Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման համար
Վաշինգտոնն ու Լոնդոնն օգտագործում են Թուրքիային՝ Հյուսիսային Աֆրիկայում կամ Հայաստանում Ֆրանսիայի հետաքրքրությունների վրա ազդելու համար: Այս մասին գրել է «Realist Arabic»-ի խմբագիր Էլդիիբ Ամր Մոհամեդը:
Ուիլյամ Բեռնսի՝ ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում հնարավոր նշանակման հարցը եւ մինչ այդ Ռիչարդ Մուրի՝ բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնում նշանակումն ուժգին տպավորություն են թողնում, որ Մերձավոր Արեւելքում, Բալկաններում, Կովկասում ու Միջին Ասիայում թուրքական աշխարհաքաղաքական նախագծերը կզարգանան ավելի արագ տեմպերով, քան հիմա:
Անցած տարվա սեպտեմբերին Մուրն սկսեց իր աշխատանքը որպես հետախուզության ղեկավար, եւ դրանից անմիջապես հետո սկսվեց պատերազմն Արցախում, Ղրղզստանում փոխվեց իշխանությունը, իսկ 2016-ից Թուրքիային նրա օգնությունը հաստատման կարիք չունի: Այդ հարցը բավական պարզ է: Մուրն Անկարա է մեկնել արցախյան պատերազմից առաջ, ինչպես նաեւ կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Էրդողանն ու Մուրը «քննարկել են Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի, Մերձավոր Արեւելքի ու Արեւելյան Միջերկրածովյանի խնդիրները»:
Կովկասում Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունները պաշտպանում է Թուրքիան, իսկ վերջինս բրիտանական շահերն առաջ է մղում Արեւելյան Միջերկրածովյանում:
«Բրիթիշ Փեթրոլիումը» չի մասնակցում Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանի գազային նախագծերին այն չափով, որով կցանկանար, ուստի Թուրքիան այդ շրջանում հանդես է գալիս եգիպտա-հունական ու կիպրոսյան հետաքրքրությունների դեմ՝ հանուն Անկարայի ու Լոնդոնի կրկնակի շահերի:
Եթե ուշադիր նայենք Ուիլյամ Բեռնսի՝ ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում նշանակման հարցին, կտեսնենք, որ նա Ռուսաստանի ու Մերձավոր Արեւելքի գծով կարեւոր մասնագետ է, խոսում է արաբերենով ու ռուսերենով:
Ուստի սպասվում է, որ ամերիկա-բրիտանա-թուրքական համագործակցությունը կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի շահերի վրա ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, եւ վերը նշված երկու տղամարդկանց նշանակումն աշխարհում ամենակարեւոր հետախուզական ծառայություններում, ինչպես սպասվում է, կպաշտպանի Թուրքիային՝ Մերձավոր Արեւելքում, կովկասյան տարածաշրջանում ու Միջին Ասիայում արեւմտյան հետաքրքրությունների բացառիկ գործակալին:
Հակամարտությունում Լոնդոնի դերը բավական հստակ է՝ Անգլիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնում, որը չի սահմանափակվի միայն Կովկասով: Մուրը, իհարկե, հետախուզական ու դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի, ստացել է երեք մասնագիտություն՝ քաղաքագետի, տնտեսագետի եւ փիլիսոփայի: 2014-2017 թթ. եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը, տիրապետում է թուրքերենին, մտերիմ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, որին, ինչպես մեկ այլ առիթով նշել ենք, պաշտպանել է 2016 թ. հեղաշրջման ժամանակ: Ստացվում է՝ բավարար հիմքեր կան՝ կարծելու, որ Թուրքիայի արտաքին քաղաքական հարձակման մեջ մեծ դեր են խաղում Բրիտանիան եւ անձամբ Ռիչարդ Մուրը: Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման համար, իսկ Էրդողանին բավարարում է այն փաստը, որ Մեծ Բրիտանիան աջակցում է իրեն:
Այն հարցերի աշխարհագրությունը, որոնք քննարկվել են Անկարա Մուրի այցելության ժամանակ, վկայում են բրիտանա-թուրքական տանդեմի հսկայական պլանների մասին: Նույն Մուրի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Էրդողանի մոտ եւ Կենտրոնական Ասիա:
Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ մտահղացումը հետեւյալն էր՝ վերջնականապես լուծել արցախյան հարցը եւ դուրս գալ Հայաստանի սահման՝ առավելագույնս խրվելով Ռուսաստանի ազդեցության գոտում: Մինչդեռ դա չստացվեց. ռուս խաղաղապահները մտան Արցախ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին պահին, իր ստորագրությունը դնելով Ռուսաստանի առաջարկած կրակի դադարեցման համաձայնագրի տակ, ձգտել է նվազեցնել կախվածությունը ոչ միայն Թուրքիայից, այլեւ Բրիտանիայից:
Մեծ Բրիտանիան Մուրի ջանքերով, օգտագործելով Թուրքիային, վերադառնում է «Մեծ խաղ», որը նա Եվրասիայում վարում է 19-րդ դարից: Չի կարելի ասել, որ բրիտանական քաղաքականությունն ընդհանրապես արդյունք չի տվել, բայց հաջողությունն էլ աննշան է, որովհետեւ Արցախում այժմ տեղակայված են ռուս սահմանապահները: Հաջողություններ չեն եղել նաեւ 19-րդ դարում, երբ անգլիացիների հրահրմամբ ռուս-թուրքական մի շարք պատերազմներ են վարվել երկու ճակատում՝ կովկասյան ու բալկանյան: Հավանաբար, երկրորդ ճակատի ապահովման նպատակով է Մուրը հանդիպել Ուկրաինայի ղեկավարի հետ, եւ ուկրաինական որոշ շրջանակներ Արցախում պատերազմի առաջին իսկ օրը հայտարարեցին Ադրբեջանին զենքով օգնելու պատրաստակամության մասին, ոմանք էլ հույս հայտնեցին, որ Էրդողանը կհարձակվի Ղրիմի վրա, կխլի տարածաշրջանը Ռուսաստանից եւ «կնվիրի Ուկրաինային»: Արտահայտություն, որը կարող է հնչել սոսկ քաղաքական տհասների կողմից, բայց որը շեշտեց այն քաղաքականությունը, որն իրականացնում է Անգլիան:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է պատասխանի բազմաթիվ հարցականների, որոնք վերաբերում են պատերազմում Մեծ Բրիտանիայի դերակատարությանը, Իրանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումներին: Բայց մի բան արդեն այսօր պարզ է՝ հայերիս հետ Անգլիայի թշնամությունը չի բխում սոսկ այդ երկրի կամ նրա ընկերությունների նավթային շահերից: Անգլիային առաջնորդում են նաեւ այլ շահեր, որոնց ուսումնասիրությունը եւ համապատասխան ռազմավարության մշակումը հայկական պետության առաջնահերթություններից է:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 19-01-2021
|

փակել >>
|