահրավերները»,-այս մասին Արսեն Թորոսյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Արսեն Թորոսյանը նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն է մաղթել եւ հայտնել իր պատրաստակամությունն աջակցելու իր ուժերի ներածին չափով։
19-01-2021
|

փակել >>
|