Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Սուրբ Հոգին մեր կնիքն է

Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թե Տէրը ճանաչում է նորանց, որ Իրն են. եւ թէ ետ կենայ անիրաւութիւնից այն ամենն, որ Քրիստոսի անունն կանչում է: (Բ Տիմոթէոս 2:19)
Բ. Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք: Որ մեր ժառանգութեան գրաւն է, մինչեւ ստացուածքի փրկութիւնը, նորա փառացը գովասանքի համար: (Եփեսացիս 1:13-14)
Գ. Եւ ես գրեցի մուրհակումը եւ կնքեցի եւ վկաներով վկայեցի, եւ կշիռքով կշռեցի արծաթը: (Երեմիա 32:10)
Դ. Եւ թլփատութեան նշանն առաւ իբրեւ արդարութեան կնիք այն հաւատքի, որ անթլփատութիւնումն էր, որ նա հայր լինի այն ամեն հաւատացեալների՝ որ անթլպատութիւնիցն են՝ որ նորանց էլ համարուի արդարութիւնը: (Հռովմեացիս 4:11)
Ե. Որ մեզ կնքեց էլ. եւ Հոգու գրաւը մեր սրտերի մէջ տուաւ: (Բ Կորնթացիս 1:22)
Զ. Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար: (Եփեսացիս 4:30)
Նա մեր մեջ լինելու է մշտապես, մինչեւ մեր երկնային հանգրվանին հասնելը:
Սուրբ Հոգով մկրտությունը
Մկրտություն բառի իմաստը ընկղմվելն է: Ուրեմն Սուրբ Հոգով մկրտությունը դա գործընթաց է, որը տեղի է ունենում մեր զղջման ժամանակ, որի հետեւանքով Սուրբ Հոգին մեզ տեղավորում է (ընկղմում է) Քրիստոսի Մարմնի մեջ: «Քրիստոսի Մարմին» արտահայտությունն այստեղ հոմանիշ է «Եկեղեցի» բառին, որի մեջ ներառված են բոլոր հավատացյալները:
«Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք»: Ա Կորնթացիս 12:13
Առաջին անգամ Սուրբ Հոգին աշակերտների վրա իջավ Հիսուներորդ օրը, եւ այդ օրվանից ձեւավորվեց Եկեղեցին: Սուրբ Հոգով մկրտությունը ինչ-որ անբնական ուժի ներգործություն չէ, այլ Իր՝ Սուրբ Հոգու ներազդեցություն, որը, որպես միջնորդ, մեզ միավորում է Քրիստոսի Եկեղեցուն:
«Որովհետեւ Յովհաննէսը յիրաւի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կմկրտուիք, ոչ թէ շատ օրեր սորանից յետոյ»: Գործք Առաքելոց 1:5
Այստեղ մարգարեություն է Եկեղեցու ծննդյան օրվա մասին: Սուրբ Հոգին մշտապես ներկա է փրկվածների մեջ: «Սուրբ Հոգով մկրտություն» արտահայտությունը կիրառելի է մարդկանց խմբի համար, բայց ոչ՝ առանձին անհատի: «Կրակով եւ Հոգով մկրտություն» արտահայտությունը հակադրում է փրկությունն ու դատապարտումը՝ կախված ձեր հարաբերություններից Քրիստոսի հետ. «Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է. որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով: Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կսրբէ իր կալը եւ իր ցորենը կհաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կայրէ անանցանելի կրակով: Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուէլու: Եւ Յովհաննէսն արգելում էր նորան եւ ասում. Ինձ պէտք է քեզանից մկրտուիլ, եւ դու ինձ մօտ ես գալիս»: Մատթեոս 3:11-14
Չարը կարող է կեղծել հրաշքները եւ նշանները, բայց դրանք Աստծուց չեն: Աստվածաշունչն ուսուցանում է, թե որն է անկեղծ Հոգին եւ որը՝ կեղծը:
«Եւ երբոր Տէրն իմացաւ, որ Փարիսեցիները լսեցին, թէ Յիսուսը աւելի աշակերտներ է անում եւ մկրտում, քան թէ Յովհհաննէսը, (Թէպէտեւ Յիսուսը ինքը չէր մկրտում՝ այլ նորա աշակերտները) Հրէաստանի երկիրը թողեց եւ դարձեալ եկաւ Գալիլեա»: Հովհաննես 4:1-4
Մենք, որպես հավատացյալ մարդիկ, պետք է կարողանանք սովորել ճիշտ գործածել մեզ տրված շնորհները:
«Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. եւ եթէ ամէն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունիմ, ոչինչ եմ»: Ա Կորնթ. 13:2
Հոգեւոր շնորհների գործադրման շարժիչ ուժը սերն է: Հարկավոր է ամեն ինչ տալ Տեր Հիսուս Քրիստոսին, պատրաստ լինել Նրան ծառայելու բոլոր ժամանակներում, ամեն տեղ: Մեր՝ Քրիստոսով հոգեւոր աճին զուգահեռ մենք ավելի լավ կսկսենք հասկանալ Սուրբ Հոգու ներկայությունն ու ներգործությունը մեր կյանքում:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

20-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO