Հոբելյանը կնշվի համերգային ծրագրերով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը Հայաստանում կնշանավորվի մի շարք միջոցառումներով:
Ինչպես «Արմենպրեսին» հայտնել են Հայաստանի կոմպոզիտորների միությունից, Բաբաջանյանի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին Երեւանի կենտրոնական գերեզմանատանը տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, մտավորականների եւ երաժշտասեր հասարակության մասնակցությամբ: Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում կհաջորդի համերգային ծրագիր՝ կազմված կոմպոզիտորի ստեղծագործություններից, իսկ երեկոյան համերգ կկայանա «Արամ Խաչատրյան» դահլիճում:
19-01-2021
|

փակել >>
|