Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց

Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը նախատեսում են անցկացնել համատեղ զորավարժություններ։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ձմեռային այս զորավարժություններն ամենամասշտաբայինն են լինելու վերջին տարիների կտրվածքով։ Դրանցում ներգրավված են լինելու տանկային եւ հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ։
Թուրքական «Ahaber» լրատվամիջոցը նշում է, որ զորավարժությունների ընթացքում դաշտային փորձարկումներ են անցնելու այն զինատեսակները եւ տրանսպորտային միջոցները, որոնք մշակվում են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից եւ նոր են ներառվել ցուցակում: Մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ հրաձգությունը ձյան հաստ շերտի եւ սառնամանիքի պայմաններում: Թշնամին զորավարժությունների ընթացքում նախատեսում է մշակել նաեւ գրոհներ եւ օդային հարձակման գործողություններ ձմռան պայմաններում։
Այն, որ զորավարժությունների թիրախը Հայաստանն է, հուշում է նախեւառաջ դրանց անցկացման վայրի ընտրությունը։ Լրատվամիջոցը չի էլ թաքցնում, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների թիրախը մենք ենք։ «Առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին»,-հաղորդում է «Ahaber»-ը։ Բացահայտ ագրեսիայի ցուցադրումն անսպասելի չէր, հաշվի առնելով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատասխանատվության չեն ենթարկվել Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում գործած հանցագործությունների համար։ Ավելին, տարբեր երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական զինատեսակների նկատմամբ եւ Թուրքիայի հետ համագործակցության մասով։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը երեկ պաշտոնական այցով մեկնել են Բաղդադ։ Թուրքիայի ՊՆ-ն հաղորդում է, որ հանդիպումներ են նախատեսված Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի, վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Ջումա Անադի հետ։ Նշվում է, որ Հուլուսի Աքարի այցի հիմնական թեման ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի եւ Իրաքի միջեւ համագործակցությունն է։ Նկատենք, որ ահաբեկչությունն ու ահաբեկիչ խմբավորումներին հովանավորող Թուրքիայի կողմից նման օրակարգի սահմանումը բավականին մտահոգիչ է հնչում։
Ռազմական ոլորտում համագործակցությունից բացի, մի շարք երկրներ էլ առաջարկում են իրենց աջակցությունը Արցախից բռնազավթած հայկական տարածքներում տարբեր նախաձեռնություններով հանդես գալու համար։ Մասնավորապես՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է օգնել Ադրբեջանին Արցախի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Հունգարիայի կառավարությունն առաջարկել է 250 հազար եվրոյի աջակցություն ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2012 թվականին կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, քանի որ Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին արտահանձնեցին 2004 թվականին Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին։ Իհարկե, երկու երկրների հետաքրքրությունների կենտրոնում է էներգետիկ համագործակցությունը։ Հունգարական կողմն ակնկալում է, որ մինչեւ 2025 թվականը ադրբեջանական գազը մուտք կգործի Հունգարիա։
Թուրքիայում ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին, ռազմական ուղղությամբ գրանցած հաջողությունները ստիպում են այդ երկրի իշխանությանը՝ իրացնելու ռազմական ներուժը։ Ներկայումս թուրքական տնտեսության այն մասը, որը սպասարկում է ռազմական ոլորտը, դեռեւս բավականին մրցունակ է եւ առավելագույն չափով փորձ է արվում օգտագործել։ Այսինքն՝ կարող ենք փաստել, որ Թուրքիան իրացնում է իր ռազմական ներուժը՝ լուծելով նաեւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական խնդիրները։ Ակամա հայտնվելով թուրքական նվաճողական քաղաքականության կիզակետում, Հայաստանին այլ բան չի մնում, քան բնական դաշնակիցների հետ քայլեր ձեռնարկել Թուրքիայի ագրեսիան սանձելու համար։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-01-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO