Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները

Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ

Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվել է մինչեւ 2023 թվականը ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների (ՎԻՎ) էլեկտրոնային կառավարման համակարգ:
Մինչ օրս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով ՎԻՎ վարույթները հարուցվել եւ իրականացվել են թղթային եղանակով: Պետական մարմինների հիմնական գործառույթները էլեկտրոնային եղանակով իրականացնելու քայլերն առաջին հերթին պետական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրների լուծմանն են ուղղված: Այս դեպքում նվազագույնի են հասցվում հարկատուի եւ պետական մարմնի աշխատակիցների շփումները, ինչն առաջնային անհրաժեշտ պայմանն է կառավարման արդյունավետության, աշխատանքների օպերատիվության բարձրացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով:
Այս խնդիրը լուծելու համար ՊԵԿ-ը մշակել եւ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրինագծով կանոնակարգվել են էլեկտրոնային համակարգի կիրառման հետ կապված ՎԻՎ վարույթների առանձնահատկությունները: Փոփոխություններով նախատեսվել է, որ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են հայտարարագիրը, հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթը հարկային մարմիններ եւ տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքերը եւ խախտումները: Էլեկտրոնային ընթացակարգ կտրվի նաեւ հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելու կամ թերի հրապարակելու, հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելու, վերջիններիս կանոնադրության նպատակներին չհամապատասխանող գործունեության իրականացման, հարկերը, տուրքերը եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելու հոդվածների համաձայն կատարված իրավախախտումների գործերով հարուցված վարույթները: Սա պայմանավորված է այն բանով, որ նշված վարույթներով իրավախախտման հատկանիշները բնութագրող հանգամանքների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն իսկ առկա է հարկային մարմնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում:
Այս հոդվածներն ընտրվել են նաեւ այն պատճառով, որ դրանցով հարուցված վարույթների ծավալը մեծ է:
ՊԵԿ-ը առաջարկում է, որ ՎԻՎ վարույթների շրջանակներում փաստաթղթերը ընդունվեն եւ իրավախախտման սուբյեկտին ծանուցվեն էլեկտրոնային եղանակով: Այն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով: Եթե այս տարբերակը հնարավոր չէ, կամ եթե այն տեղադրելու օրվանից հետո աշխատանքային 5-օրյա ժամկետում հարկ վճարողն իր անձնական էջ մուտք չի գործել, ապա այդ փաստաթղթերը կտեղադրվեն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչի մասին հարկ վճարողը կծանուցվի հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին:
Այստեղ խնդիր է առաջանում, թե պատասխանող կողմը երբ է համարվում ծանուցված, քանի որ շատ դեպքերում վերջիններս ՀՀ-ից բացակայելու կամ այլ առարկայական պատճառներով, չեն կարողանում ծանոթանալ կամ տեղյակ լինել իրենց ծանուցումներին: Այս հարցը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ դրանց պատասխանելու համար օրենքով սահմանված է որոշակի ժամկետ: ՊԵԿ-ը նախագծով նախատեսել է, որ պատշաճ ծանուցված է համարվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահը, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո 5-րդ օրը:
ՊԵԿ-ը ակնկալում է, որ օրենքի նախագծի ընդունմամբ կկրճատվեն նաեւ ՎԻՎ վարույթների իրականացման վարչական ծախսերը, եւ առկա աշխատանքային ռեսուրսներն ավելի նպատակային կօգտագործվեն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

19-01-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO